Jump to content

Ֆաթիմա Ահմեդ Իբրահիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթիմա Ահմեդ Իբրահիմ
Ծնվել է1932[1]
ԾննդավայրՕմդուրման, Խարթում, Սուդան կամ Խարթում, Սուդան[2]
Մահացել էօգոստոսի 12, 2017(2017-08-12)[1]
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Սուդան
Կրոնիսլամ
Մասնագիտությունիրավապաշտպան, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, գրող և լրագրող
ԱմուսինAlshafi Ahmed Elshikh?[3]
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
ԿուսակցությունՍուդանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Ֆաթիմա Ահմեդ Իբրահիմ (անգլ.՝ Fatima Ahmed Ibrahim, արաբ․՝ فاطمة أحمد إبراهيم‎‎, 1932[1], Օմդուրման, Խարթում, Սուդան և Խարթում, Սուդան[2] - օգոստոսի 12, 2017(2017-08-12)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][4]), սուդանցի գրող, իրավապաշտպան, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ, կոմունիստ և սոցիալական առաջնորդ[5]։ 1991-1994 թվականներին եղել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմը ծնվել է գաղութային անգլո-եգիպտական Սուդանի ժամանակներում` 1933 թվականին[6] Խարթումում` կրթված ընտանիքում։ Նրա պապը եղել է Սուդանի` տղաների համար նախատեսված առաջին դպրոցի տնօրենը, ինչպես նաև իր տարածքում գտնվող մզկիթի իմամը։ Ֆաթիմայի հայրը ավարտել է Գորդոնի անվան հուշահամալիրի քոլեջը և աշխատել է որպես ուսուցիչ պետական դպրոցում, որտեղից նրան աշխատանքից հեռացրել են զուտ անգլերենով դասեր չվարելու համար[7]։ Ֆաթիմայի մայրը դպրոց հաճախող աղջիկների առաջին սերնդից էր։

Դեռ այն ժամանակ, երբ սովորում էր Օմդուրմանի աղջիկների միջնակարգ դպրոցում, նա պաշտպանում էր կանանց իրավունքները։ Նա հրատարակել է Elra’edda (الرائدة, «Պիոներկա») անվանումով պատի թերթ և սկսել է կեղծանվամբ հանդես գալ թերթերում[7]։ Ֆաթիման կազմակերպել է կանանց առաջին գործադուլը Սուդանում, երբ նրա դպրոցի ղեկավարությունը որոշել է չեղարկել բնագիտության դասերը և դրանք փոխարինել «ընտանեկան գիտության» դասերով։

Կանանց շարժման առաջնագծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին նա հիմնադրել է Կանանց ինտելեկտուալ ասոցիացիա, իսկ 1952 թվականին մասնակցել է Սուդանի կանանց միության ստեղծմանը (արաբ․՝ الاتحاد النسائي السوداني‎‎), որի առաջին նախագահն է դարձել[8], և աշխատել է գործադիր կոմիտեում Ֆաթիմա Թալիբի և Խալիդա Զահիրի հետ[9]։

Սուդանի կանանց միության օրակարգը, 1954 թվականի կանոնադրության փոփոխության համաձայն, կենտրոնացած էր համընդհանուր ընտրական իրավունքի վրա (կանանց ձայնի իրավունք և բոլոր օրենսդրական, քաղաքական ու վարչական հաստատություններում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք), ուշադրություն է դարձվել նաև սոցիալ-տնտեսական ու մշակութային իրավունքներին (աշխատավարձի պարագայում տղամարդկանց հետ հավասարության հասնելուն և կրթության հասանելիությանը, կանանց շրջանում անգրագիտության դեմ պայքարին)։ 1955 թվականին Ֆաթիման դարձել է Սուդանի կանանց միության «Սավաթ ալ Մարաա» («Կանանց ձայն») հանդեսի գլխավոր խմբագիրը, որը հետագայում կարևոր դեր է խաղացել Իբրահիմ Աբուդի ռեժիմի տապալման գործում։

Կոմունիստ։ Կին առաջին պատգամավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-ին Ֆաթիման անդամագրվել է Սուդանի կոմունիստական կուսակցությանը և կարճ ժամանակ անց դարձել Կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամ (Սուդանի կոմկուսը սուդանական առաջին կուսակցությունն էր, որը 1946 թվականից ի վեր կանանց ներքին կազմակերպություն ուներ)։ 1956-1957 թվականներին Ֆաթիման կրկին գլխավորել է Կանանց միությունը։ 1965 թվականին նա ընտրվել է խորհրդարանի անդամ` դառնալով Սուդանի պատմության մեջ առաջին կին պատգամավորը[5]։ Սադիկ ալ Մահդիի նախաձեռնությամբ Սուդանի խորհրդարանից ժողովրդավարական ճանապարհով ընտրված Կոմունիստական կուսակցության անդամներին անօրինականորեն բացառելու պատճառով առաջացած սահմանադրական ճգնաժամը առաջացրել է տարաձայնություններ Սուդանի կոմկուսի և Ումմա ազգային կուսակցության միջև։

1969 թվականին, երբ կոմունիստների կողմից աջակցություն գտած ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Ջաֆար Մուհամեդ ալ Նիմեյրին, Սուդանի կանանց միության գործունեությունն ընդլայնվեց, և կանայք մի շարք իրավունքներ նվաճեցին տարբեր ոլորտներում։ Կոմունիստական կուսակցության և Ջաֆար ալ Նիմեյրիի մեղրամիսն ավարտվեց պառակտմամբ, որը 1971 թվականի հուլիսին հանգեցրեց հեղաշրջման և հակահեղաշրջման։ Վերադառնալով իշխանության` Նիմեյրին մահապատժի ենթարկեց կոմունիստ առաջնորդներին, այդ թվում` Շաֆիա Ահմեդ աշ Շեյխին, որը արհմիության առաջնորդն էր և Ֆաթիմայի ամուսինը։ Ինքը` Ֆաթիման, մի քանի տարի գտնվում էր տնային կալանքի տակ, այնուհետև բազմիցս կալանավորվել է Նիմեյրիի ռեժիմի օրոք։

Արտաքսում և վերադարձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Ֆաթիման լքել է Սուդանը Օմար Հասան Ահմեդ ալ-Բաշիրի ռազմական հեղաշրջումից հետո և արտաքսման ժամանակ միացել է ընդդիմությանը` որպես Սուդանի կանանց արգելված միության նախագահ։ 1991 թվականին Ֆաթիման ընտրվել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի նախագահ։ Նա Սուդան է վերադարձել կառավարության ու ընդդիմության միջև որոշ հաշտեցումից հետո` 2005 թվականին, և նույնիսկ դարձել է Կոմունիստական կուսակցության պատգամավոր։

Նա հեռացել է կուսակցության քաղաքական ղեկավարությունից 2011 թվականին[5] մահացել Է Լոնդոնում 2017 թվականի օգոստոսի 12-ին 84 տարեկանում[10], իսկ նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Խարթումում օգոստոսի 16-ին[11]։

Նրա եղբայր Սալահ Ահմեդ Իբրահիմը նույնպես հայտնի էր գրական և քաղաքական գործունեությամբ[7]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hassadanna Khill’al Ashroon A’mm’a, Arabic حصادنا خلال عشرين عاماً, or (Our Harvest During Twenty Years). Khartoum: Sudanese Women’s Union Press, n.d.
  • Tariqnu ila el-Tuharur (Our Road to Emancipation). (n.d.).
  • el-Mara el-Arabiyya wal Taghyir el-Ijtimai, Arabic المرأة العربية والتغيير الاجتماعي or Arab Women and Social Change. 1986
  • Holla Gadie’a alahoal al-shekhssia, Arabic حول قضايا الأحوال الشخصية or Personal Status Affairs.
  • Gadie’a Alm’ar’a el-A’mela Al-sodania, Arabic قضايا المرأة العاملة السودانية, or The Affairs of Sudanese Workers Women’s.
  • An’a Awaan Eltageir Lakeen!,Arabic !آن آوان التغيير ولكن or It’s Time for Change but!
  • Atfallana we’l Re’aia El-sehi’a, Arabic أطفالنا والرعاية الصحية, or Our Children and Health Care.
  • «Arrow at Rest». In Women in Exile, ed. Mahnaz Afkhami, 191—208: University Press of Virginia, 1994.
  • «Sudan’s Attack on Women’s Rights Exploits Islam». Africa News 37, no. 5 (1992): 5.
  • 1993 թվականին արժանացել է մարդու իրավունքների ոլորտում ակնառու նվաճումների համար ՄԱԿ-ի մրցանակի։
  • 2006 թվականին Բեռլինում արժանացել է Իբն Ռուշդի անվան մրցանակի մտքի ազատության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://web.archive.org/web/20191109210910/https://www.middleeastmonitor.com/20170812-prominent-sudanese-feminist-passes-away/
  2. 2,0 2,1 2,2 https://books.google.co.uk/books?id=4ddqaCdZdZ0C&pg=PA169
  3. https://sudantribune.com/article21995/
  4. Նեսրինե Մալիկի մահախոսականում նրա ծննդյան ամսաթիվը նշված է որպես 1928 թվականի դեկտեմբերի 20 - Nesrine Malik, «Fatima Ahmed Ibrahim obituary», The Guardian (London), 21 օգոստոսի 2017
  5. 5,0 5,1 5,2 «Fatima Ahmed retires from Sudanese Communist Party, parliament». Sudan Tribune. 2007 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Fatima Ahmed Ibrahim, Oxford Reference, Retrieved 30 September 2016
  7. 7,0 7,1 7,2 Fatima Ahmed Ibrahim, MoralHeroes, Retrieved 30 September 2016
  8. «A history of Sudanese women organizations and the strive for liberation and empowerment. - Free Online Library». www.thefreelibrary.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. Osman, Amira Beyond the pan-Africanist agenda: Sudanese women's movement, achievements and challenges(անգլ.) // Feminist Africa : journal. — 2014. — № 19. Архивировано из первоисточника 2 Հոկտեմբերի 2019.
  10. «Veteran Sudanese communist Fatima Ahmed Ibrahim dies aged 84» Արխիվացված 2020-01-28 Wayback Machine, Radio Tamazuj, Khartoum, 13 August 2017.
  11. «Sudanese PM expelled from prominent feminist’s funeral», Middle East Monitor, 16 August 2017.

Հետագա ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]