Ֆաթիհա Աիթովա
Ֆաթիհա Աիթովա թաթ.՝ Фатиха Габделвәли кызы Аитова | |
![]() | |
Մասնագիտություն՝ | մեկենաս, լուսավորիչ և բարեգործ |
---|---|
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | 1886 |
Ծննդավայր | Տրոիցկ, Troitsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | 1942 |
Վախճանի վայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Թաղված | Կազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն |
Դինաստիա | Yaushev family? |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ի ծնե անուն | թաթ.՝ Фатиха Габделвәли кызы Яушева |
Հայր | Աբդուլվալի Յաուշև |
Ֆաթիհա Աբդուլվալիևնա Աիթովա (1886, Տրոիցկ, Troitsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - 1942, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթար մեկենաս և լուսավորիչ, Կազանի կանանց առաջին գիմնազիայի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաթիհա Աիթովան ծնվել է Տրոիցկ քաղաքում, առաջին գիլդիայի առևտրական Աբդուլվալի Յաուշևի ընտանիքում։ Յաուշևների ընտանիքը ակտիվ մասնակցություն և աջակցություն է ցուցաբերել ջադիդների բարենորոգչական-մուսուլմանական շարժմանը և ակտիվորեն աջակցել նոր մեթոդական դպրոցների բացմանը։
1887 թվականին Ֆաթիհան ամուսնացավ Կազանի Աիթովների ընտանիքի ներկայացուցիչ գործարար և հասարակական գործիչ Սուլեյման Աիթովի հետ[1]։
1897 թվականին Աիթովան իր միջոցներով Կազանում աղքատ ընտանիքների աղջիկների համար բացեց տարրական դպրոց։ Դպրոցը գտնվում էր Մահուդագործական արվարձանում[2]։ Սկզբում դպրոցում սովորեցնում էին ձեռագործ աշխատանք, ասեղնագործություն և գործվածքագործություն։ 1899 թվականին Աիթովան ընդարձակեց դպրոցը, ուսուցումը սկսվեց իրականացվել չորս դասարաններում։ Դպրոցի նոր մասը գործում էր ներկայիս Գաբդուլլա Տուկայի փողոցի տարածքում, ուսումնական առարկաների մեջ ավելացավ խոհարարությունը։ Դպրոցը գործեց ընդամենը երեք տարի։

1906 թվականին Ֆաթիհա Աիթովան հոր` Աբդուլվալի Աիթովի մահից հետո մեծ ժառանգություն ստացավ։ Նա այդ միջոցների զգալի մասը ներդրեց կանանց նոր դպրոցի ստեղծման գործում, որի բացումը տեղի ունեցավ 1909 թվականի օգոստոսի 27-ին[3]։ Առաջին տարում դպրոցում սովորում էին 85 մարդ, հետագայում աշակերտուհիների թիվն ավելացավ, ընդ որում դպրոց սկսեցին հաճախել Կազանի սահմաններից դուրս բնակվող աշակերտուհիներ։ 1911 թվականին դպրոցում սովորում էին մինչև 120 աշակերտուհիներ։ 1913-1914 թվականներին դպրոցում գործում էր հինգ դասարան, որտեղ սովորում էին 220 աշակերտուհիներ։
1916 թվականին մի քանի անհաջող փորձերից հետո Ֆաթիհա Աիթովան վերջապես թույլտվություն ստացավ դպրոցը վերափոխել մասնավոր գիմնազիայի։ Դրանից առաջ նա ամուսնու հետ երեք տարի ճամփորդել է Եվրոպայում, ուսումնասիրել Ավստրո-Հունգարիայում (Պրահա, Վիեննա) և Գերմանիայում (Բեռլին)) գիմնազիաների աշխատանքային փորձը[2]։ Առաջին տարում գիմնազիա ընդունվեցին 230 աշակերտուհիներ։ Չունևոր ընտանիքների և դրսից եկող երեխաների համար բացվեց պանսիոնատ։ Աիտովայի գիմնազիայում դասավանդում էին դավանաբանություն, ռուսաց լեզու, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, հանրահաշիվ, ֆիզիկա, բնագիտություն, անատոմիա, ֆիզիոլոգիա, հիգիենա, մանկավարժություն, վայելչագրություն, նկարչություն և ձեռագործություն։ Գիմնազիայում դասընթացը իրականացվում էր օտար լեզուներով` արաբերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և պարսկերեն[2] :
1917 թվականի ապրիլի 24-ին Ֆաթիհա Աիթովան մասնակցել է Կազանում կայացած մուսուլմանական կանանց առաջին համամիութենական համագումարին[4]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գիմնազիան և Ֆաթիհա Աիթովայի մնացած գույքը խորհրդային իշխանությունների կողմից ազգայնացվեց։ Գիմնազիան վերափոխվեց թաթարական երկրորդ աստիճանի դպրոց[3]։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Աիթովան էվակուացվել է Օմսկ, այնուհետև բնակվել է Բաքվում[4]։ Չնայած Թաթարական ԻԽՍՀ կառավարության միջնորդությանը, նրան թոշակ չնշանակվեց[2]։
Կյանքի վերջին տարիները Ֆաթիհա Աիթովան անցկացրեց Մոսկվայում` որդու ընտանիքի խնամակալության ներքո։ Նրա բոլոր երեք երեխաներն էլ ռեպրեսիայի են ենթարկվել խորհրդային իշխանությունների կողմից[2]։
Ֆաթիհա Աիթովան մահացել է 1942 թվականին Կազանում։ Թաղված է Նովո-Թաթարական արվարձանի գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Известные \ казанцы \ общественные деятели \ Фатиха АИТОВА // Лента Казани
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 В 12-й женской гимназии Казани откроется музей Фатихи Аитовой // Татар-информ, 24 ноября 2016
- ↑ 3,0 3,1 Татарские просветительницы. Часть II: Фатиха Аитова // Idel. Реалии, 19 Декабря 2017 г.
- ↑ 4,0 4,1 «Матери нации»: основательница первой школы для девочек в Казани Фатиха Аитова