Jump to content

Ֆաթթահ Հեյդարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթթահ Հեյդարով
ադրբ.՝ Fəttah Səməd oğlu Heydərov‎
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1938(1938-02-23)
ԾննդավայրՉեշմաբասար, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 4, 2020(2020-08-04) (82 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կրոնիսլամ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան և Ադրբեջանի Հանրապետություն Նախագահին առընթեր պետական ​​կառավարման ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Անկախություն» շքանշան Պատվո շքանշան և «Փառքի» շքանշան
ԱնդամությունAzerbaijani Elders Council?
ԵրեխաներՔյամալեդդին Հեյդարով
 Fəttah Heydərov Վիքիպահեստում

Ֆաթթահ Սամադ օկլի Հեյդարով (ադրբ.՝ Fəttah Səməd oğlu Heydərov, փետրվարի 23, 1938(1938-02-23), Չեշմաբասար, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 4, 2020(2020-08-04), Բաքու, Ադրբեջան), ԱՀ Միլլի Մեջլիսի պատգամավոր, Միլլի Մեջլիսի հաշվապահական հանձնաժողովի նախագահ, Տարածաշրջանային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԱՀ ավագանու նախագահ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթթահ Հեյդարովը ծնվել է 1938 թվականի փետրվարի 23-ին Նախիջևանի Բաբեկ շրջանի Չեշմեբասար գյուղում։ 1955 թվականին ավարտել է Նեհրամ գյուղի միջնակարգ դպրոցը, 1959-1964 թվականներին՝ Ադրբեջանի պետական ​​համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, իսկ 1975 թվականին՝ Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը[2]։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1955 թվականին՝ որպես Բաբեկի շրջանի Գուզնուտ գյուղի ակումբի տնօրեն։ 1958 թվականից աշխատել է Չեշմեբասարի ութամյա դպրոցում որպես ուսուցիչ, 1968 թվականից՝ Նախիջևանի գավառական կուսակցական կոմիտեի հրահանգիչ, 1970 թվականից՝ Օրդուբադի շրջանային կուսակցական կոմիտեի երկրորդ քարտուղար, իսկ 1970-1990 թվականին Նախիջևանի քաղաքային և Օրդուբադի շրջանային կուսակցական կոմիտեի պատգամավոր[3]։

1976-1978 թվականներին աշխատել է Նախիջեւանի ԻԽՍՀ կենցաղային ծառայության նախարար։

1978 թվականից աշխատել է Օրդուբադում, 1986 թվականից՝ Ջուղայի շրջանային կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար, 1983 թվականից՝ Նախիջեւանի ԻԽՍՀ մշակույթի նախարար:

1990-1995 թվականներին եղել է Նախիջեւանի ԻՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է Ադրբեջանի Հանրապետություն Միլլի Մեջլիսի I (1995), II (2000), III (2005), IV (2010), V (2015), VI (2020) գումարման պատգամավոր։ Նա աշխատել է որպես Միլլի Մեջլիսի հաշվապահական հանձնաժողովի նախագահ, տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ադրբեջանի ավագանու նախագահ։

Նա մահացել է 2020 թվականի օգոստոսի 4-ին[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]