Ֆազլոլլա Զահեդի
Ֆազլոլլա Զահեդի պարս.՝ فضلالله زاهدی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1892 |
Ծննդավայր | Համադան, Իրան |
Մահացել է | սեպտեմբերի 2, 1963 (71 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Իրան |
Կրոն | շիա իսլամ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Hossein Pirnia? |
Զբաղեցրած պաշտոններ | Prime Minister of Iran?, Minister of Interior (Iran)? և Իրանի Արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | Իրանի զինված ուժեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ardeshir Zahedi?[1] |
![]() |
Ֆազլոլլա Զահեդի (պարս.՝ فضلالله زاهدی, մայիսի 17, 1892, Համադան, Իրան - սեպտեմբերի 2, 1963, Ժնև, Շվեյցարիա), իրանցի պետական և քաղաքական գործիչ, կորպուսի գեներալ, մեծ հողատեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական դպրոցն ավարտելուց հետո նա ծառայել է Պարսկական կազակական դիվիզիայում։ 1925-1926 թվականներին Ռաշթում բրիգադ է ղեկավարել։ 1927-1935 թվականներին Ֆ. Զահեդին դարձել է ժանդարմերիայի պետ։ 1941 թվականին դարձել է Սպահանի դիվիզիայի հրամանատար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի գործակալների հետ համագործակցության համար 1943 թվականին նա ձերբակալվել է բրիտանացիների կողմից և ուղարկվել է Պաղեստին` 3 տարի ժամկետով։
1947-1949 թվականներին ապրել է Ֆրանսիայում։
1949 թվականինին եղել է Իրանի ոստիկանապետ։ 1951 թվականին եղել է ներքին գործերի նախարար, իսկ 1953 թվականի ապրիլին՝ արտաքին գործերի նախարար։
Նա 1953 թվականի օգոստոսի հեղաշրջման առաջնորդներից էր, երբ տապալվել է Մոսադեղի կառավարությունը։ 1953-1955 թվականներին եղել է Իրանի վարչապետ, այնուհետև դարձել է Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի եվրոպական բաժնում։
Գեներալ Զահեդի որդին` Արդեշիր Զահեդին, եղել է ականավոր պետական գործիչ, արտաքին գործերի նախարար և դեսպան ԱՄՆ-ում՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի իշխանության օրոք։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 3-րդ աստիճանի Զուլֆիկարի շքանշան
- Թագի շքանշանի մեծ ժապավեն (Իրան)
- «Երրորդ Էսֆանադի» հիշատակի շքանշան
- Սեպահի շքանշան
- Լիյակատի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Иран. История и экономика», сборник статей, Москва 1963
- Vreeland H.H., «Iran», New Haven 1957.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆազլոլլա Զահեդի» հոդվածին։ |
|