Ֆազալ Իլահի Չոուդհուրի
Ֆազալ Իլահի Չոուդհուրի ուրդու՝ فضل الہی چوہدری | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1904 |
Ծննդավայր | Kharian, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան |
Մահացել է | հունիսի 2, 1982 (78 տարեկան) |
Մահվան վայր | Լահոր, Պակիստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | Ուրդու |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Faculty of Law, Aligarh Muslim University? և Փանջաբի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, նախարար և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Պակիստանի նախագահ, Speaker of the National Assembly of Pakistan? և Member of the National Assembly of Pakistan? |
Կուսակցություն | Մուսուլմանական լիգա (1947), Մուսուլմանական լիգա (1967) և Պակիստանի ժողովրդական կուսակցություն (1982) |
Ֆազալ Իլահի Չոուդհուրի (ուրդու՝ فضل الہی چوہدری, հունվարի 1, 1904, Kharian, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան - հունիսի 2, 1982, Լահոր, Պակիստան), պակիստանցի պետական գործիչ, եղել է Պակիստանի նախագահը (1973-1978 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարրական կրթություն է ստացել իր հայրենի քաղաքում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ալիգարհի համալսարան։ 1925 թվականին քաղաքագիտության մագիստրոս է ստացել, իսկ 1927 թվականին գիտական աստիճան է ստացել Փենջաբի համալսարանում` իրավունքի ոլորտում։ Համալսարանն ավարտելուց հետո նա վերադարձել է Գուջրաթ, որտեղ միության խորհուրդ է ընտրվել[1]։
1942 թվականին միացել է Մուսուլմանական լիգային։ 1945 թվականին դարձել է Գուջրաթի Մուսուլմանական լիգայի նախագահը։ Նա կարևոր դեր է խաղացել Մուսուլմանական լիգայի գաղափարների տարածման գործում իր քաղաքի բնակչության շրջապատում[1]։
Պակիստանի անկախացումից հետո Ֆազալը դարձել է հանրապետության խորհրդարանի քարտուղարը։ Ավելի ուշ նա կրթության և առողջապահության ոլորտում նախարար է նշանակվել։ 1951 թվականին ընտրվել է Փենջաբի ազգային ասամբլեայի անդամ։ 1956 թվականին ընտրություններում ընտրվել է որպես Պակիստանի ազգային ասամբլեայի խոսնակ, այդ պաշտոնին է մնացել մինչև 1958 թվականը[1]։
1970 թվականին Պակիստանի ժողովրդական կուսակցությունից ընտրվել է Ազգային ասամբլեայի անդամ և ավելի ուշ հաստատվել է որպես դրա խոսնակ։ 1973 թվականին սահմանադրության ընդունումից հետո դարձել է Պակիստանի նախագահը։ 1977 թվականի հուլիսի 5-ին երկրում իշխանության են եկել զինվորականները, իսկ 1978 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆազալ Իլահին հրաժարվել է պետության ղեկավարի պաշտոնից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Fazal Ilahi Chaudhry» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-04-ին։ Վերցված է 2010-10-23