Ֆաբիո Ռովացցի
| Ֆաբիո Ռովացցի | |
|---|---|
| Ի ծնե անուն | իտալ.՝ Fabio Piccolrovazzi[1] |
| Նաև հայտնի է որպես | Fabio Rovazzi |
| Ծնվել է | հունվարի 18, 1994 (32 տարեկան) Միլան, Իտալիա |
| Երկիր | |
| Ժանրեր | EDM |
| Մասնագիտություն | ռեփեր, կատակերգու, յություբեր, դերասան, հեռուստահաղորդավար, երգիչ և դիջեյ |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Universal Music Group |
| Կայք | rovazzi.com |
Ֆաբիո Պիկոլրովացցի, (իտալ.՝ Fabio Piccolrovazzi, որը հայտնի է որպես Ֆաբիո Ռովացցի (իտալ.՝ Fabio Rovazzi, հունվարի 18, 1994, Միլան, Իտալիա[2]), իտալացի երգիչ, ռեփեր, վիդեոբլոգեր և դերասան։ Սսովորել է պրոդյուսերների դպրոցում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Միլանի Լամբրատե թաղամասում։ Փոքր տարիքում նշել է, որ լսել է Ֆրենկ Զապպայի, Elio e le Storie Tese-ի և The Who-ի երաժշտությունը[2]։ 2016 թվականի սեպտեմբերի 11-ին Ռովացցին հայտնվեց իտալական ժամանցային հաղորդման՝ Quelli che... il Calcio-ի հյուրերի ցանկում[4]։ 2016 թվականի փետրվարի 29-ին նա իր սոցիալական ցանցերի էջերում հրապարակեց «Andiamo a comandare» երգի տեսանյութը, որը ստեղծվել էր Two Fingerz-ի Դաբսի հետ համատեղ։ Երգը լայն տարածում գտնելուց հետո այն պաշտոնապես թողարկվեց Newtopia (Universal Music Group) լեյբլի կողմից և հնչեց տարբեր իտալական ռադիոկայաններում՝ դառնալով ամառային հիթ։ Սինգլը մտավ իտալական հիթ շքերթ՝ 2016 թվականի հուլիսի 29-ին զբաղեցնելով առաջին հորիզոնականը և ստանալով Պլատինե սերտիֆիկատ։ Նույն ժամանակահատվածում Ռովացցին մասնակցեց մի շարք երաժշտական փառատոների, այդ թվում՝ Coca-Cola Summer Festival-ի չորրորդ թողարկմանը։ 2016 թվականին նա նաև հայտնվեց J-Ax-ի և Fedez-ի «Vorrei ma non posto» երգի տեսահոլովակում, ինչպես նաև Գաբրի Պոնտեի «Che ne sanno i 2000» տեսահոլովակում։ 2016 թվականի սեպտեմբերի 11-ից նա դարձավ Rai 2-ի Quelli che il calcio-ի մշտական հյուր, իսկ օգոստոսի 28-ին մասնակցեց երաժշտական հեռուստաշոուին՝ Bring the Noise։
Նույն տարվա դեկտեմբերի 2-ին նա թողարկեց իր երկրորդ սինգլը՝ «Tutto molto interessante», որի համար նույն օրը ներկայացվեց տեսահոլովակ։
2017 թվականի մայիսի 19-ին թողարկվեց նրա երրորդ սինգլը՝ «Volare», Ջաննի Մորանդիի մասնակցությամբ։ Նույն տարվա ամռանը Big Babol ընկերությունը ներկայացրեց գովազդային երգ՝ «Solo se ci sei te», Ռովացցիի մասնակցությամբ։
2018 թվականին Ռովացցին գլխավոր դերով հանդես եկավ Գենարո Նունցիանտեի ռեժիսորությամբ նկարահանված «Il vegetale» ֆիլմում։ Նույն թվականի հուլիսի 13-ին թողարկվեց նրա չորրորդ սինգլը՝ «Faccio quello che voglio»։
2019 թվականի ամռանը թողարկվեց ևս մեկ երգ՝ «Senza pensieri», որը Ռովացցին կատարեց իտալական երգիչներ J-Ax-ի և Լորեդանա Բերտեի հետ։ Բուդապեշտում Ուիլ Սմիթի կազմակերպած Gemini Man ֆիլմի պրեմիերայի ժամանակ Ռովացցին հանդիպեց Սմիթին հյուրանոցում. նրանց երկուսի մասնակցությամբ տեսանյութը հրապարակվեց YouTube-ում և դարձավ վիրուսային։ Հետագայում՝ 2020 թվականին, երբ Ֆաբիոն իր կնոջ հետ գտնվում էր Հոլիվուդում, նա այցելեց Ռոբերտ Դաունի կրտսերի «Դուլիթլ» ֆիլմի իտալական մամուլի հանդիպմանը, որտեղ էլ հանդիպեց Դաունիին անձամբ։
Հնչյունավորման դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռալֆն ընդդեմ ինտերնետի
- Աստղային պատերազմներ. Ստորմտրուպեր
- Call of Duty: Modern Warfare — Մորտե[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (unspecified title) — Rivista del Cinematografo.
- 1 2 Mosconi, Barbara (2016 թ․ հունիսի 24). «Andiamo a comandare: chi è Fabio Rovazzi». Sorrisi.com (Italian). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Certificazioni» (Italian). Արխիվացված է օրիգինալից 2018-01-16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Fabio Rovazzi nel cast di 'Quelli che il calcio'». Sorrisi.com (Italian). 2016 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Call of Duty: Modern Warfare's newest Operator is played by Fabio Rovazzi». 2020 թ․ սեպտեմբերի 8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆաբիո Ռովացցի կատեգորիայում։ |
- Ֆաբիո Ռովացցի Internet Movie Database կայքում
- Fabio Rovazzi at Allmusic
- Fabio Rovazzi at Musicbrainz
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիո Ռովացցի» հոդվածին։ |
| ||||||||||