Ֆաբիու Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաբիու Սիլվա
պորտ․՝ Fábio Daniel Soares Silva
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆաբիու Դանիել Սուարեշ Սիլվա
Ազգությունը պորտուգալացի
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 2002(2002-07-19)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Գոնդոմար, Պորտուգալիա
Հասակ 185 սմ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վուլվերհեմպտոն
Համար 17
Պատանեկան կարիերա
2017-2019 Պորտուգալիա Պորտու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019-2020 Պորտուգալիա Պորտու Բ 3 (0)
2019-2020 Պորտուգալիա Պորտու 12 (1)
2020-ներկա Անգլիա Վուլվերհեմպտոն 37 (4)
Ազգային հավաքական
2021-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 2 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 16, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 7, 2021

Ֆաբիու Դանիել Սուարեշ Սիլվա (պորտ․՝ Fábio Daniel Soares Silva, հուլիսի 19, 2002(2002-07-19)[1], Գոնդոմար), պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմպտոն»-ի և Պորտուգալիայի Մ21 հավաքականի կազմում։

Ակումբային մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պորտու»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաբիո Սիլվան «Պորտուի» ակադեմիայի սան է։ Ակումբի երիտասարդական թիմի կազմում 2018-19 մրցաշրջանի ընթացքում դարձել է ՈՒԵՖԱ Երիտասարդական առաջնության չեմպիոն։

«Պորտուի» հիմնական թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2019 թվականի օգոստոսի 10-ին՝ Պորտուգալիայի առաջնության շրջանակներում կայացած «Վիսենտե ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Պորտուի» պարտությամբ[2]։ Ֆաբիոն խաղադաշտում անցկացրել է հանդիպման վերջին 11 րոպեները՝ փոխարինելով Օտավիա Մոնտեյրոյին։ Այսպիսով, նա շրջանցեց Բրունո Գամային և դարձավ թիմի կազմում իր դեբյուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(17 տարեկան, 22 օրական)[3]։ Սեպտեմբերի 19-ին Սիլվան իր առաջին հանդիպումն է անցկացրել ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի շրաջանակներում՝ մասնակցելով «Յանգ Բոյզ ՖԱ»-ի դեմ հանդիպմանը՝ դառնալով թիմի կազմում եվրոգավաթներին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(նրանից առաջ այդ ռեկորդը պատկանում էր Ռուբեն Նևիշին)[4]։

Հոկտեմբերի 19-ին Ֆաբիո Սիլվան խփել է իր առաջին գոլը պորտուգալական թիմի կազմում Պորտուգալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կոյմբրոես ՖԱ»-ի դեմ խաղում[5]։

«Վուլվերհեմպտոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆաբիոն տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վուլվերհեմպտոն»։ Նա թիմի հետ կնքել է հնգամյա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 35 միլիոն ֆունտ-ստեռլինգ[6] of a reported £35 million.[7]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 17-ին՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սթոք Սիթիի» դեմ խաղում[8]։ Չորս օր անց նա իր առաջին հանդիպումն է նացկացրել նաև Պրեմիեր Լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղու, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ մանչեսթերյան թիմի հաղթանակով[9]։

2020 դթվականի դեկտեմբերի 21-ին Սիլվան խփել է անգլիական թիմի կազմում իր առաջին գոլը «Բըրնլիի» դեմ խաղում, սակայն ի վերջո «Բարնլիին» հաղթեց 2-1 հաշվով[10]։ Այս գոլի շնորհիվ պորտուգալացի ֆուտբոլիստը դարձավ անգլիական թիմի կազմում Պրեմիեր Լիգայի շրջանակներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[11]։ Ֆաբիո Սիլվան գոլի հեղինակ է դարձել նաև 2020-21 մրցաշրջանի առաջին «Սև երկրի դերբիում»՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում[12]։ Այդ հանդիպումը, որը տեղի է ունեցել «Մոլինեուքս» մարզադաշտում, ավարտվել է 2-3 հաշվով՝ «Վեսթ Բրոմվիչի» հաղթանակով։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 11-ին Ֆաբիո Սիլվան Պորտուգալիա Մ19 հավաքականի կազմում դարձել է հեթ-տրիկի հեղինակ Իտալիայի Մ19 հավաքականի կազմում[13]։

Մ21 հավաքականի կազմում իր դեբյուտը նա նշել է 2021 թվականի սեպտեմբերի 6-ին Բելառուսի Մ21 հավաքականի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ պորտուգալացիների հաղթանակով։ Իսկ արդեն հոկտեմբերի 7-ին Ֆաբիոն դուբլի հեղինակ է դարձել Մ21 հավաքականի կազմում Լիխտենշտեյնի հավաքականի դեմ կայացած խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 11-0 հաշվով։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Միջազգային Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
պորտու 2019–20 Պրիմեիրա Լիգա 12 1 3 2 3 0 3 0 21 3
Պորտու Բ 2019–20 ԼիգաՊրո 3 0 3 0
Վուլվերհեմպտոն 2020–21 Պրեմիեր Լիգա 32 4 4 0 1 0 37 4
2021–22 Պրեմիեր Լիգա 6 0 0 0 2 0 8 0
Արդյունք 38 4 4 0 3 0 0 0 0 0 45 4
Կարիերայի արդյունք 53 5 7 2 6 0 0 0 3 0 69 7

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի չեմպիոն - 2019-20
  • Պորտուգալիայի գավաթի խաղարկության չեմպիոն - 2019-20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «"Juntei o Fábio Silva ao Marega e ao Zé Luís para tentar marcar a partir de cruzamentos"» [I joined Fábio Silva with Marega and Zé Luís to try to score from crosses]. O Jogo (պորտուգալերեն). 2019 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «FC Porto: tanta "prata da casa" só com Mourinho e mais um recorde de Fábio Silva» [Only with Mourinho was there this much "homegrown talent" and another record for Fábio Silva]. O Jogo (պորտուգալերեն). 2019 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Fábio Silva torna-se no mais jovem de sempre do FC Porto a jogar na UEFA» [Fábio Silva becomes Porto's youngest player of all time in UEFA competitions] (պորտուգալերեն). SAPO. 2019 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Fábio Silva ultrapassa Rúben Neves como o mais jovem marcador» [Fábio Silva surpasses Rúben Neves as the youngest goalscorer]. A Bola (պորտուգալերեն). 2019 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Record-breaking teenage striker Silva joins Wolves». Wolverhampton Wanderers F.C. 2020 թ․ սեպտեմբերի 5.
  7. «Wolves signing teenager Fabio Silva for £35m club record fee». Express & Star. 2020 թ․ սեպտեմբերի 5.
  8. «Wolverhampton Wanderers 0–1 Stoke City». BBC Sport. 2020 թ․ սեպտեմբերի 17.
  9. Stone, Simon (2020 թ․ սեպտեմբերի 21). «Wolverhampton Wanderers 1–3 Manchester City: Pep Guardiola's side start with away win». BBC Sport.
  10. «Burnley 2-1 Wolverhampton Wanderers: Ashley Barnes and Chris Wood on target». BBC Sport. 2020 թ․ դեկտեմբերի 21.
  11. «B18y 155d - Fábio Silva is the youngest player to score a Premier League goal for Wolves, while he's the second-youngest player to score a penalty in the competition, after Liverpool's Michael Owen in August 1997 (17y 238d v Wimbledon). Pup». Twitter. 2020 թ․ դեկտեմբերի 21.
  12. Stone, Simon (2021 թ․ հունվարի 16). «Wolves 2–3 West Brom: Matheus Pereira's double secures Baggies win in Black Country derby». BBC Sport.
  13. «Portugal vence a Itália com hat-trick de Fábio Silva» [Portugal defeat Italy with a hat-trick by Fábio Silva]. Público (պորտուգալերեն). 2019 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]