ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթ (մրցանակ)
| ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթ (մրցանակ) | |
|---|---|
| Տեսակ | մարզական մրցանակ |
| Հիմնադրվել է | 1930 |
| Պարգևադրող | FIFA |
| Կայք | fifa.com/aboutfifa/organisation/marketing/brand/trophy.html(անգլ.) |
Աշխարհի գավաթ (անգլ.՝ The World Cup), գլխավոր մրցանակ, որը տրվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին, որն անցկացվում է ՖԻՖԱ-ի հովանու ներքո։ Սկսած 1930 թվականից, երբ անցկացվել է առաջին առաջնությունը, հաղթանակը մրցաշարի հաղթողին տրվել է երկու գավաթ՝ Ժյուլ Ռիմեի գավաթը (անգլ.՝ Jules Rimet Trophy) 1930 թվականից մինչև 1970 թվականը, և ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը (անգլ.՝ FIFA World Cup Trophy)` 1974 թվականից մինչ մեր օրերը։
Ամենաառաջին գավաթը կոչվել է «Հաղթանակ», բայց հետագայում վերանվանվել է ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեի պատվին։ Ժյուլ Ռիմեի գավաթը պատրաստված էր ոսկեզօծված արծաթից և լազուրիտից և ներկայացնում էր հին հունական հաղթանակի աստվածուհի Նիկեի պատկերը՝ գավաթը բռնած։ 1970 թվականին Բրազիլիայի հավաքականը դարձել է Աշխարհի գավաթի եռակի գավաթակիր, և ըստ այն ժամանակվա ՖԻՖԱ-ի կանոնների` գավաթը ընդմիշտ հանձնվել է թիմին, ինչն էլ առաջացրել է փոխարինման կարիք։ Սկսած 1974 թվականի աշխարհի առաջնությունից` այս մրցաշարում հաղթելու համար սկսել են շնորհել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը։ Այն պատրաստված է 18 կարատ ոսկուց, մրցանակի հիմքը բաժանված է երկու մալիքիտային գոտիներով․ գավաթի բարձրությունը 36,8 սանտիմետր է, զանգվածը՝ 6,175 կիլոգրամ։ Այս մրցանակի կառուցվածքը ներառում է երկու մարդկային կերպարանքներ, որոնք ձեռքերով պահում են Եիկիրը[1]։
Ժյուլ Ռիմեի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե աշխարհի առաջին առաջնություններում հաղթելու համար շնորհվող մրցանակը կոչվել է «Հաղթանակ» (անգլ.՝ Victory)[1]։ 1946 թվականին այն վերանվանվել է ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեի պատվին[1], ով մի ժամանակ դարձել է համաշխարհային ֆուտբոլի մրցաշարի՝ Աշխարհի գավաթի նախաձեռնողը[2]։ Այդ մրցանակը ստեղծվել է ֆրանսիացի քանդակագործ Աբել Լաֆլյորի էսքիզով[3], այն ոսկեզօծ արծաթից էր՝ լազուրիտե հիմքով[4]։ Մրցանակի բարձրությունը 35 սանտիմետր էր, իսկ զանգվածը՝ 3,8 կիլոգրամ[3]։ Մրցանակը իրենից ներկայացնում էր գավաթ, որը պահում է հին հւնական հաղթանակի աստվածուհի Նիկեին պատկերող թևավոր կերպարը[1]։ Մրցանակը ուղարկվել է Ուրուգվայ՝ աշխարհի ֆուտբոլի առաջին առաջնությանը, «Կոնտե-Վերդե» նավով, որը Վիլֆրանշ սյուր Մեր նավահանգստից դուրս է եկել 1930 թվականի հունիսի 21-ին։ Առաջին հավաքականը, որը պարգևատրվել է այդ մրցանակով, դարձել է Ուրուգվայի հավաքականը, որը հաղթել է այդ աշխարհի առաջնությունում[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին մրցանակը գտնվում էր 1938 թվականի հաղթողների՝ Իտալիայի հավաքականի մոտ։ Իտալացի սպորտային ֆունկցիոներ Օտորինո Բարասին Ժյուլ Ռիմեի գավաթը հանել է բանկի պահոցից և այն թաքցրել մահճակալի տակ՝ կոշիկի տուփի մեջ, որպեսզի կանխի դրա հայտնվելը նացիստների ձեռքում[1][6]։
Շվեդիայում անցկացված 1958 թվականի աշխարհի առաջնությունում սկիզբ է առել մրցանակի հետ կապված նոր ավանդույթ․ Բրազիլիայի հավաքականի ավագ Իլդերալդու Բելինին, լսելով լուսանկարիչների խնդրանքները՝ հնարավորինս լավ ցուցադրելու նվաճած գավաթը, այն բարձացրել է գլխից վերև։ Այդ ժամանակ նկարված լուսանկարները տարածում են գտել ամբողջ աշխարհում[7]։ Այդ ժամանակվանից հաղթանակած թիմերի ավագները կրկնում են այդ ժեստը[8]։

1966 մարտի 20-ին՝ Անգլիայի աշխարհի առաջնությունից չորս ամիս առաջ, մրցանակը գողացվել է Լոնդոնի ցուցադրության սրահից ցուցադրության ժամանակ։ Անհետանալուց մեկ շաբաթ անց թերթի մեջ փաթաթված գավաթը գտել է Փիքլս անունով շունը Լոնդոնի հարավային հատվածի մի այգում[9]։ Այդ պատահարից հետո Անգլիայի ֆուտբոլային միությունը որոշել է ավելորդ ռիսկերից խուսափելու համար ստեղծել Ժյուլ Ռիմեի գավաթի կրկնօրինակը ոսկեզօծված բրոնզից, որը օգտագործվելու էր ցուցահանդեսների համար։ ՖԻՖԱ-ն արգելել է պատրաստել կրկնօրինակներ, այնուամենայնիվ Անգլիայի ֆուտբոլային միությունը ստեղծել է դա, և գավաթի կրկնօրինակը օգտագործվել է մինչև 1970 թվականը, որից հետո գավաթի բնօրինակը փոխանցվել է առաջնության հաջորդ հաղթողի, իսկ կրկնօրինակը հայտնվել է իր ստեղծողի՝ ոսկերիչ Ջորջ Բերդի մոտ։ Բերդի մահից հետո՝ 1995 թվականին, նրա ընտանիքը գավաթը ներկայացրել է աճուրդի։ Գնորդը հենց ՖԻՖԱ-ն էր, վերջնական գինը՝ 254,500 ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլային միության մասնակցությունից և բարձր վերջնական գնի հայտարարումից հետո լուրեր են տարածվել, թե գավաթը իրականում պատճեն չէր, այլ բնօրինակն էր, և Անգլիան իբր վերադարձրել էր կեղծ մրցանակը։ Բայց հետագայում պարզվել է, որ այդ գավաթը կրկնօրինակն էր․ ՖԻՖԱ-ն գավաթն ուղարկել է Ֆուտբոլի ազգային թանգարան[10]։
1970 թվականին Բրազիլիայի հավաքականը դարձել է առաջնության եռակի չեմպիոն, ինչը թույլատրել է հավերժ տիրել մրցանակին, ինչպես սահմանել էր Ժյուլ Ռիմեն 1930 թվականին գավաթի հիմնադրման ժամանակ[11]։
1983 թվականի դեկտեմերի 19-ին արձանիկը նորից գողացվել է, երբ այն գտնվում էր Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում։ Մրցանակը հանել էին հատուկ ապակե պահարանի դիմային հատվածից՝ զրահապատ ապակու տակից։ Ապակին շրջանակված էր փայտե շերտով, ինչից էլ օգտվել էին կողոպտիչները` ջարդելով այն փոքրիկ լինգով[11]։ Այդ կողոպուտից հետո Ժյուլ Ռիմեի գավաթը այդպես էլ չի վերադարձվել։ Ըստ «Սպորտ Էքսպրես» թերթի` կողոպուտը ձեռնարկել էին չորսով՝ Սերժո Պերեյրան, Անտոնիո Սետան, ոմն Էռնանդես և նախկին ոստիկան Ֆրանցիսկո Ռիբեյրուն։ Ենթադրվել է, որ գավաթը վերաձուլել են և մնացորդները վաճառել Արգենտինայում[12]։ Չորսն էլ ոստիկանության կողմից հեռակա կարգով մեղավոր ճանաչվեցին գավաթը գողանալու համար[13]։ 2003 թվականի նոյեմբերին Բրազիլական Globo հեռուստաալիքը հայտնել է ինֆարկտից Պերեյրայի մահվան մասին, իսկ մինչ այդ սպանվել էին Սետան (1985 թվականին) ու Ռիբեյրան (1989 թվականին), իսկ Էրնանդեսին գավաթի գողության համար դատապարտել են մեկ տարով, իսկ հետագայում նա դատապարտվել է թմրանյութերի վաճառքի համար[12]։
2015 թվականին գտնվել է Ժյուլ Ռիմեի բնօրինակ գավաթի մի մասը՝ լազուրիտե հիմքը[14]։ Բրազիլական կոնֆեդերացիան իր համար պատվիրել է նոր կրկնօրինակ, որը պատրաստել էր Eastman Kodak ընկերությունը 1,8 կգ ոսկուց։ 1984 թվականին այն առաջին անգամ ցուցադրել է Բրազիլիայի նախագահ Ժուան Ֆիգեյրեդուն[13]։
ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի երրորդ հաղթանակից հետո օգտագործվել է նոր մրցանակ՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, որը փոխարինելլ է Ժյուլ Ռիմեի գավաթին։ Առաջինը մրցանակը տրվել է ԳՖՀ հավաքականի ավագ Ֆրանց Բեկենբաուերին, որի թիմն էլ հաղթել է ԱԱ-1974-ում[15]։ ՖԻՖԱ-ին առաջարկվել է նոր գավաթի 53 տարբերակ, և վերջնական տարբերակ ընտրվել է Սիլվիո Գացանգիի էսքիզը[16]։ Ըստ նոր կանոնների հավաքականին, ով գավաթակիր է դառնում տրվում է ոսկեզօծված կրկնօրինակ, իսկ մրցանակի բնօրինակը մշտապես մնում է ՖԻՖԱ-ի մոտ[17], այն օգտագործվում է միայն հանդիսավոր արարողությունների ընթացքում, երբ կարճ ժամանակով տրվում է թիմին, ապա վերադարձվում ետ[18]։ 2014 թվականին Գերմանիան դարձել է առաջին հավաքականը, որը երրորդ անգամ հաղթել է առաջնությունում մրցանակի փոփոխումից հետո[19]։ 2022 թվականին այդ նվաճումն ունեցել է նաև Արգենտինայի հավաքականը` հաղթելով աշխարհի երեք գավաթ՝ 1978, 1986 և 2022 թվականներին։ Բնօրինակ գավաթի բարձրությունը 36,8 սանտիմետր է, իսկ զանգվածը՝ 6,175 կիլոգրամ, այն պատրաստվեծ է 18 կարատ ոսկուց։ Մրցանակի հիմքը կազմված է երկու մալիքիտային գոտուց։ Կոմպոզիցիան ներկայացնում է երկու մարդկային կերպարանքներ, որոնք վեր բարձրացրած ձեռքերով պահում են Երկիր մոլորակը[17]։ 2010 թվականին քիմիկոս Մարտին Պոլյակովը հայտարարել է, որ գավաթը չի կարող ամբողջությամբ լինել ոսկուց և ներսում պետք է լինի դատարկ (գոնե որոշ հատված), հակառակ դեպքում գավաթի զանգվածը 70-80 կգ կլիներ, որի պատճառով այն շատ ծանր կլիներ բարձրացնելու համար[20]։ ՖԻՖԱ-ն խիստ կանոններ է սահմանում այն մասին, թե ով կարող է փոխանցել աշխարհի բնօրինակ գավաթը կամ դիպչել նրան[18]։ Դա կարող են անել միայն ՖԻՖԱ-ի նախագահը[21], երկրների այդ ժամանակվա նախագահները և առաջնության հաղթողները[18]։
Մրցանակի ստորին հատվածում փորագրված է «FIFA World Cup»։ Մրցանակի հիմքում փորագրվում են այն երկրների անուները, որոնք հաղթել են աշխարհի առաջնությունում, և չեն երևում, երբ գավաթը ուղղահայաց դիրքում է։ Փորագրությունը իր մեջ պարունակում է թվականը և երկրի անվանումը իրենց պաշտոնական լեզվով (օրինակ՝ 1974 Deutschland, 1994 Brasil)։ Այնուամենայնիվ 2010 թվականի փորագրությունը արված էր անգլերեն (2010 Spain)[22][23]։ Ի սկզբանե փորագրությունը արվում էր հորիզոնական, բայց հետագայում փոխարինվել է պարուրաձև տարբերակով, այսպիսով տեղ են խնայել ապագա հաղթողների համար[17]։ 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո գավաթի վրա փորագրված էր 13 հաղթող երկրի անուն։ Հայտնի չէ, թե արդյոք ՖԻՖԱ-ն կդադարի օգտագործել գավաթը, երբ փորագրության համար այլևս տեղ չի մնա, բայց նախնական հաշվարկներով դա տեղի չի ունենա մինչև 2038 թվականի աշխարհի առաջնությունը[24]։

Գավաթակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Երկիր | Ժյուլ Ռիմեի գավաթ | ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ | Ընդամենը |
|---|---|---|---|
| 3 (1958, 1962, 1970) | 2 (1994, 2002) | 5 | |
| 2 (1934, 1938) | 2 (1982, 2006) | 4 | |
| 1 (1954) | 3 (1974, 1990, 2014) | 4 | |
| 0 | 3 (1978, 1986, 2022) | 3 | |
| 2 (1930, 1950) | 0 | 2 | |
| 0 | 2 (1998, 2018) | 2 | |
| 1 (1966) | 0 | 1 | |
| 0 | 1 (2010) | 1 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 John F. Molinaro (2010 թ․ ապրիլի 27). «History of the World Cup Trophy» (անգլերեն). CBCSports. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ John Lichfield (2011 թ․ հոկտեմբերի 23). «Jules Rimet: The man who kicked off the World Cup» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- 1 2 «Jules Rimet Cup» (անգլերեն). FIFA. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Stone base of original World Cup trophy found at Fifa HQ» (անգլերեն). The Guardian. 2015 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Simon Burnton (2018 թ․ մայիսի 10). «World Cup stunning moments: the Conte Verde's trip to Uruguay in 1930» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «35. Приключения Золотой Богини». Sportbox.ru. 2014 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Умер капитан сборной Бразилии и кумир Пеле». РБК. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Blatter mourns loss of ex-Brazil captain Bellini» (անգլերեն). FIFA. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Alastair Reid (1966 թ․ սեպտեմբերի 10). «The World Cup» (անգլերեն). The New Yorker. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Simon Kuper (2006 թ․ ապրիլի 14). «Solid gold mystery awaits the final whistle» (անգլերեն). Financial Times. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- 1 2 Александр Титеев (2010 թ․ մայիսի 28). «Срок годности — 2050 год». Чемпионат (сайт)|Чемпионат. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- 1 2 Дмитрий Туманов (2003 թ․ նոյեմբերի 21). «Рикошет. Проклятие Ники». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
- 1 2 «Trophy as filled with history as Cup» (անգլերեն). CNN. 2002 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին.
- ↑ «World Cup: Piece of original Jules Rimet trophy found». BBC Sport (անգլերեն). 2015 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «1974 FIFA World Cup Germany» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Classic Football History of the FIFA World Cup» (անգլերեն). FIFA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- 1 2 3 «The FIFA World Cup Trophy» (անգլերեն). FIFA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- 1 2 3 «Из Калининграда во Владивосток: как Кубок мира путешествовал по России». RT. 2018 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Ben Rumsby (2014 թ․ հուլիսի 10). «Germany v Argentina: World Cup final champions not allowed to keep trophy - despite becoming three-time winners» (անգլերեն). The TelegraphПлатная подписка. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Professor says World Cup trophy cannot be solid gold». BBC News (անգլերեն). 2010 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Владимир Путин и глава FIFA выступили на церемонии старта Кубка ЧМ по футболу-2018». Первый канал (Россия)|Первый канал. 2017 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Taça da Copa do Mundo chega ao Brasil» (պորտուգալերեն). Globo TV. 2014 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Alemanha x Argentina – AO VIVO» (պորտուգալերեն). UOL Esporte. 2014 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Кубок мира ФИФА приехал в Россию». Вести.ру. 2010 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 թվականի գողության պատմությունը— The Observer(անգլ.)
- Աշխարհի գավաթի դիզայներ Սիլվիո Գացանգիի պաշտոնական կայքը(իտալ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթ (մրցանակ)» հոդվածին։ |
|