ՖԱԻ Տալլին
| ' | |||
| Ամբողջական անուն | Football Club Infonet Tallinn | ||
|---|---|---|---|
| Երկիր | |||
| Մարզադաշտ | Infonet Lasnamäe Stadium | ||
| Տարողունակություն | 540 | ||
| Նախագահ | Անդրեյ Լեշկին | ||
|
| |||
ՖԱԻ Տալլին (անգլ.՝ FCI Tallinn,), էստոնական ֆուտբոլային ակումբ Տալլին քաղաքից, որը մինչև 2017 թվականի մրցաշրջանի ավարտը հանդես է եկել Էստոնիայի Պրեմիում լիգայում, որից հետո հայտարարվել է ակումբի միավորման մասին մայրաքաղաքային մեկ այլ թիմի՝ «Լևադիա ՖԱ»-ի հետ։ Միավորված թիմը ստացել է «ՖԱԻ Լեվադիա» անվանումը։
2016 թվականի Էստոնիայի ֆուտբոլի չեմպիոն, 2017 թվականի երկրի գավաթի և սուպերգավաթի դափնեկիր։
Նախղկին անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002-2016 թվականներ — «FC Infonet»
- 2016-2023 թվականներ — «ՖԱԻ Tallinn»
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբի պաշտոնապես հիմնադրվել է 2002 թվականի հունվարի 29-ին։ Սկզբում ակումբը հիմնադրվել է 1995/96 թվականների ծնված մանկական թիմի հիման վրա։ 2010 թվականի վերջին ակումբը միավորվել է Առաջին լիգա դուրս եկած «Ատլետիկ Տալլին»[1] ֆուտբոլային ակումբի և «Բերսի» ֆուտբոլային մանկական ակումբի հետ։
Էսիլիգում մեկնարկից առաջ ակումբը ձեռք է բերվել մի շարք որակավորված խաղացողներ, իսկ գլխավոր մարզիչն եղել է Անդրեյ Բորիսովը։ Առաջին լիգայում «Ինֆոնետ» ՖԱ-ն գրավել է երկրորդ տեղը՝ խփելով հարյուր մեկ գոլ և զիջելով միայն մայրաքաղաքային «Կալև» ակումբին, իսկ ակումբի հարձակվող Մաքսիմ Ռիչկովը 40 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Այսպիսով, ակումբը իրավունք է ստացել մասնակցել մրցաշարի փլեյ-օֆֆին բարձրագույն լիգայի իններորդ թիմի՝ «Կուրեսաարե» ՖԱ-ի հետ, սակայն զիջել է երկու խաղերի արդյունքում՝ 0:1 տանը և 4:1 արտագնայում։ Նոր մրցաշրջանից առաջ «Ինֆոնետ» ՖԱ են տեղափոխվել մի շարք փորձառու ֆուտբոլիստներ, որոնք փորձ ունեին Մեյստրիլիգայում, թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Պուշտովը։ 2012 թվականի արդյունքներով «Ինֆոնետը» գրավել է առաջին հորիզոնականը Էսիլիգում՝ վաստակելով 83 միավոր[2], իսկ իվուարցի հարձակվող Մանուշոն, որը նույն թվականին «Նիմմե Կալյուից» տեղափոխվել է «Ինֆոնետ», 31 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն[3]։ Հաղթելով Էսիլիգան, ակումբը իրավունք է ստացել տեղափոխվել Էստոնիայի առաջնության բարձրագույն լիգա, որտեղ նորամուտը նշել է 2013 թվականին[4][5]։
Բարձրագույն լիգայում իր առաջնախաղային մրցաշրջանում թիմը գրավել է վեցերորդ հորիզոնականը[6]։ 2014 թվականին «Ինֆոնետը» հանդես է եկել էլ ավելի լավ՝ գրավելով հինգերորդ հորիզոնականը, վաստակելով իր համար ռեկորդային 66 միավոր և մրցաշրջանում խփելով 80 գոլ։ Իվուարցի հարձակվող Մանուշոն 30 խփած գոլով կրկին դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն և երրորդը առաջնության ռմբարկուների ցուցակում։ 2015 թվականի մրցաշրջանում թիմը խփել է 50 գոլ և վաստակել է 62 միավոր՝ գրավելով չորրորդ հորիզոնականը[7]։
2015 թվականի հուլիսի 13-ին Էստոնիայի գավաթի առաջին փուլում «Ինֆոնետը» եվրոպական ակումբային ֆուտբոլի ընթացքում ռեկորդային 36:0 հաշվով հաղթել է սիրողական «Վիրտսու» ակումբին՝ այդպիսով կրկնելով շոտլանդական «Արբրոատ» ֆուտբոլային ակումբի 130-ամյա վաղեմության ռեկորդը[8]։
2016 թվականի մայիսի 21-ին «Ֆլորա Տալլին» ֆուտբոլային ակումբը Էստոնիայի գավաթի եզրափակչում լրացուցիչ ժամանակում 3:0 հաշվով հաղթել է Սիլլամյաեի «Կալևին»։ Այսպիսով, 2015 թվականի մրցաշրջանի բարձրագույն լիգայի չորրորդ թիմը՝ «Ինֆոնետը», իրավունք է ստացել ներկայացնել Էստոնիան եվրագավաթներում։ Առաջին անգամ իր պատմության մեջ թիմը հանդես է եկել Եվրոպայի լիգայի 2016/17 մրցաշրջանի առաջին որակավորման փուլում[9], որտեղ նրա մրցակիցը եղել է շոտլանդական «Հարթս» ակումբը։ Էդինբուրգում խաղն ավարտվել է շոտլանդացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով[10], իսկ Տալլինում նույնպես հաղթել է «Հարթսը»՝ 2:4[11]։ Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ի պահանջների պատճառով «Ինֆոնետը» ստիպված է եղել փոխել անունը և հաջորդ մրցաշրջանից սկսել է կոչվել «ՖԱԻ Տալլին»[12][13]: Մրցաշրջանի արդյունքներով թիմն առաջին անգամ դարձավ Էստոնիայի չեմպիոն[14]։
Ձմեռային տրանսֆերային պատուհանում ակումբը համալրեցին Կիրիլ Նեստերովը, Ռոման Նեստերովսկին, Ալբերտ Պրոսան, Ալեքսանդր Թումասյանը[15]։ 2017 թվականի փետրվարի 26-ին «ՖԱԻ Տալլինը» առաջին անգամ դարձավ Էստոնիայի Սուպերգավաթի դափնեկիր՝ 5:0 հաշվով հաղթելով մայրաքաղաքային «Ֆլորա» թիմին[16][17][18][19]։ Մայիսի 27-ին Էստոնիայի գավաթի եզրափակչում 2:0 հաշվով թիմը հաղթել է «Տամմեկա» ֆուտբոլային ակումբին։ Արդյունքում «ՖԱԻ Տալլինը» նվաճել է մրցաշրջանի բոլոր երեք տիտղոսները[20][21]։ Հունիսի 27-ին Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի շրջանակներում թիմը արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել է մալթական «Հիբերնիանս» ակումբին[22][23][24], իսկ տնային հանդիպումը նույնպես ավարտվել է էստոնական թիմի պարտությամբ՝ 0:1 հաշվով[25][26]։ Հունիսի 30-ին գլխավոր մարզչի պաշտոնակատար է դարձել Սերգեյ Բրագինը, որը այդ պաշտոնում փոխարինել է Ալեքսանդր Պուշտովին[27][28][29]։ Հուլիսի 29-ին թիմը գլխավորել է սերբ մասնագետ Ալեքսանդր Ռոգիչը[30]։ Թիմը մրցաշրջանն ավարտել է չորրորդ տեղում, իսկ խաղացող Ալբերտ Պրոսան դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն[31]։ 2017 թվականի նոյեմբերի 6-ին կայացավ «Լեվադիա» և «Ինֆոնետ» ակումբների նախագահների մամուլի ասուլիսը, որտեղ հայտարարվել է նրանց միավորման մասին[32]։ Միավորված թիմը ստացել է «ՖԱԻ Լեվադիա» (ՖԱԻ Levadia) անվանումը, իսկ գլխավոր մարզիչ է դարձել Ալեքսանդար Ռոգիչը։
2018 թվականի մրցաշրջանում «Լեվադիայի» երրորդ կազմը և «Ինֆոնետի» երիտասարդական թիմը սկսեցին հանդես գալ Էստոնիայի առաջնության երկրորդ լիգայում (ուժով չորրորդ դիվիզիոն) «ՖԱԻ Տալլին» անվամբ[33]։ Միավորված ակումբի կառուցվածքում դա երրորդ կազմն էր հիմնական և «ՖԱԻ Լեվադիա»-ի երկրորդ թիմից հետո[34]։ Մարզիչ է դարձել Վյաչեսլավ Սմիրնովը[35]։ Էստոնիայի Գավաթի 2017/18 մրցաշրջանի 1/4-ում թիմը 0:6 հաշվով պարտվել է «Նարվա-Տրանս» ակումբին[36][37]։
2022 թվականի մրցաշրջանում թիմը հաղթել է երկրորդ լիգայի առաջնությունը, սակայն չի կարողացել տեղափոխվել առաջին լիգա ֆուտբոլային միության կանոնակարգի համաձայն։
2023 թվականի մրցաշրջանում թիմը սկսել է հանդես գալ երկրորդ լիգայում ՖԱԻ Levadia U19 անվամբ։
Ակումբի խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]«ՖԱԻ Տալլինի» ավանդական գույներն են սպիտակը և սևը, մարզահագուստի դասական գունավորումը սև մարզաշապիկներ են՝ սպիտակ ներդիրներով, սև կիսավարտիքով և սև գուլպաներով[38]։ Արտագնա մարզահագուստի համար օգտագործվում են սպիտակ գույներ՝ սև ներդիրներով[39]։ Թիմի բոլոր մարզահագուստի տեխնիկական հովանավորն է «Joma»-ն, իսկ գլխավորը՝ էստոնական «Ինֆոնետ» ընկերությունը[40]։ Այս պահին «ՖԱԻ Տալլինի» տնային մարզահագուստը իրենից ներկայացնում է սև մարզաշապիկներ՝ սպիտակ նախշերով։ Ակումբի պարզեցված լոգոն գտնվում է մարզաշապիկի ձախ կողմում, իսկ «Joma»-ի սպիտակ լոգոն՝ աջ կողմում. մարզաշապիկի կենտրոնում գտնվում է «Ինֆոնետ» ընկերության լոգոն՝ «Infonet» գրությամբ։ Այս մարզաշապիկը համալրված է սև գույնի կիսավարտիքով և գուլպաներով։
2015 թվականին թիմն ունեցավ թալիսման՝ «Բիստի սատանիկը», որին ամրագրված է 13 համարը։ Ակումբն ունի թալիսմանի օգտագործման իրավունքի սեփականատեր Մարշալ Քըրք ՄակՔուզիկից պաշտոնական թույլտվություն[41]։ Պաշտոնական խաղերի ժամանակ Բիստիի կոստյումով հագնված մարդը աջակցում է թիմին և ոգևորում երկրպագուներին, ինչպես նաև լուսանկարվում է ցանկացողների հետ[38]։
Ակումբի կարգախոսն է՝ «Որակը մեր նպատակն է»[38]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթների արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցաշրջան | Լիգա | Տեղ | Խաղ | Հաղթանակ | Ոչ-ոքի | Պարտություն | Խփած գոլեր | Բաց թողած գոլեր | Գոլերի տարբերություն | Միավորներ | Լավագույն ռմբարկու |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 2011 | Էսիլիգա | 2 | 36 | 19 | 11 | 6 | 101 | 47 | +54 | 68 | Մաքսիմ Ռիչկով (40) |
| 2012 | 1 | 36 | 26 | 5 | 5 | 94 | 33 | +61 | 83 | Մանուշո (31) | |
| 2013 | Պրեմիում Լիգա | 6 | 36 | 10 | 8 | 18 | 36 | 56 | -20 | 38 | Մանուշո (6) |
| 2014 | 5 | 36 | 19 | 9 | 8 | 80 | 44 | +36 | 66 | Մանուշո (30) | |
| 2015 | 4 | 36 | 17 | 11 | 8 | 50 | 32 | +18 | 62 | Վլադիսլավ Կոզլով (12) | |
| 2016 | 1 | 36 | 24 | 8 | 4 | 74 | 33 | +41 | 80 | Վլադիմիր Ոսկոբոյնիկով (12) | |
| 2017 | 4 | 36 | 20 | 5 | 11 | 103 | 47 | +56 | 65 | Ալբերտ Պրոսա (27) | |
| 2018 | Երկրորդ լիգա, Հյուսիս-Արևելք | 2 | 26 | 18 | 3 | 5 | 71 | 29 | +42 | 57 | Ալեքսեյ Շվեդ (16) |
| 2019 | 1 | 26 | 20 | 4 | 2 | 85 | 24 | +61 | 64 | Սանդեր Պաբո (29) | |
| 2020 | 3 | 26 | 19 | 0 | 7 | 86 | 25 | +61 | 57 | Սանդեր Պաբո (16) | |
| 2021 | 3 | 23 | 15 | 4 | 4 | 74 | 26 | +48 | 49 | Սանդեր Պաբո (14) | |
| 2022 | 1 | 26 | 20 | 3 | 3 | 61 | 16 | +45 | 63 | Ալեքսեյ Շվեդ (11) | |
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամենախոշոր հաղթանակը բոլոր մրցաշարերում․ 36:0, «Վիրտսուի» դեմ, Էստոնիայի գավաթ, 2015 թվականի հունիսի 13[42]։
Երկրորդ թիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինֆոնետ II»/«ՖԱԻ Տալլին Մ21» թիմը հանդես է եկել II լիգայում (2011-2013), Էսիլիգե Բ-ում (2014) և Էսիլիգեում (2015-2017):
Նաև 2015 թվականին երրորդ թիմը խաղում էր IV լիգայում։
Ելույթները եվրագավաթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցաշրջան | Մրցաշար | Փուլ | Մրցակից | Տնային | Արտագնա | Ընսհանուր հաշիվ | |
|---|---|---|---|---|---|---|---|
| 2016/17 | ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա | Առաջին որակավորման փուլ | 2:4 | 1:2 | 3:6 | ||
| 2017/18 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա | Առաջին որակավորման փուլ | 0:1 | 0:2 | 0:3 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մարզիչ | Քաղաքացիություն | Սկիզբ | Ավարտ |
|---|---|---|---|
| Անդրեյ Բորիսով | 2011 | 2011 | |
| Ալեքսանդր Պուշտով | 2011 | 30 հունիսի 2017 | |
| Սերգեյ Բրագին (անուն, հայրանուն) | 1 հուլիսի 2017 | 29 հուլիսի 2017 | |
| Ալեքսանդր Ռոգիչ | 29 հուլիսի 2017 | 5 նոյեմբերի 2017 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История сезона 2010». jalgpall.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «История сезона 2012». jalgpall.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Список бомбардиров Эсилиги 2012 год». jalgpall.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «"Инфонет" и "Левадия" могут стать одной командой». ru.sputnik-news.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Чемпионат Эстонии-2013. Старт дан!». sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Итоги чемпионата Эстонии 2013». sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Сезон 2015. Футбол». sekundomer.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «36:0! "Инфонет" разгромил "Виртсу" и получил мировую известность». delfi. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «"Флора" выиграла Кубок Эстонии, "Инфонет" сыграет в Лиге Европы». delfi.ee. 2016 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «"Инфонет" дал бой в Шотландии, Зенев забил гол грузинам». delfi. 2016 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «"Инфонет" проиграл "Хартсу" и вылетел из Лиги Европы». delfi. 2016 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Смена названия обойдется "Инфонету" минимум в 30 000 евро». rus.err.ee. 2016 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Ведущий эстонский футбольный клуб по требованию УЕФА изменил название». postimees. 2016 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Праздник для Ласнамяэ! "Инфонет" впервые выиграл чемпионат Эстонии». delfi. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Итоги предсезонной подготовки FCI Tallinn». sportaeg.ee. 2017 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Протокол игры» (էստոներեն). jalgpall.ee. 2017 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Paul Razlaf. «Первый титул перфект!». sportaeg.ee. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «В матче за Суперкубок Эстонии "Инфонет" разгромил "Флору" со счетом 5:0». rus.err.ee. 2017 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «5:0! "Инфонет" разгромил "Флору" в поединке за Суперкубок Эстонии». Delfi. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «"Инфонет" завоевал Кубок Эстонии и сделал подарок "Флоре"». Delfi. 2017 թ․ մայիսի 27. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Полный комплект "Таллина"». uefa.com. 2017 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Как чемпион Эстонии пропустил два мяча на Мальте». Delfi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Наши на Мальте: «Инфонет» в гостях у «Хибернианс»». sportaeg.ee. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Остров невезения, или «сауна» для чемпионов: FCI Tallinn уступил на Мальте». sportaeg.ee. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Лига чемпионов осталась без Эстонии: "Инфонет" не прошел "Хибернианс"». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Алексей Глазунов. «FCI Tallinn бился до конца, но уступил мальтийцам». sportaeg.ee. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Геннадий Медведев. «ОТСТАВКА: Брагин сменил Пуштова на посту главного тренера "Инфонета"». Delfi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Терпение лопнуло: "Инфонет" расторг договор с главным тренером Александром Пуштовым». postimees. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Кирилл Андреев. «Александр Пуштов покинул «Инфонет»». sportaeg.ee. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Таллиннский "Инфонет" будет тренировать серб Александар Рогич». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Premium liiga neljanda ringi parimaks valiti Rauno Sappinen» (էստոներեն). jalgpall.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Геннадий Медведев. «"Я устал от непрофессионализма". "Инфонет" уходит с футбольной карты Эстонии». Delfi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Сегодня «Нарва Транс» сыграет с «ФКИ» на стадионе Калев-Фама». fctrans.ee. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Команды». fcitallinn.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «FCI Tallinn 2018». fcitallinn.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Левадия становится первым полуфиналистом кубка». sportaeg.ee. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «"Левадия" и "Транс" - первые полуфиналисты Кубка Эстонии». delfi. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- 1 2 3 «"Инфонет" представил своих игроков, новую форму и талисман». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «В матче за Суперкубок Эстонии "Инфонет" разгромил "Флору" со счетом 5:0». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «История Infonet». infonet.ee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Почему талисманом клуба был выбран чертёнок Бисти?». fcinfonet.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «36:0! "Инфонет" разгромил "Виртсу" и получил мировую известность». Delfi. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.