Օ’Գրիմ տատի քնած գեղեցկուհին
Օ’Գրիմ տատի քնած գեղեցկուհին անգլ.՝ Granny O'Grimm's Sleeping Beauty | |
|---|---|
| Տեսակ | կարճամետրաժ ֆիլմ |
| Ռեժիսոր | Nicky Phelan? |
| Պրոդյուսեր | Darragh O'Connell? |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Տևողություն | 6 րոպե |
| Թվական | 2008 |
| Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Օ’Գրիմ տատի քնած գեղեցկուհին (անգլ.՝ Granny O'Grimm's Sleeping Beauty), 2008 թվականի կարճամետրաժ մուլտֆիլմ՝ ստեղծված համակարգչային տեխնոլոգիաներ և ֆլեշ-անիմացիաներ։ Սոցիալական երգիծանքի ժանրով է՝ սև հումորի տարրերով։ Մուլտֆիլմը 2010 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[1], բայց պարտվել է «Լոգորամա» մուլտֆիլմին։
Նախապատմություն[2]
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Օ’Գրիմ տատը հայտնվել է որպես Քեթլին O’Ռուրկի ակնարկ-շոուի կերպար։ Ռեժիսոր Նիկի Ֆելանը, տեսնելով տատին, որոշել է, որ նա արժանի է դառնալու առանձին մուլտֆիլմի գլխավոր հերոս։ 2008 թվականին մուլտֆիլմը ստեղծվել է «Brown Bag Films» ստուդիայում, ակնարկ-շոուի հեղինակ O’Ռուրկն անձամբ է հնչյունավորել Օ’Գրիմ տատին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհավանական հուզական և չարագուշակ Օ’Գրիմ տատիկը թոռնիկին պատմում է «Քնած գեղեցկուհին» հայտնի հեքիաթի իր տարբերակը, և վերջինս սարսափում է իրադարձությունների այդպիսի շարադրման ընթացքից։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվականին մուլտֆիլմը մրցանակի է առաջացել Իռլանդական կինո-հեռուստափառատոնի «Լավագույն անիմացիա» անվանակարգում[3]։
- 2010 թվականին մուլտֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի, բայց մրցանակի չի արժանացել[3]։
- Մուլտֆիլմն ստացել է ազգային և միջազգային 11 մրցանակ, այդ թվում՝ Նյուպորտ Բիչ կինոփառատոնում («Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»), Մոնրեալի փառատոնում («Հանդիսատեսի համակրանք մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար») և Ավստրալիայի «Ոսկե սիրտ» կինոփառատոնում («Լավագույն կատակերգություն»)[2]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոյություն ունի նաև փոքրիկ մուլտֆիլմ, որտեղ Օ’Գրիմ տատը բոլորին շնորհավորում է Սուրբ ծննդի առթիվ[2]։
- Տատիկի ազգանունը նատուրալիստական և «մանկական» սարսափելի շատ ստեղծագործությունների հեղինակ, 19-րդ դարի գերմանացի հայտնի հեքիաթագիրներ Գրիմ եղբայրների ազգանվան իռլանդական ձևափոխումն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oscar.com — Nominations — Nominees
- 1 2 3 «Granny O'Grimm's Sleeping Beauty | The Inspiration Room». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- 1 2 Granny O’Grimm’s Sleeping Beauty (2008) — Awards
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-03-16 Wayback Machine (անգլ.)
- «Օ’Գրիմ տատի քնած գեղեցկուհին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

- Մուլտֆիլմի մասին Արխիվացված 2010-03-10 Wayback Machine + վիդեո (անգլ.)
- Մուլտֆիլմի մասին (անգլ.)
|