Օք Ռիջի ազգային լաբորատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Oak Ridge National Laboratory
Oak Ridge National Laboratory logo.svg
Հիմնադրվել է՝ 1943 թվականին
Տնօրեն՝ Թոմ Մեյսոն
Վայր՝ Օք Րիջ, Թենեսի
Բյուջե՝ $1.4 բիլիոն
Միսիա՝ ՕՌԱԼ-ն ունի վեց հիմնական
միսիայի դերեր՝ նեյտրոնի
գիտություն, էներգիա, բարձրաներկայացում
հաշվեցողություն, համակարգների
կենսաբանություն, նյութերի գիտություն,
և ազգային անվտանգություն
Անձնակազմ՝ 4,300
Տարածք՝ ՕՌԱԼ-ն զբաղեցնում է մոտ
10,000 ակր Օք Րիջի
ռեզերվացիայի 35,000 ակրերից
Գործածվում է՝ Թենեսիի Համալսարան և
Բաթել ընկերություն
Ցանցակայք ornl.gov

Օք Ռիջի ազգային լաբորատորիան (անգլերեն՝ Oak Ridge National Laboratory) ազգային գիտնական կենտրոն է ԱՄՆԹենեսի նահանգում։ Կենտրոնը Մանհատան նախագծիի հիմնական վայրերից էր։

Տարեկան ավելի քան 1,06 միլիարդ դոլար բյուջե ունեցող[1], ամենափորձառու գիտնական կազմակերպություններից է ԱՄՆ-ի պատմության մեջ[2]։

Լաբորատորիան գտնվում է Օք Ռիջ քաղաքում, որը Նակսվիլ քաղաքի մոտակայքում է, և որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ նեյտրոնի աղբյուրը (սպալասիոն նեյտրոնի աղբյուրը

Լաբորատորիան կառավարում է Թենեսի Համալսարանը՝ Բաթել մասնավոր ընկերության աջակցությամբ։

Գիտահետազոտական ծրագիրներ[խմբագրել]

Օաք Ռիջում վարվում են գիտահետազոտական ծրագրեր՝ գիտական լայն բնագավառնում։ Հիմնական գիտահետազոտական բնագավառները հետևյալն են՝

  • Բարձր-կատարմամբ հաշվում - ԱՄՆ-ի Հաշվողական Գիտությունների Ազգային Կենտրոնը (National Center for Computational Sciences) ապահովվում է աշխարհի ամենահզոր հաշվային ռեսուրսները՝ ազատ գիտահետազոտության համար։ Դա մի հետազոտական միջավայր է, որն աջակցում է ֆիզիկական աշխարհի գործունեության ինչպիսությունը հասկանալուն, և դրանց օգտվելուն ազգային և միջազգային կոնցեռնների դիմաց։ ՀԳԱԿ-ն հիմնադրվել է 1992 թվականին և վարվում է ԱՄՆ-ի Էներգիայի Նախարաության Առաջադեմ Գիտական Հաշվողական Հետազոտության (Advanced Scientific Computing Research) ծրագրի միջոցով։
  • Նանոտեխնոլոգիա - Հիմնական նանոգիտության հետազոտությունը ՕՌԱԼ-ում կենտրոնանում է նոր նյութերի և ֆենոմենի հայտնագործման, և այն ֆիզիկական և քիմիական փոխազդեցությունների հասկացման, որոնք հնարավորություն կտան մյուս սերունդի պետքական նյութերի կազմը և հատկությունները կանխատեսելու։
  • Էներգիա - ՕՌԱԼ-ը մեծ կենտրոն է էներգիայի արտադրման, բաշխման, և օգտագործման հետազոտության մասին, ինչպես նաև էներգիայի տեխնոլոգիայի և որոշումների ազդեցության՝ հասարակության վրա։ Էներգիայի մաքուր, արդյունավետ, ապահով արտադրությունն և էներգիայի օգտագործումը գիտահետազոտության նպատակներից են։
  • Առաջադեմ նյութեր (Advanced materials) - ՕՌԱԼ-ի գիտնականները ներառված են տարբեր ուսումնասիրություններում՝ սկսած հիմնական ուսումնասիրությունից մինչև փաստացիորեն նյութերի ամբողջ դասի վերջին կիրառումները։
  • Ազգային անվտանգություն - ՕՌԱԼ-ը ապահովվում է ֆեդերալ, նահանգային, և տեղական կառավարությունների գործակալություններին և բաժիններին աջակցում է ազգային և հայրենիքի անվտանգության կարիքներում։ Այս տեխնոլոգիան և վարպետությունը նաև կիսվում են արդյունաբերական բաժնի հետ՝ ԱՄՆ-ի տնտեսական մրցակցությունը աշխարհի շուկաներում ուժեղացնելու։
  • Քիմիական գիտություններ - ՕՌԱԼ-ը վարում է թե հիմնական և լե կիրառական հետազոտություն քանի բաժիններում, որոնցից են՝ կատալիզ, մակերևույթի գիտություն, և միջդեմքի (interfacial) քիմիա. մոլեկուլային կերպարանափոխություն և վառելիքի քիմիա. ծանր տարրի քիմիա և ռադիոակտիվ նյութերի բնութագրում. ջրային լուծման քիմիա և գեոքիմիա. զանգվածասպեկտրաչափում (mass spectrometry) և լազերային լուսապատկերաչափություն (spectroscopy). անջատումների քիմիա. նյութերի քիմիա, որը ներառում է պոլիմերների և ուրիշ փափուկ նյութերի սինթեզ և բնութագրում. քիմիական կենսագիտություններ. և նեյտրոնի գիտություն։
  • Միջուկային բժշկություն - Լաբորատորիայի միջուկային բժշկության հետազոտությունը կենտրոնանում է ռեակտորի ավելի առաջացած արտադրման և պրոցեսաձին մեթոդներ առաջացնելու՝ բժշկական ռադիոիզոտոպներ, նոր ռադիոնուկլիդի գեներատոր համակարգեր ստեղծելու, և նոր ռադիոդեղագործականների նախագծումն ու որակավորումը միջուկային բժշկության և ուռուցքաբանության մեջ կիրառումների համար։
  • Ֆիզիկա - Ֆիզիկայի հետազոտությունը ՕՌԱԼ-ում առաջնապես կենտրոնացած է նյութի հիմնական հատկանիշների ուսումնասիրման՝ ատոմական՛ միջուկային և ենթամիջուկային մակարդակներում, և փորձնական ձիրքերի առաջացման՝ այս ուսումնասիրություններին աջակցելու համար։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]