Օքսանա Պետրուսենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսանա Պետրուսենկո
Stamp of Ukraine s305.jpg
Ծնվել էփետրվարի 5 (17), 1900
Բալակլեյա, Zmiyovsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 15, 1940(1940-07-15)[1] (40 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ուկրաինայի վաստակավոր արտիստ
Commons-logo.svg Oksana Petrusenko Վիքիպահեստում

Օքսանա Անդրեևնա Պետրուսենկո (ուկրաիներեն՝ Петрусенко Оксана Андріївна, իսկական անունը՝ Քսենյա Անդրեևնա Բորոդավկինա, փետրվարի 5 (17), 1900, Բալակլեյա, Zmiyovsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1940(1940-07-15)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային երգչուհի (կոլորատուրային սոպրանո): ՈւԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1939):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1900 թվականի փետրվարի 5-ին (նոր տոմարով փետրվարի 17-ին) Բալակլեյա քաղաքում (այժմ՝ Ուկրաինայի Խարկովի մարզ) Անդրեյ և Մարիա Իվանովնա Բորոդավկինների ընտանիքում: Սակայն արխիվային փաստաթղթերի վերջին տվյալներով Օքսանա Պետրուսենկոյի հայրենիքը Սևաստոպոլ քաղաքն է:

Մահացել է 1940 թվականի հուլիսի 15-ին Կիևում, թաղված է Բայկովո գերեզմանատանը[2]:

Աշխատանքի վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1936)[3]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիևում գտնվող նրա տան վրա տեղադրված է հուշատախտակ
  • 2000 թվականին թողարկվեց Օքսանա Պետրուսենկոյին նվիրված Ուկրաինայի փոստային դրոշմանիշ
  • 2010 թվականին Ուկրաինայի Ազգային բանկի կողմից թողարկվեց 5 գրիվնայանոց հուշադրամ՝ նվիրված Պետրուսենկոյին
  • Երգչուհու անունով է կոչվում Կրամատորսկ քաղաքի փողոցներից մեկը
  • Երգչուհու անունով է կոչվում Լվովի փողոցներից մեկը
  • Երգչուհու անունով է կոչվում Լուգանսկի փողոցներից մեկը
  • 2010 թվականին Սևաստոպոլի Ա. Լունաչարսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքի վրա տեղադրվեց հուշատախտակ: Տեղական իշխանությունները որոշեցին այն չվերականգնել:
  • 2008 թվականից մինչև 2013 թվականը Սևաստոպոլում անցկացվում էին Օ. Պետրուսենկոյի անվան օպերային երգեցողության ֆեստիվալ:
  • Կազանում Կարիմ Տինչուրինի անվան թատրոնի շենքի վրա տեղադրված է հուշատախտակ երեք լեզուներով, թաթարերեն, ռուսերեն և ուկրաիներեն: Ռուսական տարբերակում գրված է «Այս շենքում 1927-1929 թվականներին երգել է Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Օքսանա Պետրուսենկոն»:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Պ. Կ. Սակսագանսկիի աշակերտուհին:
Պետրուսենկոն ուկրաինական վոկալի դպրոցի ներկայացուցիչ էր: Տիրապետում էր մեծ ձայնածավալի զրնգուն, արտահայտիչ ձայնի և վառ դրամատիկական տաղանդի: Կատարում էր դերերգեր ուկրաինական ազգային օպերաներում, ինչպես նաև ռուսական դասական օպերաներում: Ելույթներ էր ունենում, որպես համերգային երգչուհի, կատարում էր ուկրաինական ազգային երգեր:

Նրա մասին Իվան Կոզլովսկին ասել է.

Aquote1.png Վերջին տարիներին որքան հաճախ էի հանդիպում նրան, այնքան ավելի շատ էի նշմարում նրա բարի ժպիտի և աչքերին անանցանելի սառած տխրության անհամապատասխանությունը: Aquote2.png


Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օքսանա Պետրուսենկոյի սկավառակագրության վերաբերյալ տեղեկատվությունը տեղակայված է Russian-Records.com կայքում
  • 1961 թվականին «Մելոդիա» համամիութենական ընկերությունը թողարկեց «Ուկրաինական երգերի շարքը Օքսանա Պետրուսենկոյի կատարմամբ» սկավառակը
  • 1973 թվականին թողարկվեց «Երգում է Օքսանա Պետրուսենկոն» երկրորդ մեծ սկավառակը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брега Г. С. Петрусенко Оксана Андріївна // Енциклопедія історії України : у 10 т. / редкол.: В. А. Смолій (голова) та ін. ; Інститут історії України НАН України. - К. : Наук. думка, 2011. - Т. 8 : Па - Прик. - С. 197. - ISBN 978-966-00-1142-7.
  • Жадько В. Некрополь на Байковій горі.-К.,2008.-С.152-156,272.
  • Жадько В. Український некрополь.-К.,2005.-С.261.
  • Жадько В. Байковий некрополь.-К..2004.-С.84,86,88.
  • Мистецтво України: Біографічний словник. - К., 1997. - С. 471-472.
  • Кагарлицький М. Ф. Оксана Петрусенко: Біографічна повість. - К.: Молодь, 1983. - 256 с. - (Серія біографічних творів «Уславлені імена»).
  • Кагарлицький М. Ф. Легендарна Оксана Петрусенко. - К., 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]