Օքսանա Մարկարովա
Օքսանա Մարկարովա | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Ազգային համալսարան «Կիև-Մոգիլայական ակադեմիա», Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն և O'Neill School of Public and Environmental Affairs? |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 28, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Ռովնո, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Օքսանա Մարկարովա (ուկրաիներեն՝ Оксана Сергіївна Маркарова, հոկտեմբերի 28, 1976, Ռովնո, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ։ 2018 թվականի նոյեմբերի 22-ից Ուկրաինայի ֆինանսների նախարար։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ (2019 թվականի մայիսի 31)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հայ-ուկրաինական ընտանիքում, առաջին կրթությունը ստացել է Կիևո-Մոգիլյանի ակադեմիայում, որտեղ դարձել է էկոլոգիական գիտությունների մագիստրոս։ Այնուհետև ուսանել է ԱՄՆ-ի Բլումինգթոնի Ինդիանա համալսարանում, այնտեղ էլ ստացել է մագիստրոսի աստիճան Միջազգային հանրային ֆինանսների և առևտրի ոլորտում։
1998-1999 թվականներին և 2001-2003 թվականներին զբաղեցրել է տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդականի և արտաքին և կորպորատիվ կապերի մենեջերի պաշտոններ ամերիկյան Western NIS Enterprise Fund հիմնադրամում (այժմ Horizon Capital-ի վարչությունում), իսկ 2000 թվականին Միացյալ Նահանգներում պրակտիկա է անցել Համաշխարհային բանկում[2][3]։
2015 թվականից Օքսանա Մարկարովան անցել է տնտեսության պետական հատված։
2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի ապրիլ զբաղեցրել Է Ուկրաինայի ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնը։
2016 թվականի ապրիլի 29-ին, նոր կառավարության գալով, նշանակվել է Ուկրաինայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում[4]։
2018 թվականի հունիսի 8-ին, Ալեքսանդր Դանիլյուկի պաշտոնանկության կապակցությամբ[5], նշանակվել է Ուկրաինայի ֆինանսների նախարարի պաշտոնակատար՝ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի կարգադրությամբ[6][7]։
2018 թվականի նոյեմբերի 22-ին հաստատվել է Ուկրաինայի ֆինանսների նախարարի պաշտոնում, Ուկրաինայի Գերագույն ռադայում նրա նշանակման օգտին քվեարկել է 242 պատգամավոր (անհրաժեշտ 225-ի դեպքում)[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ президента Украины от 31 травня 2019 года № 340/2019 «Про склад Ради національної безпеки і оборони України»
- ↑ «Міністерство фінансів України» (ուկրաիներեն). www.minfin.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Біографія | GCI» (ուկրաիներեն). gci.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Від екології до фінансів: хто така в. о. голови мінфіну Маркарова». BBC News Україна (անգլերեն). 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Парламент звільнив Данилюка з посади міністра фінансів України» (ուկրաիներեն). 112.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Kitsoft. «Кабінет Міністрів України - Про тимчасове покладення виконання обов'язків Міністра фінансів України на Маркарову О. С.» (ուկրաիներեն). www.kmu.gov.ua. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Виконання обов'язків глави Мінфіну покладено на Першого заступника Міністра фінансів Оксану Маркарову» (ուկրաիներեն). www.minfin.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Оскана Маркарова стала министром финансов». 2018 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Մարկարովա» հոդվածին։ |
|