Jump to content

Օքսալիպլատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսալիպլատին
Քիմիական միացություն Խմբագրել Wikidata
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիադեղանյութեր
 • cytostatic agent
  • պլատինի վրա հիմնված հակաուռուցքային դեղամիջոց Խմբագրել Wikidata
Կիրառությունըդեղանյութեր Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևC₈H₁₂N₂O₄Pt Խմբագրել Wikidata
SMILES կանոնավոր բանաձևO=C1O[Pt]2(NC3CCCCC3N2)OC1=O Խմբագրել Wikidata
Իզոմերային բանաձևO=C1O[Pt]2(N[C@@H]3CCCC[C@H]3N2)OC1=O Խմբագրել Wikidata
Ակտիվ բաղադրիչ էԷլոքսատին Խմբագրել Wikidata
Դեղամիջոցների ընդունման եղանակներՆերերակային բուժում Խմբագրել Wikidata
Իրավական կարգավիճակ բժշկությունումտուփի նախազգուշացում Խմբագրել Wikidata
Հղիության կատեգորիաԱՄՆ-ում հղիության «D» կատեգորիա Խմբագրել Wikidata
ԱրտադրողՊֆայզեր Խմբագրել Wikidata
Զանգված395,04449796399996 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Սուբյեկտի նշանակությունԴՆԹ պոլիմերազի արգելակիչներ, հակաուռուցքային, Հիմնական դեղամիջոցներ Խմբագրել Wikidata
Կազմված էպլատին Խմբագրել Wikidata
Կառուցվածքային բանաձև

Օքսալիպլատին, հակաքաղցկեղային դեղամիջոց, վաճառվում է (լատին․՝ Էլոքսատին) ապրանքանիշի անվան ներքո, որը քիմիաթերապիայի ժամանակ կիրառվում է, որպես՝ հաստ աղիքի (կոլոռեկտալ) քաղցկեղի բուժման դեղամիջոց[1]։ Օքսալիպլատինը սովորաբար կիրառվում է ներերակային ներարկման միջոցով[1]։

Հակաքաղցկեղային դեղամիջոցների թերապիան կատարվում է միայն քիմիաթերապևտի և ուռուցքաբանի կողմից[1][2]։ Նախքան բուժման սկիզբը և օքսալիպլատինի հաջորդ դեղաչափը, անհրաժեշտ է կատարել արյան ընդհանուր և կենսաքիմիական անալիզ, բացի այդ, պետք է պարբերաբար անցկացվի նյարդաբանական հետազոտություն, հատկապես, երբ այն միաժամանակ կիրառվում է պոտենցիալ նեյրոտոքսիկ դեղամիջոցների հետ[1][2]։ Սրտխառնոցի, ինչպես նաև փսխման կանխարգելման և բուժման համար խորհուրդ է տրվում կիրառել հակափսխումային դեղամիջոցներ։

Արյունաբանական ցուցանիշների խանգարման դեպքում (լեյկոպենիա 2×109/լ-ից պակաս և/կամ թրոմբոցիտոպենիա 50×109/լ-ից պակաս) հաջորդ դեղաչափը պետք է կատարել մինչև արյան ցուցանիշների կարգավորումը[1]։ Կախված քիմիաթերապիայի տևուղությունից, ինչպես նաև դեղաչափից, հաճախ կարող են դրսևորվել կողմնակի ազդեցություններ, մասնավորապես՝ պարէսթեզիա, հոգնածության զգացում կամ թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, սակավարյունություն, ցիտոպենիա կամ արյան սպիտակ, կարմիր բջիջների կամ թրոմբոցիտների քանակի նվազում, գերզգայունություն։ Այն խորհուրդ չի տրվում կիրառել՝ հեպատիկ կամ երիկամային քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց։ Այդ պատճառով, երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներին՝ օքսալիպլատինի օգտագործումից առաջ պետք է հաշվարկել օգուտ/ռիսկ հարաբերակցությունը (դեղամիջոցի անվտանգության և հանդուրժողականության վերաբերյալ սահմանափակ տվյալների պատճառով):

Կրծքով կերակրման կամ հղիության ընթացքում դեղամիջոցը կիրառումը հակացուցված է։ Օքսալիպլատինը՝ հակաքաղցկեղային դեղափոշի է, որի ատոմային կոմպլեքս է առաջացնում օքսալատի և 1,2-դիամինոցիկլոհեքսանի հետ։ Ենթադրվում է, որ այն կենսատրանսֆորմացվում է՝ առաջացնելով ջրածնային ածանցյալներ, որոնք փոխազդում են ԴՆԹ շղթաների հետ (կապեր են առաջացնում մեկ շղթայի ներսում կամ երկպարույր շղթաների միջև) և խաթարում են վերջինիս սինթեզը[1][3]։

Օքսալիպլատինը արտոնագրվել է 1976 թվականին՝ Ճապոնիայում և բժշկության մեջ առաջին անգամ կիրառվել է 1996 թվականին[4]։ Այն ընդգրկված է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» 2023 թվականի կարևորագույն դեղերի ցանկում[5]։

Կիրառումը բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոքսատինի արտոնագիր «5338874» (ժամկետը լրացել է 2013 թվականի ապրիլի 7-ին), 5420319 (ժամկետը լրացել է 2016 թվականի օգոստոսի 8-ին), 5716988 (ժամկետը լրացել է 2015 թվականի օգոստոսի 7-ին) և 5290961 (ժամկետը լրացել է 2013 թվականի հունվարի 12-ին) արտոնագրերով (տե՛ս Էլոքսատինի արտոնագրի մասին տեղեկատվությունը «Նարնջագույն գրքում»)[6][7][8]։

Այն նաև կիրառվում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ստամոքսի քաղցկեղի կամ կերակրափողի քաղցկեղի քիմիաթերապիայի դեպքում։ Օքսալիպլատինը նաև կարող է կիրառվել կրծքագեղձի քաղցկեղի, գլխուղեղի քաղցկեղի, ձվարանի քաղցկեղի և թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղ դեպքում[9][10][11]։

Հաստ աղիքի քաղցկեղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն օքսալիպլատը չափավոր ակտիվություն է դրսևորում հաստ աղիքի քաղցկեղային բջիջների դեմ: 5-ֆտորուրացիլի և ֆոլաթթվի համեմատությամբ, «դե Գրամոն» տեսակի քիմիաթերապիան (FOLFOX4), զգալիորեն չի հանգեցրել էական բարելավման, սակայն նկատվել է բուժման որոշակի դրական պրոգրեսիա[12][13]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիմիական ազդեցության մեխանիզմ

Օքսալիպլատինի երկարատև օգտագործման դեպքում, ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝

Բացի այդ, որոշ հիվանդների մոտ կարող է դրսևորվել ալերգիկ ռեակցիա՝ պլատին պարունակող դեղամիջոցների նկատմամբ, ոռը առավել հաճախ հանդիպում է իգական սեռի մոտ[17]։ Օքսալիպլատինը դրսևորում է ավելի քիչ՝ օտոտոքսիկություն և նեֆրոտոքսիկություն, քան ցիսպլատինը և կարբոպլատինը[14]։

Կառուցվածք և ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացությունը պարունակում է խորանարդաձև պլատինե(II) կենտրոն: Ի տարբերություն այլ պլատինե հակաքաղցկեղային դեղամիջոցների, ինչպիսիք են՝ ցիսպլատին և կարբոպլատին, օքսալիպլատինը պարունակում է երկատամ լիգանդ՝ տրանս-1,2-դիամինոցիկլոհեքսան, երկու մոնոդենտատ ամինո լիգանդների փոխարեն: Այն նաև պարունակում է երկատամ օքսալատային խումբ[3]։ Միացության եռաչափ կառուցվածքը պարզաբանվել է «Ռենտգենակառուցվածքային վերլուծության» միջոցով, չնայած որ, բյուրեղային կառուցվածքում` կեղծ սիմետրիայի առկայությունը շփոթություն է առաջացրել վերջինիս մեկնաբանության մեջ[20]։

Բազմաթիվ լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ օքսալիպլատինը կենտրոոնանում է է հաստ աղիքի քաղցկեղային բջիջների դեմ՝ ոչ թիրախային ցիտոտոքսիկ ազդեցության մեխանիզմով: Ինչպես պլատինային հիմքով այլ միացություններ, ենթադրվում է, որ վերջինիս ցիտոտոքսիկությունը միջնորդվում է բջիջներում` ԴՆԹսինթեզի արգելակմամբ: Մասնավորապես, օքսալիպլատինը ԴՆԹ-ում առաջացնում է ինչպես միջշղթայական, այնպես էլ ներշղթայական խաչաձև կապեր, որոնք խաթարում են ԴՆԹ-ի կրկնապատկմանը և տրանսկրիպցիային՝ առաջացնելով բջջի ծրագրավորված մահ[21]։

Օքսալիպլատինը առաջին անգամ սինթեզվել է՝ 1978 թվականին, «Նագոյա» համալսարանում՝ Յոշինորի Կիդանիի կողմից[22]։ Ավելի ուշ, այն վերամշակվել է եվրոպայում՝ որպես ցիսպլատինի ավելի քիչ տոքսիկ և ավելի արդյունավետ այլընտրանք։ Բժշկության մեջ՝ եվրոպական երկրներում, այն հաստատվել է 1996 թվականին, ԱՄՆ«Սննդի և դեղերի վարչության» կողմից, 2002 թվականին[23][24]։ Օքսալիպլատինի ջեներիկ տարբերակը առաջին անգամ հաստատվել է ԱՄՆ-ում, 2009 թվականի օգոստոսին[25]։ Արտոնագրային վեճերը հանգեցրել են ջեներիկ դեղերի արտադրության դադարեցման 2010 թվականին, սակայն այն վերսկսվել է 2012 թվականին[26][27]։

Արտոնագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսալիպլատինը կամ էլոքսատինի արտոնագրման համար՝ 5338874 (ժամկետը լրացել է 2013 թվականի ապրիլի 7-ին), 5420319 (ժամկետը լրացել է 2016 թվականի օգոստոսի 8-ին), 5716988 (ժամկետը լրացել է 2015 թվականի օգոստոսի 7-ին) և 5290961 (ժամկետը լրացել է 2013 թվականի հունվարի 12-ին) արտոնագրերով (տե՛ս Էլոքսատինի էլեկտրոնային նարնջագույն գրքի արտոնագրային տեղեկատվությունը)[28]։

I-441 արտոնագրի կոդ, որի ժամկետը լրացել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին, նախատեսված է ինֆուզիոն 5-FU/LV-ի հետ համատեղ օգտագործման համար՝ III փուլի հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների օժանդակ բուժման համար, որոնց մոտ կատարվել է ուռուցքի առաջնային լիարժեք հեռացում, հիմնվելով հիվանդությունից զերծ կյանքի բարելավման վրա։ Նոր քիմիական միավոր (New Chemical Entity) բացառիկ կոդի ժամկետը լրացել է 2007 թվականի օգոստոսի 9-ին[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Oxaliplatin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Oun R, Moussa YE, Wheate NJ (2018 թ․ մայիս). «The side effects of platinum-based chemotherapy drugs: a review for chemists». Dalton Transactions. 47 (19): 6645–6653. doi:10.1039/c8dt00838h. PMID 29632935.
  3. 3,0 3,1 Apps MG, Choi EH, Wheate NJ (2015 թ․ օգոստոս). «The state-of-play and future of platinum drugs». Endocrine-Related Cancer. 22 (4): R219–R233. doi:10.1530/ERC-15-0237. hdl:2123/24426. PMID 26113607.
  4. Fischer J, Ganellin CR (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 513. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. World Health Organization (2023). The selection and use of essential medicines 2023: web annex A: World Health Organization model list of essential medicines: 23rd list (2023). Geneva: World Health Organization. hdl:10665/371090. WHO/MHP/HPS/EML/2023.02.
  6. «FOLFOX». National Cancer Institute. 2009 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  7. «CAPOX». National Cancer Institute. 2012 թ․ ապրիլի 4. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  8. «XELOX». National Cancer Institute. 2012 թ․ հունվարի 6. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  9. Conroy T, Desseigne F, Ychou M, Bouché O, Guimbaud R, Bécouarn Y, Adenis A, Raoul JL, Gourgou-Bourgade S, de la Fouchardière C, Bennouna J, Bachet JB, Khemissa-Akouz F, Péré-Vergé D, Delbaldo C, Assenat E, Chauffert B, Michel P, Montoto-Grillot C, Ducreux M (2011 թ․ մայիս). «FOLFIRINOX versus gemcitabine for metastatic pancreatic cancer». The New England Journal of Medicine. 364 (19): 1817–1825. doi:10.1056/NEJMoa1011923. PMID 21561347.
  10. Cunningham D, Starling N, Rao S, Iveson T, Nicolson M, Coxon F, Middleton G, Daniel F, Oates J, Norman AR (2008 թ․ հունվար). «Capecitabine and oxaliplatin for advanced esophagogastric cancer». The New England Journal of Medicine. 358 (1): 36–46. doi:10.1056/NEJMoa073149. PMID 18172173.
  11. Townsend D (2007). «Oxaliplatin». xPharm: The Comprehensive Pharmacology Reference. Elsevier. էջեր 1–4. doi:10.1016/B978-008055232-3.62973-3. ISBN 9780080552323.
  12. Bécouarn Y, Ychou M, Ducreux M, Borel C, Bertheault-Cvitkovic F, Seitz JF, Nasca S, Nguyen TD, Paillot B, Raoul JL, Duffour J, Fandi A, Dupont-André G, Rougier P (1998 թ․ օգոստոս). «Phase II trial of oxaliplatin as first-line chemotherapy in metastatic colorectal cancer patients. Digestive Group of French Federation of Cancer Centers». Journal of Clinical Oncology. 16 (8): 2739–2744. doi:10.1200/JCO.1998.16.8.2739. PMID 9704726.
  13. de Gramont A, Figer A, Seymour M, Homerin M, Hmissi A, Cassidy J, Boni C, Cortes-Funes H, Cervantes A, Freyer G, Papamichael D, Le Bail N, Louvet C, Hendler D, de Braud F, Wilson C, Morvan F, Bonetti A (2000 թ․ օգոստոս). «Leucovorin and fluorouracil with or without oxaliplatin as first-line treatment in advanced colorectal cancer». Journal of Clinical Oncology. 18 (16): 2938–2947. doi:10.1200/JCO.2000.18.16.2938. PMID 10944126.
  14. 14,0 14,1 Pasetto LM, D'Andrea MR, Rossi E, Monfardini S (2006 թ․ օգոստոս). «Oxaliplatin-related neurotoxicity: how and why?». Critical Reviews in Oncology/Hematology. 59 (2): 159–168. doi:10.1016/j.critrevonc.2006.01.001. PMID 16806962.
  15. Webster RG, Brain KL, Wilson RH, Grem JL, Vincent A (2005 թ․ դեկտեմբեր). «Oxaliplatin induces hyperexcitability at motor and autonomic neuromuscular junctions through effects on voltage-gated sodium channels». British Journal of Pharmacology. 146 (7): 1027–1039. doi:10.1038/sj.bjp.0706407. PMC 1751225. PMID 16231011.
  16. Gebremedhn EG, Shortland PJ, Mahns DA (2018 թ․ ապրիլ). «The incidence of acute oxaliplatin-induced neuropathy and its impact on treatment in the first cycle: a systematic review». BMC Cancer. 18 (1): 410. doi:10.1186/s12885-018-4185-0. PMC 5897924. PMID 29649985.
  17. 17,0 17,1 Chay WY, Chew L, Yeoh TT, Tan MH (2010 թ․ մայիս). «An association between transient hypokalemia and severe acute oxaliplatin-related toxicity predominantly in women». Acta Oncologica. 49 (4): 515–517. doi:10.3109/02841860903464015. PMID 20092386. S2CID 33026126.
  18. «Oxaliplatin Side Effects». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. «Eloxatin information». mein.sanofi.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  20. Johnstone TC (2014 թ․ հունվար). «The Crystal Structure of Oxaliplatin: A Case of Overlooked Pseudo Symmetry». Polyhedron. 67: 429–435. doi:10.1016/j.poly.2013.10.003. PMC 3885251. PMID 24415827.
  21. Graham J, Mushin M, Kirkpatrick P (2004 թ․ հունվար). «Oxaliplatin». Nature Reviews. Drug Discovery. 3 (1): 11–12. doi:10.1038/nrd1287. PMID 14756144.
  22. Pizarro AM, Barry NP, Sadler PJ (2013). «3.25 - Metal–DNA Coordination Complexes». Comprehensive Inorganic Chemistry II (2nd ed.). Elsevier. էջեր 751–784. doi:10.1016/B978-0-08-097774-4.00330-2. ISBN 9780080965291.
  23. Janjan NA, Delclos ME, Crane CH, Krishnan S, Das P (2010). «Chapter 24 - The Colon and Rectum». Radiation Oncology (9th ed.). Mosby. էջեր 560–605. ISBN 978-0-323-04971-9.
  24. «Eloxatin FDA Approval History». Drugs.com.
  25. «Generic Eloxatin availability». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  26. «Hospira Announces U.S. Re-Launch Of Generic Oxaliplatin Injection» (Press release). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  27. «Top 10 best-selling cancer drugs: Eloxatin–$1.2 billion». FiercePharma. 2012 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  28. 28,0 28,1 «Patent and Exclusivity Search Results from query on Appl No 021759 Product 001 in the OB_Rx list». Orange Book. U.S. Food and Drug Administrartion. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին.. Accessed on: 22 July 2007.

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Oxaliplatin». National Cancer Institute. 2006 թ․ հոկտեմբերի 5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսալիպլատին» հոդվածին։