Օքթայ Սինանօղլու
Օքթայ Սինանօղլու թուրքերեն՝ Oktay Sinanoğlu | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1935[1] Բարի, Իտալիա |
Մահացել է | ապրիլի 19, 2015 (80 տարեկան) Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Կարաչահմետ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | theoretical chemist, մոլեկուլային կենսաբան, կենսաքիմիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան և Միջինարևելյան տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և TED Ankara College Foundation Schools? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն |
Եղել է գիտական ղեկավար | Ariel Fernández? |
Պարգևներ | |
Հայր | Q114867959? |
Օքթայ Սինանօղլու (թուրքերեն՝ Oktay Sinanoğlu, փետրվարի 25, 1935[1], Բարի, Իտալիա - ապրիլի 19, 2015, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), թուրք ֆիզիկաքիմիկոս և մոլեկուլյար բիոֆիզիկոս:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1935 թվականի փետրվարի 25-ին իտալական Բարի քաղքում Նյուզհեթ Հաշիմ և Ռյուվեյդե Սինանօղլուների ընտանիքում: Օքթայ Սինանօղլուն եղել է թուրքական հյուպատոսարանի աշխատակից[2] և գրող: Նա գրել է գիրք հունական և հռոմեական առասպելաբանության մասին: Նրա «Պետրարկա» գիրքը տպագրվել է 1931 թվականին: 1938 թվականին Օքթայի Սինանօղլուն ընտանիքի հետ միասին վերադարձել է Թուրքիա[3][4]: Օքթայ Սինանօղլուի քույրը եղել է թուրք երգչուհի Էսին Աֆշարը (1936—2011)[5]:
1953 թվականին Սինանօղլուն մեկնել է ԱՄՆ: 1956 թվականին ավարտել է Բերկլիի կալիֆորնյան համալսարանը: Հաջորդ տարի Սինանօղլուն ստացել է մագիստրոսի կոչում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: 1959-60 թվականներին ստացել է ֆիզիկական քիմիայի ոլորտում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան[4][5][6]:
1960 թվականից սկսել է աշխատել Եյլի համալսարանում: 1963 թվականի հուլիսի 1-ին ստացել է քիմիայի պրոֆեսորի գիտական աստիճան[7]: Սինանօղլուն դարձել է 20-րդ դարի Եյլի ամենաերիտասարդ պրոֆեսորը: Նա համարվում է համալսարանի պատմության երրորդ ամենաերիտասարդ պրոֆեսորը [4]:
1964 թվականին Եյլում հիմնել է տեսական քիմիայի բաժանմունք: 1997 թվականին Սինանօղլուն լքել է Եյլի համալսարանը:
Եյլից հեռանալուց հետո մինչև 2002 թվականը քիմիա է դասավանդել Յըլդըզ տեխնիկական համալսարանում[8]:
1966 թվականին Սինանօղլուն պարգևատրվել է քիմիայի ոլորտում Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի գիտական մրցանակով[9]:
Սինանօղլուն երկու անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի[8]:
2001 թվականին հրատարակվել է Օքթայ Սինանօղլուի մասին պատմող «Թուրքական Էնշտեյն Օքթայ Սինանօղլու» գիրքը, որի հեղինակը թուրք գրող Էմինե Չայքարան է[4][10]:
2015 թվականի ապրիլի 10-ին Դիլեք Սինանօղլուն հայտնել է, որ իր ամուսինը հոսպիտալացվել է Մայամիի հիվանդանոցում: Որոշ տվյալներով, Սինանօղլուն սնվել է մթերային խողովակի միջոցով[11]: Սինանօղլուն մահացել է 2015 թվականի ապրիլի 19-ին` 80 տարեկանում: Պաշտոնապես մահվան պատճառը չի նշվում[12]: Սինանօղլուն թաղվել է Քարաջաահմեդ գերեզմանատանը[13]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականի դեկտեմբերի 21-ին Սինանօղլուն ամուսնացել է Պաուլա Ամբրուստերի հետ[14]: Այդ ամուսնությունից Սինանօղլուն ունեցել է երեք երեխա:
Սինանօղլուի երկրորդ կինը դարձել է Դիլեք Սինանօղլուն: Զույգը երկվորյակներ է ունեցել: Ամուսինները բնակվել են Տեխասում և Ստամբուլում[4]:
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 In memoriam: Oktay Sinanoğlu, renowned theoretical chemist — Yale University, 2015.
- ↑ Resmi Gazete, 17 Kanunuevvel 1933, no: 2580 and Resmi Gazete, 24 Mayis 1937, Hariciye Vekaleti Kararnamesi
- ↑ T.C. Resmi Gazete 19.7.1938 p.1 Hariciye Kararnamesi (Decree of the Ministry of Foreign Affairs): "9. degree consular employee Nüzhet Haşim Sinanoğlu appointed to the capital (Ankara) with same degree. Sign: K. Ataturk 11 July 1938." (Dokuzuncu dereceden memur Nüzhet Haşim Sinanoğlu, derecesiyle merkeze... İmza: K. Atatürk, 11 Temmuz 1938."
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «In memoriam: Oktay Sinanoğlu, renowned theoretical chemist»։ Yale News։ 2015-04-20։ Վերցված է 2015-04-21
- ↑ 5,0 5,1 «Oktay Sinanoğlu hayatını kaybetti - Oktay Sinanoğlu Kimdir?»։ Sabah (Turkish)։ 2015-04-20։ Վերցված է 2015-04-22
- ↑ «Paula Armbruster Is Married at Yale»։ The New York Times։ 1964-01-12։ Վերցված է 2015-04-21
- ↑ Yale Daily News, no. 139, May 22, 1963
- ↑ 8,0 8,1 «Prominent Turkish scholar Oktay Sinanoğlu dies at age 80»։ Hürriyet Daily News։ 2015-04-21։ Վերցված է 2015-04-21
- ↑ «Geçmiş Yıllarda Bilim Ödülü Alanlar» (Turkish)։ TÜBİTAK։ Վերցված է 2015-04-21
- ↑ From the back cover of this book: "Prof. Oktay Sinanoğlu's life is told from his own mouth by questions and answers in this book." ("Prof. Oktay Sinanoğlu'nun yaşamının kendi ağzından soru cevaplar eşliğinde anlatıldığı Türk Aynştaynı kitabında..."
- ↑ «Türk Einstein'ı yoğun bakımda! Prof. Dr. Oktay Sinanoğlu kimdir?»։ Hürriyet (Turkish)։ 2015-04-10։ Վերցված է 2015-04-21
- ↑ «Turkish Einstein’ Oktay Sinanoglu dies at 80»։ Anadolu Agency։ 2015-04-20։ Վերցված է 2015-04-21
- ↑ Türk, Ümit (2015-04-26)։ «Oktay Sinanoğlu son yolculuğuna uğurlandı»։ Hürriyet (Turkish)։ Վերցված է 2015-04-26
- ↑ «Oktay Sinanoglu Paula Armbruster Connecticut-Marriage Record Index 1959-2007»։ Mocavo։ Վերցված է 2015-04-21
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Ապրիլի 19 մահեր
- 2015 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- TED Ankara College Foundation Schools-ի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք գիտնականներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Թուրք քիմիկոսներ