Օրվիլ Գիբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրվիլ Գիբսոն
Orville Gibson pre-1910.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Orville H. Gibson
Ծնվել էմայիսի 1, 1856(1856-05-01)
Chateaugay, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 21, 1918(1918-08-21)[1] (62 տարեկան)
Ogdensburg, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունguitar maker և նվագարանների վարպետ
Orville Gibson (luthier) Վիքիպահեստում

Օրվիլ Գիբսոն (անգլ.՝ Orville H. Gibson, մայիսի 1, 1856(1856-05-01), Chateaugay, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 21, 1918(1918-08-21)[1], Ogdensburg, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), «Գիբսոն գիթառ քոմփանի» (անգլ.՝ Gibson Guitar Company) երաժշտական գործիքների արտադրության ընկերության հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրվիլը ծնվել է Նյու Յորք նահանգի Շատագեյ քաղաքում: Ըստ 1900 թվականի Դաշնային մարդահամարի (1900 U.S. Federal Census), նա ծնվել է մայիսին, իսկ նրա մահախոսականը, որը հրապարակվել է 1918 թվականի օգոստոսի 21-ին The Mylene Farmer-ում, պնդում է, որ նա մահացել է օգոստոսի 19-ին և նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին իր եղբոր՝ Օ․ Մ․ Գիբսոնի (անգլ.՝ O. M. Gibson) տանը:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիբսոնը սկսել է իր աշխատանքը 1894 թվականին Միչիգան նահանգի Կալամազու քաղաքում գտնվող իր տնային արհեստանոցում[2]: Նա ստեղծել է մանդոլինի և կիթառի բոլորովին նոր ոճ, որը հետագայում արտոնագրվել է: Երաժշտության պատմաբան Փոլ Սփարքսի խոսքով նրա մանդոլինները «նման չէին նախկինում ստեղծված հարթ մակերեսով ոչ մի գործիքի»[3]: Նրա ընկերության արտադրական չափանիշները շատ բարձր էին, իսկ գործիքներն ակտիվորեն վաճառվում էին: Գիբսոնը և նրա ընկերությունը մարքեթինգի և տպագիր հրատարակությունների խոշոր գովազդի համար օգտագործում էին երաժշտության ուսուցիչներին, որպեսզի փոխարինեն կլոր մանդոլինները[4]: Նրանք հաջողության են հասել մանդոլինի շուկայում`բացառելով կլոր գործիքների արտադրությունը Ամերիկայում[5]: 1902 թվականին Կալամազուից հինգ ձեռնարկատերեր առաջնորդվելով Գիբսոնի գաղափարներով հիմնադրեցին Գիբսոն Գիթառ-Մանդոլին ընկերությունը (անգլ.՝ Gibson Mandolin-Guitar Mfg. Co., Ltd.):

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիբսոնը 1907 և 1911 թվականների ընթացքում մի քանի անգամ հիվանդանոցում է եղել: 1916 թվականին նա հոսպիտալացվել է: Գիբսոնը մահացել է 1918 թվականի օգոստոսի 19-ին, 62 տարեկան հասակում Օգդենսբերգ քաղաքի Սուրբ Լաուրենս հիվանդանոցում (անգլ.՝ St. Lawrence State Hospital), էնդոկարդիտ հիվանդությունից[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Sparks, Paul. (1995)։ «The classical mandolin»։ Clarendon Press։ Վերցված է 2020-11-28 
  3. Gruhn, George. (1991)։ «Gruhn's guide to vintage guitars»։ GPI Books։ Վերցված է 2020-11-28 
  4. «Espacenet – search results»։ worldwide.espacenet.com։ Վերցված է 2020-11-28 
  5. «Orville Gibson's Last Mandolin»։ www.mandolinarchive.com։ Վերցված է 2020-11-28 
  6. «Orville H. Gibson, 1856-1918»։ web.archive.org։ 2011-02-25։ Վերցված է 2020-11-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]