Օրվեիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմունա
Օրվեիտո
Orvieto
Զինանշան
Orvieto-Stemma.png

Orvieto 3.JPG
Կոորդինատներ: 42°43′0″ հս․ լ. 12°06′0″ ավ. ե. / 42.71667° հս․. լ. 12.10000° ավ. ե. / 42.71667; 12.10000
Երկիր Իտալիա Իտալիա
Մարզ Ումբրիա
Գավառ Տեռնի
Մակերես 281 կմ²
ԲԾՄ 325 մ
Բնակչություն 20594 մարդ (2016)
Խտություն 73,22 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 0763
Փոստային ինդեքս 05018
Փոստային ինդեքսներ 05018
Ավտոմոբիլային կոդ TR
ISTAT 054039
Պաշտոնական կայք comune.orvieto.tr.it
##Օրվեիտո (Իտալիա)
Red pog.png

Օրվեիտո (իտալ.՝ Orvieto), կոմունա Իտալիայում, գտնվում է Ումբրիա մարզի Տեռնի գավառում[1]։

Բնակչությունը կազմում է 20594 (2016 թ.) մարդ, բնակչության խտությունը՝ 73,22 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 281 կմ²։ Փոստային ինդեքս՝ 05018։ Հեռախոսային կոդ՝ 0763։

Orvieto Duomo 001.jpg
Cathedral of Orvieto - global view.jpg
Orvieto 2.JPG

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ քաղաքը (լատ.՝ urbs vetus) հիմնադրվել է էտրուսկյան հնագույն ժամանակաշրջանում, կապված է էրրուզյան քաղաք Վելզնայի (Վոլսինիյա) հետ։ Օրվիետոն կարևորագույն կենտրոններից մեկն էր Էրրուզեան քաղաքակրթության մէջ։

Signorelli Resurrection.jpg

Հռոմեական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

3-րդ դարում Օրվիետոն օկուպացվել է հռոմեացիների կողմից։ Հռոմեական կայսրության անկումից հետո, քաղաքը ձեռք է բերել հատուկ նշանակություն, 10-րդ դարում գոթեր և լանգոբարդներ գերմանական ցեղերի քաղաքային կառավարության հաստատումից առաջ, այնտեղ Բոլսենա կոմունայից եպիսկոպոս է տեղափոխվել։ 10-րդ դարում, Հռոմի Պապ Բենեդիկտոս 7-րդը և եղբորորդին՝ Ֆիլիպպո Ալբերիչին այցելեցին Օրուիետո։ Ավելի ուշ, 1016 թվականին Ալբերիչին դարձավ քաղաքի հյուպատոս։

Orvieto Duomo view from the alley.jpg

Միջնադարյան քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

1201 թվականին քաղաքն ունեցել է տեղական ինքնավարություն, որը գլխավորում էր Պոդեստանը։ Երեք ընտանիք կարևոր դեր են խաղացել քաղաքում. Մոնալդեսկու, Ֆիլիպեսկու և Ալբերիչի։ Քաղաքը դարձավ մշակութային կենտրոններից մեկը, երբ Թովմա Աքվինացին դասավանդեց տեղի համալսարանում։ Այսօր քաղաքը ունի Պերուջա պատմական մայրաքաղաքի համալսարանի մասնաճյուղը։

Պապական տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը մի քանի դար Պապի հսկողության տակ էր, իսկ 1860 թվականին դարձավ միասնական Իտալիայի մասը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուոմո[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրվիետո հայտնի է իր գոթական տաճարով։ Նախագիծը վերագրվում է Առնոլֆո դի Կամբիո, բայց վերջերս ենթադրվում է, որ այդ տաճարը նախագծել է Պերուջայի միաբան «Ֆրա Բեվինյատեն»։ Շինարարությունը սկսվել է 1290 թվականին։ Ճակատային մասը զարդարված է հաղթաքանդակներով և խճանկարներով, համարվում է ուշ միջնադարի գլուխգործոցներից մեկը, պետք է նաև նշել «ԼորենցոՄայթանի» քանդակները (14դար)։ Տաճարի ներսում՝ Սան Բրիզիո մատուռում Անջելիկո իտալացի նկարիչի որմնանկարներ են և Լուկա Սինեորելլի «Հարության մարմինը» գլուխգործոցը (1499- 1502 թվականներ)։ 1840 թվականին տաճարը վերականգնել են ռուս ճարտարապետներ` Ա.Ի․ Ռեզանովը, Ն. Լ. ԲենուաՆ և Ա. Կրակաուն։

Պապի բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ քաղաքը պապական տարածք էր։ Հռոմի Պապ Բոնիֆես 8-րդը Օրվիետոյին է նվիրել իր արձանը, որը տեղադրվել է քաղաքի հիմնական դարպասին։ Դա հանգեցրել հակառակորդների քննադատությանը։ 1527 թվականի Հռոմի պաշարման ժամանակ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Սուրբ Կարլոս 5-րդ Պապը, Կլեմենթ 7-րդին ապաստան տվեց Օրվիետոյում։ Կլեմենտ 7-րդի հրամանով կառուցվել է Սուրբ Պատրիկի ջրհորը, քաղաքը ջրով ապահովելու համար։

Էրրուսկյան ավերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրվիետոյում է գտնվում էտրուսկյան ավերակներն ու պատերի մնացորդներ, որոնք գոյություն են ունեցել ավելի քան 2000 տարի առաջ։ Քաղաքը գտնվում էտրուսկյան դամբարանի մոտ։

Ստորգետնյա քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տակ կա քարայրների և թունելների լաբիրինթոս, փոված հրաբխային ժայռերի մեջ։ Ստորգետնյա քաղաքը վաղուց արդեն գաղտնիք չէ: Այժմ այն ​​բաց է միայն կազմակերպված խմբերի առաջ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության աճը

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարինո Գրիմանի - կրոնական գործիչ է։
  • Լուիջի Մանչինելլի - կոմպոզիտոր և հայտնի դիրիժոր։
  • Հերիոնո Ֆրեցցոլին - իտալացի օպերային երգչուհի։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]