Օրվա մնացորդը (վեպ)
Օրվա մնացորդը անգլ.՝ The Remains of the Day | |
---|---|
Հեղինակ | Կաձուո Իսիգուրո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն և postmodern fiction? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նախորդ | An Artist of the Floating World? |
Հաջորդ | The Unconsoled? |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | մայիս 1989 |
Թարգմանիչ | Amaia Apalauza? և Radu Paraschivescu? |
Պարգև(ներ) |
Օրվա մնացորդը (անգլ.՝ The Remains of the Day), ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոյի երրորդ վեպը, հրատարակվել է 1989 թվականին։ Պարգևատրվել է Բուքերյան մրցանակով։ Վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ, որտեղ գլխավոր դերերը խաղում են Էնթոնի Հոփքինսը և Էմմա Թոմփսոնը։ Ինչպես և Իսիգուրոյի մյուս ստեղծագործություններում, այստեղ ևս վեպի պատմությունը շարադրվում է առաջին դեմքով. գլխավոր հերոսը` պալատական Սթիվենսը, հիշում է իր անցյալի իրադարձությունները, միևնույն ժամանակ պատմում է նաև ներկայի մասին։ Վեպի հիմնական իրադարձությունները վերաբերում են Սթիվենսի մասնագիտական և առավելապես անձնական հարաբերություններին՝ իր նախկին աշխատակից, տնային աշխատող օրիորդ Քենթոնի հետ։ Վեպի ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել 1992 թվականին («Արտասահմանյան գրականություն» ամսագիր, N 7):
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպի հերոսը պալատական Սթիվենսն է։ Նա իր գրեթե ամբողջ կյանքում ծառայել է լորդ Դարլինգթոնի տանը և հիմա էլ կատարում է նույն աշխատանքը։ Սակայն հիմա նրա տանտերը ոմն Ֆարադեյ է, հարուստ մարդ ԱՄՆ-ից։ Սթիվենսը հանդիպման է գնում տնային նախկին աշխատող օրիորդ Քենթոնի հետ` հույս ունենալով, որ նա կվերադառնա իր նախկին աշխատանքին։ Սթիվենսի վեցօրյա ճանապարհը լցված է լորդ Դարլինգթոնի մոտ աշխատանքի, անցյալի վերաբերյալ հիշողություններով։ Վեպը սկսվում է նամակով, որ Սթիվենսն ստանում է իր նախկին գործընկերուհուց՝ օրիորդ Քենթոնից, որը պատմում է իր ամուսնական կյանքի մասին, ինչն ըստ Սթիվենսի, ակնարկ է դժբախտ ամուսնության մասին։ Սթիվենսը նամակն ստանալով` հույս է ստանում վերականգնել իր վաղուց փայփայած հարաբերությունները, եթե միայն կարողանա նրան նորից գործի տեղավորել։ Սթիվենսի նոր գործատուն, հարուստ ամերիկացի պարոն Ֆարադեյը, Սթիվենսին քաջալերում է վերցնել իր մեքենան ու վաստակած արձակուրդի գնալ, և Սիթվենսն օգտագործում է այս հնարավորությունը` օրիորդ Քենթոնին հանդիպելու, որն այդ ժամանակ արդեն տիկին Բենն էր և ապրում էր Դեվոնում։ Սթիվենսը հնարավորություն է ունենում ցույց տալու իր անխախտ հավատարմությունը Լորդ Դարլինգթոնի հանդեպ, որը շռայլ հանդիպումներ էր կազմակերպում գերմանացի համակիրների և անգլիացի արիստոկրատիայի միջև` ջանք թափելով ազդեցություն ունենալ միջազգային հարաբերությունների վրա Երկրորդ Աշխարհամարտին նախորդող տարիներին։ Սթիվենսը մտածում է լորդ Դարլինգթոնի բնավորության ու համբավի մասին։ Վեպի շարունակության մեջ ակնհայտորեն երևում է օրիորդ Քենթոնի և Սթիվենսի միջև անցյալում գոյություն ունեցած փոխադարձ համակրանքը։ Նրանք միասին աշխատել են Երկրորդ Աշխարհամարտի տարիներին և չեն կարողացել ճշմարտապես ընդունել ու հասկանալ միմյանց հանդեպ ունեցած փոխադարձ զգացմունքները։ Նրանց խոսակցությունները ցույց են տալիս մասնագիտական ամուր ընկերություն, որը հաճախ է մոտեցել սիրավեպի սահմանին, սակայն երբեք այն չի անցել։ Սթիվենսը երբեք տեղի չի տվել, անգամ երբ օրիորդ Քենթոնը ցանկացել է ավելի մոտենալ նրան։ Երբ նրանք վերջապես նորից են հանդիպում, տիկին Բեննը, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր ավելի քան 20 տարի, ընդունում է, որ միգուցե ինքը սխալվել է ամուսնանալիս, սակայն ասում է, որ ինքը սիրում է իր ամուսնուն և անհամբերությամբ է սպասում իրենց առաջին թոռնիկի ծննդյանը։ Սթիվենսն ավելի ուշ մտածում է իր կորցրած հնարավորությունների մասին, որոնք վերաբերում են և օրիորդ Քենթոնին, և իր կորցրած տարիներին, որ նա ինքնամոռաց նվիրել է լորդ Դարլինգթոնին ծառայությանը, ով, միգուցե, արժանի չէր իր անձնվեր հավատարմությանը։ Վեպի վերջում Սթիվենսը կենտրոնանում է «իր օրվա մնացորդի վրա», իր ապագա ծառայությանը պարոն Ֆարադեյի տանը։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սթիվենս (ֆիլմում` Ջեյմս Սթիվենս)- պատմողը, անգլիացի ծառայակից, ով ծառայում է Դարլինգթոնի տանը, նվիրված սպասավոր` բարձր չափանիշներով, հատկապես` հպարտության վերաբերյալ,
- Օրիորդ Քենթոն-տնային աշխատող Դարլինգթոնի տանը, հետագայում` տիկին Բենն,
- Լորդ Դարլինգթոն-Դարլինգթոն պալատի տերը, ով ձախողում է անգլիացի և գերմանացի դիվանագետների միջև բանակցությունները` իր սոցիալական և քաղաքական անկման պատճառով,
- Վիլիամ Սթիվենս (պարոն Սթիվենս ավագ)- Սթիվենսի 72-ամյա հայրը, նա ծանր կաթված է տարել Դարլինգթոն Հոլում խորհրդաժողովի ժամանակ, նրա որդին «կիսվում է» ծառայության ու հորը խնամելու պարտականությունների միջև,
- Սենատոր Լեվիս-ամերիկյան սենատոր, ով քննադատում է լորդ Դարլինգթոնին` որպես «սիրողական» քաղաքական գործիչ,
- Պարոն Ֆարադեյ-ամերիկացի, Սթիվենսի նոր գործատուն,
- Երիտասարդ պարոն Կարդինալ-լրագրող, նա լորդ Դարլինգթոնի ամենամտերիմ ընկերներից մեկն է և սպանվում է Բելգիայում Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ,
- Դուպոնտ-ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյա, ով մասնակցում է Դարլինգթոնի խորհրդաժողովին։
Իր ճանապարհորդության ժամանակ Սթիվենսը հանդիպում է մի քանի այլ կերպարների ևս։ Նրանք Սթիվենսի հայելին են և ընթերցողին ցույց են տալիս նրա բնավորության մի քանի տարբեր գծեր, նրանք բոլորը բարի են և ցանկանում են օգնել Սթիվենսին։ Նրանցից հատկապես երկուսը, պարոն Քարլիսլն ու Հարրի Սմիթը, կարևոր տեղ ունեն գրքում։
Արծարծվող թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանապատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվենսի կյանքի ամենակարևոր ասպեկտը որպես անգլիացի ծառայակից նրա արժանապատվությունն է։ Արժանապատվության մաքուր դրսևորումները, հատկապես սթրեսային, լարված իրավիճակներում, այն են, ինչ Սթիվենսին դարձնում են «հիանալի ծառայակից»։ Նրա ինքնությունը հենց որոշվում է արժանապատվությամբ։ Իր ամբողջ կյանքը նա նվիրել է լորդ Դարլինգթոնին։ Արժանապատվության այս փիլիսոփայությունը մեծապես ազդում է նրա կյանքի վրա, հատկապես` սոցիալական հակասությունների, հավատարմության ու քաղաքականության, սիրո ու հարաբերությունների վրա։ Արժանապատվությունը Սթիվենսը հաճախ պահպանում է իր զգացմունքների հաշվին և այդ ճանապարհին նա կորցնում է հարգանքն իր սեփական կյանքի նկատմամբ։ Վեպի մեջ Սթիվենսի հիմնական պայքարն այն է, թե ինչպես է արժանապատվությունը հարաբերվում իր անձնական զգացմունքների հետ, ինչ դեր է խաղացել արժանապատվությունն իր անցյալում, ներկայում և ապագայում[1]։
Բարի ծաղր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարի ծաղրն այս պատմության կարևոր գծերից է։ Սթիվենսը դա ներկայացնում է որպես խնդիր, որն ինքը պետք է լուծի` պարոն Ֆարադեյին գոհացնելու համար։ Սթիվենսն իր նոր ծառայությանը շատ լուրջ է վերաբերվում։ Նա խորհում է դրա մասին, փորձեր է անում իր սենյակում և լսում է «Շաբաթը երկու անգամ կամ ավելի» կոչվող ռադոյի ծրագիրը` իր սրամտության համար։ Նա բարի ծաղրը փորձարկում է այն մարդկանց վրա, ում հանդիպում է, սակայն փորձը չի հաջողվում։ Բարի հումորի նշանակությունն ակնհայտ է դառնում վեպի վերջում, երբ Սթիվենսը հանդիպում է թոշակի անցած սպասավորի, ով նրա հետ խոսակցություն է ստեղծում և խորհուրդ է տալիս նրան վայելել իր տարիները։ Սթիվենսը լսում է իր շրջապատի մարդկանց դրական շաղակրատանքն ու գիտակցում է, որ բարի ծաղրը «բանալին է դեպի մարդկային ջերմություն»։
Սոցիալական հակադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը Սթիվենսին դրությունը չի նկարագրում որպես ուղղակի անձնական դեպք։ Պարզ է դառնում, որ սպասավորի ու ծառայողի կարգավիճակը Սթիվենսին թույլ չի տալիս նրան ապրելու լիարժեք կյանքով։ Նրա հայրը մահանում է, և նա չափազանց շատ է անհանգստանում, թե արդյոք իր ծառայությունը պատշաճ է անցկացվում` սգալու հետ մեկտեղ։ Սոցիալական կանոններն այդ ժամանակ հիմնական պարտադրանքն էին։ Ինչպես գիրքն է բացահայտում, նրանք, ովքեր ցանկանում էին ամուսնանալ և երեխա ունենալ, շուտով գործազուրկ էին մնում, քանի որ ամուսնական կյանքն անհամատեղելի էր համարվում լավ ծառայության հետ։ Իսկապես «մեծ սպասավորը» չի սահմանափակում իր մասնագիտությունը, և ինչպես Սթիվենսը, վերջում հասկանում է, որ այդ ընտրությունը հիմարություն է։
Հավատարմություն և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվենսը պատկերվում է լորդ Դարլինգթոնին լիովին հավատարիմ։ Վերջինս բավականին բարդ հարաբերություններ ունի քաղաքական կյանքում։ Նա հարաբերություններ ունի բրիտանացի և գերմանացի դիվանագետների հետ։ Սթիվենսն անկարող է հավատալ, որ իր տերը կարող է սխալվել այս հարցերում, քանի որ լորդ Դարլինգթոնի դաստիարակությունն ու ժառանգությունն ապահովում են արժանապատվության որոշակի տեսակ, որը բարձր ու վեր է Սթիվենսի անձնականից։
Սեր և հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվենսն ինչ-որ չափով վստահ է օրիորդ Քենթոնի զգացմունքների վրա, սակայն չի կարողանում փոխադարձաբար պատասխանել։ Օրիորդ Քենթոնի արարքները հաճախ նրան մտատանջության մեջ են գցում, սակայն ի մի բերելով ամբողջ տեղի ունեցածը, նա հասկանում է, որ կորցրել է իրենց հարաբերությունների հնարավորությունը։ Այնուամենայնիվ, Սթիվենսը երբեք չի կարողանում ամբողջապես ընկալել իր զգացմունքներն օրիորդ Քենթոնի հանդեպ` պնդելով միայն, որ դրանք «գերազանց մասնագիտական հարաբերություններ են»։ Սա ոչ միայն նրա սոցիալական կարգավիճակի հակասությունների արդյունքն է, այլ նաև` նրա զսպված էմոցիոնալ կյանքի, որը նրան հետ է պահում։ Նա միայն վերջում է գիտակցում իր կորցրած ողջ հնարավորությունը։
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օրվա մնացորդը վեպը հետպատերազմական Բրիտանիայի ամենաբարձր գնահատվող վեպերից մեկն է։ 1989 թվականին գիրքը ստացել է Բուքերյան մրցանակ, ինչը անգլալեզու աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է[2]։
- Բրայան Քունդրեի (Ստենֆորդի համալսարան)ի կողմից կազմված ցանկում այն համարվել է 20-րդ դարի անգլալեզու լավագույն վեպերից մեկը[3]։
- 2006 թվականին "The Observer"-ը հարցում է արել 150 գրողների ու գրական քննադատների` քվեարկել լավագույն բրիտանական, իռլանդական նովելի համար` գրված 1980-2005 թվականներին, «Օրվա մնացորդը» եղել է ութերորդ տեղում[4]։
- 2007 թվականին «Օրվա մնացորդը» ներառվել է Guardian-ի «Գրքեր, առանց որոնց դու չես կարող ապրել» գրքերի ցանկում[5], նաև 2009 թվականին ներառվել է «1000 գիրք, որոնք պետք է կարդալ»[6]։
- Գիրքն Իսիգուրոյի ամենահայտնի գիրքն է[7]։
Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրքի հիման վրա է նկարահանվել «Օրվա մնացորդը» ֆիլմը, որտեղ խաղում են Էնթոնի Հոփքինսն (Սթիվենս) ու Էմմա Թոմփսոնը (Օրիորդ Քենթոն)։ Ֆիլմը ներկայացվել է ութ անվանակարգերում։
- BBC Radio 4-ը ձայնագրել է 2 ժամանոց դրվագներ, որը հեռարձակվել է 2013 թվականի օգոստոսի 8-ին և 15-ին[8][9]։
- «Օրվա մնացորդը» երաժշտական ադապտացիա[10][11][12][13][14][15],
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Analysis of The Remains of the Day», Spark notes, http://www.sparknotes.com/lit/remains/canalysis.html.
- ↑ «The Remains of the Day»։ Man Booker Prize։ Վերցված է հունիսի 15, 2016
- ↑ Brian Kunde (հունիսի 24, 2005)։ «The Best English-Language Fiction of the Twentieth Century: A Composite List and Ranking»։ Stanford University։ Վերցված է հունիսի 29, 2010
- ↑ Robert McCrum (հոկտեմբերի 8, 2006)։ «What's the best novel in the past 25 years?»։ London: The Observer։ Վերցված է հունիսի 29, 2010
- ↑ «* Books you can't live without: the top 100»։ London: The Guardian։ մարտի 1, 2007։ Վերցված է հունիսի 29, 2010
- ↑ «1000 Novels Everyone Must Read: The Definitive List»։ The Guardian (London)։ հունվարի 23, 2009
- ↑ «Kazuo Ishiguro, a Nobel laureate for these muddled times»։ The Economist։ հոկտեմբերի 5, 2017
- ↑ Jim Friel (մայիսի 19, 2008)։ «Programme Leader of the MA in Writing»։ Liverpool John Moores University։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-24-ին։ Վերցված է հունիսի 29, 2010
- ↑ «Biography for Ian McDiarmid»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 10, 2008-ին։ Վերցված է հունիսի 29, 2010
- ↑ AFP, Remains of the Day musical opens in London (news article), Google, արխիվացված օրիգինալից 2010-09-08-ին, https://web.archive.org/web/20100908122856/http://www.google.com/hostednews/afp/article/ALeqM5gcgW0kmpHAzpv3aGYQTwoN8TRngg, վերցված է 2017-10-09
- ↑ «Musical of The Remains of the Day to première», The Stage (news story), UK, http://www.thestage.co.uk/news/newsstory.php/26878/musical-of-the-remains-of-the-day-to-premiere.
- ↑ Walker, Tim (28 May 2009), «It's Remains of the Day the musical for Kazuo Ishiguro», The Telegraph (news), The Daily Telegraph, London, http://www.telegraph.co.uk/news/newstopics/mandrake/5401693/Its-Remains-of-the-Day-the-musical-for-Kazuo-Ishiguro.html
- ↑ «The Remains of the Day», The Stage (review), UK, http://www.thestage.co.uk/reviews/review.php/29425/the-remains-of-the-day.
- ↑ «Songs for English reserve in The Remains of the Day», This is London (review), UK, արխիվացված օրիգինալից 2010-09-09-ին, https://web.archive.org/web/20100909004431/http://www.thisislondon.co.uk/theatre/review-23873858-songs-for-english-reserve-in-the-remains-of-the-day.do, վերցված է 2017-10-09.
- ↑ The Financial Times, UK, http://www.ft.com/cms/s/2/699272fa-b6a9-11df-b3dd-00144feabdc0.html.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kakutani, Michiko (22 September 1989), «An era revealed in a perfect butler's imperfections» (review), Books of The Times, The New York Times, https://www.nytimes.com/1989/09/22/books/books-of-the-times-an-era-revealed-in-a-perfect-butler-s-imperfections.html.
- «Kazuo Ishiguro discusses The Remains of the Day», World Book Club, UK: BBC, http://www.bbc.co.uk/worldservice/specials/133_wbc_archive_new/page3.shtml.
- (PDF) Book guide, UK: Faber, արխիվացված օրիգինալից 2010-03-27-ին, https://web.archive.org/web/20100327002549/http://www.faber.co.uk/site-media/reading-guides/10015.pdf, վերցված է 2017-10-09.
- Comparison with Milton's Sonnet XIX, ES: Universidad de Rioja, http://dialnet.unirioja.es/servlet/fichero_articulo?codigo=69056&orden=73959.
- (official website) The Remains of the Day – The Musical, http://www.theremainsoftheday.com/.
Գրական վերլուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնագիտական-ակադեմիական վերլուծություն.
- Թամայա, Մեերա, Իսիգուրոյի «Օրվա մնացորդը»։ Կայսրությունը վերադառնում է, ScribD, https://www.scribd.com/doc/28692304/Ishiguro-s-Remains-of-the-Day-The-Empire-Strikes-Back.