Օրոնտիուս Ֆինեուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրոնտիուս Ֆինեուս
ֆր.՝ Oronce Fine
Oronce Fine.JPG
Ծնվել էդեկտեմբերի 20, 1494[1][2]
Briançon
Մահացել էօգոստոսի 8, 1555[1][2] (60 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ՔաղաքացիությունBannière de France style 1500.svg Ֆրանսիա[3]
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, քարտեզագիր, պրոֆեսոր և ճարտարապետ
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[4]
Ալմա մատերՓարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1] և լատիներեն[1]
Oronce Fine Վիքիպահեստում


Quadratura circuli - Քառակուսի շրջաններ
1544

Օրոնտիուս Ֆինեուս ( լատ.՝ Orontius Finnæus կամ Finæus, ֆր.՝ Oronce Finé, դեկտեմբերի 20, 1494[1][2], Briançon - օգոստոսի 8, 1555[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի մաթեմատիկոս և քարտեզագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում մաթեմատիկա դասավանդելիս Օրոնտիուսը աչքի է ընկել իր մանկավարժական ունակություններով այն աստիճան, որ 1532 թվականին Թագավորական քոլեջում նրա համար ստեղծվել է հատուկ ամբիոն, որտեղ նա աշխատել է մինչև կյանքի վերջը: Որպես պրոֆեսոր նա փայլուն հաջողություններ է ունեցել: Նրա դասախոսություններին ներկա են եղել Փարիզի բոլոր անվանի մարդիկ՝ գիտնականներ ու նկարիչներ, պաշտոնյաներ ու պալատականներ, դեպաններ, արքայազներ ու նույնիսկ ինքը՝ թագավորը: Նրա խոսքը ոչ միայն որպես պրոֆեսոր, այլ նաև որպես գիտնական, տարածվել է ամբողջ Եվրոպայում: Ֆրանցիսկոս I-ին ուղղված նրա նամակում, որը տպագրվել է Protomathesis-ում որպես ստեղծագործության նախաբան, Ֆրանսիայում մաթեմատիկայի ուսումնասիրությունը վերահիմնեելու մասին, նշվում է, որ նրա կարծիքը կիսել են նրա ժամանակակիցների մեծ մասը: Փայլուն պրոֆեսորը և նույնիսկ մի գործիչ, ով իսկապես կարևոր ծառայություններ է մատուցել Ֆրանսիայում մաթեմատիկական գիտությունների ուսումնասիրության գործում, Օրոնտիուսը պորտուգալացի Պեդրու Նունիշի, իտալացի Տարտալյայի և ֆրանսիացի Բյուտեոյի ժամանակակիցն է եղել:

Հարազատներից որևէ ժառանգություն չստանալով նա իր ողջ կյանքում մշտապես կարիքի մեջ է եղել, որից նրան չէին փրկում ոչ փառքը, ոչ էլ առավել ևս Թագավորական քոլեջում ամբիոն ունենալը, նա հույսեր է փայփայել ազնվական բարերարների շռայլություններն իր կողմն ուղղել՝ նրանց նվիրելով տարբեր ձևերով գրված իր նույն ստեղծագործությունները, որոնք հրատարակում էր մեկ առանձին պարբերականով, մեկ ժողովածուի տեսքով, մեկ պարզ վերատպության տեսքով՝ փոփոխված վերնագրով կամ այլ ձևաչափով, և վերջապես օտար լեզուներով թարգմանելով:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործություններից առավել շատ ուշադրության արժանի են հետևյալ երկուսը.

Protomathesis (Փարիզ 1532, մի թերթիկ ), որը բաղկացած է թվաբանության չորս, երկրաչափության՝ երկու, տիեզերագիտության՝ հինգ և գնոմոնի չորսը գրքերից: Թվաբանական գրքերից առաջին երեքը տարբերվում են իր ժամանակի դասագրքերից միայն Հաշվարկման 60-ական կոտորակների ավելի մանրամասն ներկայացմամբ, որոնք այստեղ պատկերված են ըստ դիրքի, այսինքն՝ նույն կերպ, ինչպես տասնորդական կոտորակները: Չորրորդ գիրքը ներկայացնում է համամասնությունները, և գլխավոր տեղը հատկացված է բարդ համամասնություններին (Regula sex proportionalium quantitatum): Երկրաչափության բաժնում առաջին գիրքը վերաբերում է հիմնական հասկացությունների բացատրությանը՝ գնդի վրայի շրջանագծերով և չափումներով ընթերցողին պատրաստելով

Էվկլիդեսի «Սկզբունքները» հասկանալուն։ Այն պարունակում է նաև սինուսների աղյուսակ, որն արտահայտված է շառավղի 60-ական մասերով` մեկ րոպեին հավասար երկու հաջորդական անկյունների միջև տարբերությամբ: Երկրորդ գրքում ուշադրությունը կենտրոնցված է հողաչափական գծագրման գործիքների և հարթ պատկերների և մարմինների հաշվարկման մասին հոդվածը՝ ըստ Արքիմեդի շրջանի: Այստեղ է նաև հեղինակի կողմից շրջանի քառակուսացման անլուծելի խնդրի լուծման եղանակի իր մեթոդը, որը նա համարում էր միանգամայն ճշգրիտ և ճիշտ, չնայած բոլոր առարկություններին։ Աշխատության մյուս երկու գլուխներն ուշագրավ են աշխարհագրական երկայնության որոշելու հեղինակային եղանակով։

De rebus mathematicis hactenus desideratis libri quatuor (Փարիզ 1556) հրատարակվել է հեղինակի մահից հետո նրա ընկերոջ ՝ փարիզեցի բժիշկ և աստղագետ Անտուան Միզոյի՝ համաձայն վերջինիս կողմից ստացված առաջին հանձնարարականի: Այս աշխատության չորս գրքերը նվիրված են մի շարք խնդիրների դիտարկմանը ու լուծմանը։ Դրանք են՝ տրված երկու գծերի միջև երկու միջին համամասնական գտնելը, շրջանն ուղղելը, շրջանագիծը 3, 5, 7, 11 և 13 հավասար մասերի բաժանելը և գունդը երկու՝ միմյանց նկատմամբ տրված հարաբերության մեջ գտնվող ծավալներով սեգմենտի հատելը։ Իր լուծումներում հեղինակը կիրառել է բացառապես քանոն և կարկին։

Բացի իր սեփական գրվածքներից, Օրոնտիուսը հրատարակել է նաև այլ հեղինակների գործեր, որոնցից կարելի է անվանել Սիլիցիոսի «Թվաբանությունը» (1519) , Գրեգոր Ռեյշի Margarithae Philosophicae (1523) նոր հրատարակությունը, Պուրբախի հիմնական աստղագիտական ​​աշխատանքները (1525) և նրա Theoricae novae planetarum[5]։

Աշխարհի քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրոնցիուսի ժառանգությունից է 1536 թվականին կազմված աշխարհի քարտեզը, որն այժմ պահվում է Ֆրանսիայի Ազգային գրադարանում: Քարտեզի մեկնաբանությունում ասվում է․ «Հարավային երկիրը պատկերող՝ աշխարհի սրտաձև քարտեզ։ Վերջերս և ամբողջական նկարագրություն, Փարիզ, 1536 թվական։ Քարտեզ ՝ փայտի փորագրությամբ և ջրաներկով (51 х 57 см в 2 ф. В сборе). BNF, Քարտեզ և պլաններ , Рез. Ge DD 2987 (63)»[6]։

1531 թվականի քարտեզում (տես պատկերասրահը ներքևում) դեռևս չբացահայտված Անտարկտիդան ( Ավստրալիա անվամբ, լատ.՝ Terra Australis Incognita - Անհայտ հարավային Երկիր) պատկերված է առանց բևեռասառույցի։ Միևնույն ժամանակ, մյուս մայրցամաքների նկատմամբ մայրցամաքի դիրքը սխալ է: Օրինակ Հարավային Ամերիկան Անտարկտիդայից բաժանվում է Թագուհի Մոդի երկրով։ Իսկ իրականում, Հարավային Ամերիկան Անտարկտիդայից բաժանվում է Դրեյկի նեղուցով՝ Անտարկտիկական թերակղզու շրջանում։

Հետաքրքիր է, որ ըստ քոլեջի պրոֆեսոր Չարլզ Հափգուդի, (Charles Hutchins Hapgood), այս քարտեզը գիտական ​​շրջանառության մեջ է մտել միայն 1960 թվականին՝ Օրոնցիոսի ուսումնասիրությունների շնորհիվ:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Միջազգային աստղագիտական ​​միությունը Լուսնի Երկրի ուղղված կողմում գտնվող խառնարանը անվանակոչել է ի պատիվ Օրենտիուս Ֆինեուսի:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]