Jump to content

Օրնետ Քոլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրնետ Քոլման
անգլ.՝ Ornette Coleman
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1930(1930-03-09)[1][2] կամ մարտի 19, 1930(1930-03-19)[3]
ԾննդավայրՖորտ-Ուերտ[4]
Մահացել էհունիսի 11, 2015(2015-06-11)[1][5][6][…] (85 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունI.M. Terrell High School?
Մասնագիտությունկոմպոզիտոր, փողհար, սաքսոֆոնահար, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և The Ornette Coleman Quartet?
Կայքornettecoleman.com
 Ornette Coleman Վիքիպահեստում

Օրնետ Քոլման (մարտի 9, 1930(1930-03-09)[1][2] կամ մարտի 19, 1930(1930-03-19)[3], Ֆորտ-Ուերտ[4] - հունիսի 11, 2015(2015-06-11)[1][5][6][…], Նյու Յորք շրջան, ԱՄՆ), ամերիկացի ջազ սաքսոֆոնահար և կոմպոզիտոր։ Ջազի ամենահայտնի նորարարներից մեկը, ազատ ջազի առաջատարնեից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բեյսբոլիստի և զգեստագործի ընտանիքում։ Ինքնուրույն տիրապետել է սաքսոֆոնին, սակայն համակարգված երաժշտական ​​կրթություն չի ստացել։ 1952–1959 թվականներին աշխատել է Լոս Անջելեսում՝ որպես վերելակավար, 1957 թվականին շեփորահար Դոն Չերիի, թմբկահար էդ Բլեքուելի հետ անսամբլում սկսել է փորձեր կատարել՝ նվագելով պլաստիկ ալտ սաքսոֆոն։ Առաջին սոլո ալբոմները՝ «Something Else!» (1958) և «Tomorrow Is The Question» (1959)՝ որը օգնել է ստեղծել Ռեդ Միտչելը։ Ջոն Լյուիսը և Գյունթեր Շուլլերը օգնեցին Քոլման քառյակին (Դոն Չերիի, Էդ Բլեքվելի և Չարլի Հեյդենի հետ) համագործակցել Նյու Յորքի «Five Spot» ակումբումի հետ (1959): 1959–1963 թվականներին քառյակը ձայնագրեց յոթ ալբոմ, ելույթ ունեցավ ամերիկյան խոշոր փառատոներում (Նյուպորտում և Մոնտրոյում) և հյուրախաղերով հանդես եկավ Եվրոպայում։

Քոլմանի ոճում շրջադարձային պահը տեղի ունեցավ 1961 թվականին, երբ թողարկվեց «Free jazz: A collective improvisation» ալբոմը։

1963–1964 թթ Քոլմանը դադարեց ելույթ ունենալ և ավելի քան մեկուկես տարի ծախսեց շեփորի և ջութակի վարպետության վրա։ 1965 թվականին նա ձևավորեց քառյակ (Չարլզ Մոֆեթի և Դեյվիդ Էյզենսոնի հետ), իսկ հաջորդ տարի Down Beat ամսագիրը նրան անվանեց «տարվա երաժիշտ»։ 1970 թվականներին, փորձելով սինթեզել ֆրի ջազը ռոքի հետ, նա սկսեց օգտագործել էլեկտրակիթառներ և հարվածային գործիքներ իր մշակումների մեջ (դրա համար նա կազմակերպեց և ղեկավարեց «Prime Time» կոչվող անսամբլը), սակայն Քոլմանի ֆյուժն ալբոմները կոմերցիոն հաջողություն չունեցան:

Օրնետ Քոլմանը մահացել է 2015 թվականի հունիսի 11-ին Նյու Յորքում՝ սրտի կանգից։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանի «նախաբստրակտ» ստեղծագործական շրջանի պիեսները շարունակում է հանրաճանաչ մնալ, այդ թվում՝ «Միայնակ կինը» (1959) և «Հաճելիություն» (1959)»։

Քոլմանի ավելի ուշ ազատ ջազային փորձերը հակասական գնահատականներ առաջացրեցին. որոշ երաժիշտներ (Լեոնարդ Բերնսթայն, Վիրջիլ Թոմսոն, Հերբի Հենքոք, Գյունթեր Շուլլեր) ոգևորությամբ ողջունեցին Քոլմանի «նորարարությունը», բայց կային նաև այնպիսիք, ովքեր կտրուկ բացասական արտահայտվեցին դրանց մասին: Դիզի Գիլեսփին Քոլմանի երաժշտությունն ընդհանրապես ջազ չէր համարում («I don’t know what he’s playing, but it’s not jazz»): Մեյնարդ Ֆերգյուսոնը կարծում էր, որ Քոուլմանը լիովին չի տիրապետել գործիքին («He’s got bad intonation, bad technique. He’s trying new things, but he hasn’t mastered his instrument yet»): Լայնորեն հայտնի դարձավ անգլիացի սաքսոֆոնահար և երաժշտական ​​քննադատ Բենջամին Գրինի հեգնական արտահայտությունը. «Քանի որ Քոլմանը վարժվել էր սկզբից մինչև վերջ ցանկացած պահի նվագել խրոմատիկ գամմա, այժմ իրեն չեն կարող նկատողություն անել թե նա սխալ է նավագում։ Կանգնած ժամացույցի պես, օրական առնվազն երկու անգամ Քոլմանը ճիշտ է ասում»[11]։

Քոլմանը նաև երբեմն գրել է Ֆիլմի երաժշտություն, կամերային անսամբլի համար (երեքը հնչել են 1985 թվականին Հարթֆորդի փառատոնում)։1971 թվականին գրել է լայնածավալ հայրենասիրական սյուիտ ջազային քառյակի և «Ամերիկյան երկինք» («Skies of America») սիմֆոնիկ նվագախմբի համար, որի առաջին ձայնագրությունը (սաքսոֆոնի և նվագախմբի կրճատ տարբերակը) կատարվել է 1972 թվականին՝ Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախումբի մասնակցությամբ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Something Else!!!!: The Music of Ornette Coleman՝ 1958 թվական
  • Coleman Classics Vol.1՝ 1958 թվական
  • Tomorrow Is The Question!՝ 1959 թվական
  • The Shape of Jazz to Come՝ 1959 թվական
  • Change Of The Century՝ 1959 թվական
  • This Is Our Music՝ 1960 թվական
  • Free Jazz: A Collective Improvisation՝ 1961 թվական
  • Ornette!՝ 1961 թվական
  • Ornette On Tenor՝ 1961 թվական
  • The Art Of The Improvisers՝ 1961 թվական
  • Twins՝ 1961 թվական
  • To Whom Who Keeps A Record՝ 1960 թվական
  • Beauty Is A Rare Thing՝ 1961 թվական
  • Town Hall՝ 1962 թվական
  • Chappaqua Suite՝ 1965 թվական
  • An Evening With Ornette Coleman՝ 1965 թվական
  • Who’s Crazy Vol. 1՝ 1965 թվական
  • Who’s Crazy Vol. 2՝ 1965 թվական
  • The Paris Concert (2CDs)՝ 1965 թվական
  • Live At The Tivoli՝ 1965 թվական
  • At The «Golden Circle» Vol. 1՝ 1965 թվական
  • At The «Golden Circle» Vol. 2՝ 1965 թվական
  • Ornette Coleman: The Empty Foxhole. Blue Note 9/66՝ 1966 թվական
  • The Music Of Ornette Coleman — Forms & Sounds՝ 1967 թվական
  • The Unprecedented Music Of Ornette Coleman՝ 1968 թվական
  • Live in Milano՝ 1968 թվական
  • New York Is Now՝ 1968 թվական
  • Love Call՝ 1968 թվական
  • Ornette At 12՝ 1968 թվական
  • Crisis՝ 1969 թվական
  • Man On The Moon / Growing Up՝ 1969 թվական
  • Broken Shadows՝ 1969 թվական
  • Friends And Neighbors՝ 1970 թվական
  • Science Fiction՝ 1971 թվական
  • European Concert՝ 1971 թվական
  • Broken Shadows՝ 1972 թվական
  • Paris Concert՝ 1966 թվական
  • The Belgrade Concert՝ 1971 թվական
  • Skies Of America՝ 1972 թվական
  • J For Jazz Presents O.C. Broadcasts՝ 1972 թվական
  • Dancing In Your Head՝ 1976 թական
  • Body Meta՝ 1976 թվական
  • Soapsuds, Soapsuds՝ 1977 թվական
  • Of Human Feelings՝ 1979 թվական
  • Opening The Caravan Of Dreams՝ 1983 թվական
  • Prime Time/Time Design՝ 1983 թվական
  • Song X՝ 1985 թվական
  • In All Languages՝ 1987 թվական
  • Live at Jazzbuehne Berlin՝ 1988 թվական
  • Naked Lunch՝ 1991 թվական
  • Tone Dialing՝ 1995 թվական
  • Sound Museum — Hidden Man՝ 1994 թվական
  • Sound Museum — Three Women՝ 1994 թվական
  • Verona Jazz՝ 1996 թվական
  • Colors: Live from Leipzig՝ 1996 թվական
  • Sound Grammar՝ 2006 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Find A Grave — 1996.
  8. 8,0 8,1 8,2 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  9. ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
  10. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  11. Ирония рецензента в том, что хроматическая гамма содержит все возможные тоны 12-ступенной равномерно темперированной октавы.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրնետ Քոլման» հոդվածին։