Օրյոլի պետական համալսարան
Օրյոլի պետական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան և կրթօջախ |
Հիմնադրված է | հունիսի 23, 1919[1] և 1931[2] |
Ռեկտոր | Q125422379? |
Երկիր | Ռուսաստան[3] |
Տեղագրություն | Օրյոլ |
Պարգևներ | |
Կայք | univ-orel.ru(ռուս.) և int.oreluniver.ru/en/(անգլ.) |
Oryol State University Վիքիպահեստում |
Օրյոլի Իվան Տուրգենևի անվան պետական համալսարան (ՕՊՀ) (ռուս.՝ Орло́вский госуда́рственный университе́т имени И. С. Тургенева) բարձրագույն ուսումնական հաստատություն` Օրյոլի մարզի Օրյոլ քաղաքում։ Մարզի հիմնական համալսարաններից մեկն է[4][5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի օգոստոսի 5-ին ՌԽԴՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում է կայացրել Օրյոլում բացել արդյունաբերա-մանկավարժական ինստիտուտ, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 8-ին։
Ինստիտուտը իր դռները բացել է չորս ֆակուլտետով` 121 ուսանողի համար, ֆիզիկա-տեխնիկական` 34 ուսանող, քիմիա-կենսաբանական` 34, գրական-հասարակական` 23 և պոլիտեխնիկական` 30 ուսանող։ Ուսումնական գործընթացը իրականացնում էր 11 դասավանդող։ Ինստիտուտի ուսումնական մասնաշենքը գտնվում էր Պակրովսկու 34 (այժմ` Սալտիկով Շեդրին) հասցեում[7]։
Մեկ տարվա ընթացքում համալսարանը «արդյունաբերա-մանկավարժական» էր, իսկ 1932 թվականին դարձել է միայն «մանկավարժական»[7]։
1932 թվականին պոլիտեխնիկական ֆակուլտետը դադարել է գոյություն ունենալ, հասարակական-գրականը վերակազմավորվել է որպես պատմական, ֆիզիկա-տեխնիկականը` ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանականը դարձել է բնագիտության ֆակուլտետ։ Նույն թվականին մանկավարժական ինստիտուտում բացվել է աշխատավորական ֆակուլտետ, երեկոյան և հեռական բաժիններ երկու` ֆիզիկա-մաթեմատիկական և գրականության ֆակուլտետներով[7]։
1933 թվականի հունվարին Օրյոլի մանկավարժական ինստիտուտը միավորվել է Բելգորոդի մանկավարժական ինստիտուտի հետ[7]։
Օրյոլի ինստիտուտում միաձուլման արդյունքում մնացել է 314 ուսանող, 50 մանկավարժ, չորս բաժին[7]։
1934 թվականին բուհը բաժանվել է երկու ինստիտուտի` ուսուցչական, որը ուսուցիչներ էր պատրաստում յոթամյա դպրոցների համար, և մանկավարժական, որն ուսուցիչներ էր պատրաստում միջնակարգ դպրոցի համար։ Ուսուցչական ինստիտուտում սովորում էին երկու, իսկ մանկավարժականում` չորս տարի։ Պատմական ֆակուլտետը 1934 թվականին տեղափոխվել է Կուրսկ[7]։
1935 թվականի հունիսին տեղի է ունեցել մանկավարժական ինստիտուտի և ուսուցչական ինստիտուտի 45 և 112 ուսանողների առաջին շրջանավարտումը[7]։
1936 թվականի հոկտեմբերի 26-ին ինստիտուտը նշել է իր հինգերորդ տարեդարձը։ Այդ ժամանակ 420 ուսանող սովորում էր ցերեկային բաժնում, հեռակա բաժնում` 580, էսքտեռնում` ավելի քան 500 ուսանող։ Աշխատավորների ֆակուլտետում ընդգրկված էր 374 ունկնդիր։ Մանկինստիտուտին կից օրինակելի դպրոցում սովորում էր 96 ուսանող։ Ինստիտուտն արդեն ուներ 15 ուսումնական լաբորատորիա[8]։
1940 թվականի մարտին մանկավարժական ինստիտուտում բացվել է աշխարհագրության բաժին, ուսուցչական ինստիտուտում` ռուսաց լեզվի և գրականության բաժին, ինչպես նաև` օտար լեզուների երկամյա կուրս։ Պատերազմից առաջ ինստիտուտում գործում էր 13 բաժին, դասընթացներն իրականացվում էին 11 մասնագիտությունների գծով[8]։
1941 թվականի հունիսի 22-ին սկսվում է Հայրենական մեծ պատերազմը։ Դրա սկսվելու ժամանակ ինստիտուտում սովորում էր 1918 ուսանող։ Մոտ 116 մանկավարժ, աշխատակիցներ և ուսանողներ մեկնել են ճակատ։ Շատերը պարգևատրել են շքանշաններով և մեդալներով[8]։
1941 թվականիի օգոստոսի 23-ին ՌԽԴՖՍՀ ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ Օրյոլի մանկավարժական ինստիտուտը տարհանվել է Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության Բիրսկ քաղաք[9]։
1941 թվականի սեպտեմբերի 12-ին մանկավարժական ինստիտուտի աշխատակիցները ժամանել են Բիրսկ։ Բիրսկի ուսուցչական քոլեջի բազայի վրա կառուցվել է Բիրսկի մանկավարժական ինստիտուտը, պահպանվել է Օրյոլի մանկավարժական ինստիտուտի կառուցվածքը։ 1941 թվականի սեպտեմբերի վերջին Բիրսկի մանկավարժական ինստիտուտում սկսվել են դասերը[9]։
1943 թվականի նոյեմբերի 20-ին ՌԽԴՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Օրյոլի մանկավարժական ինստիտուտը կրկին տարհանվել է Ելեց քաղաքը, որտեղ նոյեմբերի վերջին սկսվել են դասերը։ 1944/45 ուսումնական տարվա առաջին կիսամյակում պարապել են երեք հերթով, երկրորդ կիսամյակում` երկու հերթով[9]։
Պատերազմի տտարիներին մանկավարժական ինստիտուտն ավարտել է 63 մարդ, ուսուցչականը` 235 (ներառյալ Բիրսկի շրջանավարտները)։ 1945 թվականին ինստիտուտում աշխատում էին 58 մանկավարժներ, 20 աշխատակից, սովորում էր 448 ուսանող։ 1945 թվականին ինստիտուտի գրադարանը ուներ 2746 գիրքը, որից 1285-ը ուսումնական էր[10]։
1950 թվականի սեպտեմբերին բացվել է օտար լեզուների ֆակուլտետը, առանձին` անգլերեն և ֆրանսերեն լեզուներով (յուրաքանչյուրում` 30-ական մարդ)[10]։
1944-1957 թվականներին ինստիտուտի ուսումնական մասնաշենքը գտնվում էր Մոսկովյան 29 հասցեում։ 1957 թվականի հուլիսին Կոմսոմոլկյան 95 հասցեում բացվել է ուսումնական մասնաշենք[11]։
1950 թվականին բնագիտական ֆակուլտետում բացվել է աշխարհագրական բաժին, ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի երեկոյան բաժնում` ռուս լեզվի և գրականության ֆակուլտետ[11]։
1952 թվականին փակվել է ուսուցչական ինստիտուտը։ Աճել է մանկավարժական ինստիտուտումի ընդունելությունը։ Առկա բաժնում ուսանում էր 2177 ուսանող։ Աշխտում էր 88 մանկավարժ, նրանցից 29-ն ուներ ուսումնական կոչում և աստիճան[11]։
1956 թվականրին մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններն անցել են հինգամյա ուսուցման[11]։
1957 թվականին գոյություն ունեին ֆիզիկա-մաթեմատիկական (մաթեմատիկական և ֆիզիկա-տեխնիկական բաժին), բնագիտական և գյուղատնտեսական հիմունքներ, պատմա-բանասիրական, օտար լեզուների (անգլերեն և ֆրանսերեն լեզուների բաժին) ֆակուլտետները, դրանց ավելացել է տարրական դասարանների ֆակուլտետը, 1959 թվականին՝ նկարչական և գրաֆիկական, 1960 թվականին՝ նախադպրոցական դաստիրակության ֆակուլտետները։
1962 թվականին իր աշխատանքն է սկսել հասարակական գիտությունների ֆակուլտետը, 1999 թվականին՝ գեղագիտական ինստիտուտը[12]։
Ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեկտորներ.
- 1949-1954 թվականներին` Ս. Եֆրեմով[13]
- 1954-1978 թվականներին` Գ. Միխալյով[13]
- 1989-1992 թվականներին` Ս. Պիսկունով[13]
- 1992-2013 թվականներին` Ֆ. Ավդեև[13]
- 1994-2013 թվականներին` Վ. Գոլենկով[14]
- 2014-2015 թվականներին` Վ. Նիցևիչ
- 2015 թվականին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար О. Պիլիպենկո
- 2017 թվականին՝ ռեկտոր О. Պիլիպենկո
- 2019 թվականից մինչև այժմ` Ա. Ֆեդոտով
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախահամալսարանային պատրաստության և մասնագիտական կողմնորոշման ֆակուլտետ
- Պատմության ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Սոցիալոգիայի ֆակուլտետ
- Տեխնոլոգիական, ձեռնարկատիրական, կենցաղային սպասարկման ֆակուլտետ
- Ֆիզիկա-մեթեմատիկական ֆակուլտետ
- Նկարչական, գրաֆիկական ֆակուլտետ
- Օտարերկրյա ուսանողների պատրաստման ֆակուլտետ
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ակադեմիայի ֆակուլտետ
- Որակավորման բարձրացման և բիզնես կրթության ֆակուլտետ
Ինստիտուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետության և շինարարության ինստիտուտ
- Իրավաբանական ինստիտուտ
- Ն. Պոլիկարպովի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ
- Գործիքաշինության, ավտոմատացման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ
- Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ
- Հեռակա և առկա-հեռակա կրթության ինստիտուտ
- Բժշկական ինստիտուտ
- Բանասիրության ինստիտուտ
- Մանկավարժության և հոգեբանության ինստիտուտ
- Օտար լեզուների ինստիտուտ
- Բնագիտական և կենսատեխնոլոգիական ինստիտուտ
- Լրացուցիչ մասնագիտական կրթության ինստիտուտ
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արաչևյան մասնաճյուղ (տնօրեն` Ա. Չերնիխ)[15]
- Մցենսկի մասնաճյուղ (տնօրեն` Ե. Ժարկիխ)[16]
- Լիվենի մասնաճյուղ (տնօրեն` Ե. Բոլգով)[17]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շքանշան «Պատվո նշան»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Страницы истории университета — Orel State University, 2019.
- ↑ http://web.archive.org/web/20191005072046/http://oreluniver.ru:80/sveden/common
- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ «Список опорных вузов в России пополнили 22 региональных университета». Интерфакс. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Анна Макеева Вызов для вузов // Коммерсантъ. — 2017. — ISSN 1563-6380.
- ↑ «По итогам второго конкурсного отбора программы создания опорных университетов 22 вуза станут опорными». Министерство образования и науки Российской Федерации. 2017 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Орловский государственный университет. 1931-2011, 2011
- ↑ 8,0 8,1 8,2 Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 10
- ↑ 9,0 9,1 9,2 Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 11
- ↑ 10,0 10,1 Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 12
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 13
- ↑ Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 15
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Воробьёв, 2008, էջ 51
- ↑ «Голенков». ВАК при Минобрнауки РФ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Неделя без турникетов». Комсомольская правда. 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Орловские пенсионеры продолжают осваивать компьютер». Пенсионный фонд Российской Федерации. 2015 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Компьютер становится ближе ливенским пенсионерам». Пенсионный фонд Российской Федерации. 2014 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аронов Д. В. Из прошлого в будущее: Очерки истории Госуниверситета – УНПК. 1954-2014: Монография / Под общ.ред. д-р. тех.наук, проф. О. В. Пилипенко. — Орёл: Издательский Дом «Орлик», 2014. — 128 с.
- Веркеенко Г. П. Как все это было (некоторые страницы истории университета) // Юбилейный научный сборник в честь семидесятилетия Орловского государственного университета. —Орёл, 2001. — С. 8—15.
- Веркеенко Г. П., Минаков С. Т., Чапкевич Е. И. Первый вуз на Орловщине : Орловскому государственному университету-70 лет // Образование и общество. — 2002. — № 6. — С. 10-14.
- Орловский государственный педагогический институт (университет) 1931—2007 гг.: путеводитель по музейной экспозиции [г. Орел, пер. Воскресенский, 5] / науч. ред. В. Я. Воробьёва. — Орёл: Изд-во ОГУ, 2008. — 61 с. — 100 экз. — ISBN 978-5-9929-0032-3
- Орловский государственный университет. Факультет естественных наук: 2006 год — год 75-летия Орловского государственного университета / Е. Н. Демьянков, Т. И. Пузина, А. М. Сараева и др.. — Орёл: Ред.-издат. отдел ГОУ ВПО "ОГУ": Картуш, 2006. — 48 с. — 500 экз.
- Орловский государственный университет. 1931-2011. — Орёл: Модуль-К, 2011. — 276 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт университета
- Информация об университете на федеральном портале «Российское образование»
- Вид на Орловский государственный университет на сервисе Яндекс.Панорамы.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրյոլի պետական համալսարան» հոդվածին։ |
|