Օրմաիստեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունիցիպալիտետ
Օրմաիստեգի
Ormáiztegui
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԲասկերի երկիր
ՆահանգԳւպուսկոա
ՇրջանԳոյերի
ՔաղաքապետԻնյարի Մայորա Օրիա
Հիմնադրված է1615 թ.
Մակերես6,77 կմ²
ԲԾՄ195 մետր
Պաշտոնական լեզուբասկերեն
Բնակչություն1319 մարդ (2010)
Խտություն184,34 մարդ/կմ²
ՏեղաբնականունOrmaizteguiarra, Ormaiztegiarra
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ20216
Ավտոմոբիլային կոդSS
Պաշտոնական կայքormaiztegi.net
Օրմաիստեգի (Իսպանիա)##
Օրմաիստեգի (Իսպանիա)
Օրմաիստեգի (Բասկերի երկիր)##
Օրմաիստեգի (Բասկերի երկիր)

Օրմաիստեգի (իսպ.՝ Ormáiztegui, բասկ.՝ Ormaiztegi), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Բասկերի երկիր ինքնավար համայնքում՝ Գիպուսկոա նահանգում[1]։ Մտնում է Գոյերա շրջանում։ Զբաղեցնում է 6,77 կմ² մակերես տարածք։ Բնակչությունը կազմում է 1319 մարդ (2010 թվական)։ Վարչական կենտրոնից գտնվում է 47 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1615 թվականին։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ 1900 1910 1920 1929 1941 1950 1960 1970 1981 1991 2000 2005
Բնակչության թիվ 674 655 684 707 749 747 1004 1189 1207 1235 1157 1248

Օրմաիստեգիի ուղանցույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրմաիստեգիի ուղանցույց

Օրմաիստեգիի ուղանցույցն ընկած է Մադրիդ-Իրուն երկաթուղում։ Այս մետաղյա կառույցը շփոթմամբ վերագրվել է ֆրանսիացի Գուստավ Էյֆելին, բայց այն 1863 թվականին կառուցել է ֆրանսիացի մեկ այլ ճարտարապետ Ալեքսանդր Լավալեն (ֆր.՝ Alexandre-Théodore Lavalley)։ Կառույցն ունի 286 մ երկարություն և 35 մ բարձրություն։ Այն ամբողջությամբ ավերվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին, բայց 1940 թվականին վերակառուցվել է։ 1996 թվականին այն դադարեց օգտագործվել՝ համարվելով որպես հնացած կառույց։ Այդուհետև դրա հարևանությամբ կառուցվեց նոր ուղանցույց։ Եվ որպեսզի այն չքանդի, դարձավ պատմական կառույց և 130 տարվա ընթացքում սկսեց համարվել Օրմաիստեգիի սիմոլ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]