Օրհուսի կոնվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրհուսի կոնվենցիա, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոնվենցիա` «Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիության վերաբերյալ»[1][2]։

Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է 16 երկրի ստորագրություն։ Այդ գործընթացը տևել է երեք տարի։ Կոնվենցիան ստորագրել են 38 երկիր Դանիայի Օրհուս քաղաքում, 1998 թվականի հունիսի 25-ին, «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար»` եվրոպական երկրների շրջակա միջավայրի նախարարների 4-րդ խորհրդաժողովի գործընթացի շրջանակում։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվենցիայի նպատակն է աջակցել մարդու առողջության իրավունքի պաշտպանությանը, նրա առողջության և բարեկեցության համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, տեղեկատվության մատչելիությանը, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությանը և շրջակա միջավայրի հարցերում արդարադատության մատչելիությանը։

Յուրաքանչյուր կողմ պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական, կարգավորող միջոցներ ՝ Կոնվենցիայի դրույթների իրականացման համար հստակ, բաց և համաձայնեցված կառույց ստեղծելու և այն պահպանելու համար։

Յուրաքանչյուր կողմ երկիր (որը ստորագրել է կոնվենցիան) պարտավորվում է.

  • ընդունել անհրաժեշտ օրենսդրական կանոնակարգերի ստեղծում և պահպանում
  • տեղեկատվության հասանելիություն
  • մուտքի ազատություն (պարտադիր անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում ըստ պահանջի, որը պահանջում է հիմնավորումներ)
  • հասարակությանը ակտիվ իրազեկում, համացանցի միջոցով շրջակա միջավայրի վիճակի մասին հասարակությանը հաշվետվություն ներկայացնել
  • տեղեկատվություն տրամադրելուց առաջ հասարակության կողմից դրա նկատմամբ հետաքրքրությունը հաշվի առնելու անհրաժեշտություն
  • անհապաղ տեղեկացնել մարդու առողջությանը և/կամ շրջակա միջավայրին վնաս հասցնող երևույթների մասին։

Տեղեկատվության հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • հասանելիության ազատություն (հիմնավորում չպահանջող անհրաժեշտ տեղեկատվության պարտադիր տրամադրում)
  • ապահովել հանրության ակտիվ տեղեկատվությունը` ինտերնետի միջոցով, շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ զեկույցներ հրապարակելով
  • նախքան տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը անհրաժեշտ է հաշվի առնել դրա նկատմամբ հասարակության հետաքրքրության մակարդակը
  • հասցեագրված մարմինները իրենց ուղղված հարցման վերաբերյալ տեղեկություն չունենալու դեպքում պետք է ուղղորդեն այն մարմիններին, որոնք ի վիճակի են բավարարել հարցումը
  • անհապաղ տեղեկացնել հասարակությանը մարդու առողջության և (կամ) շրջակա միջավայրի համար հնարավոր վտանգի դեպքում։

Տեղեկատվություն չտրամադրելու պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական տեղեկատվություն տրամադրել հրաժարվելու պատճառ կարող է լինել միայն, եթե այդ տեղեկատվությունը ազդում է.

  • պետական մարմինների աշխատանքի գաղտնիությանը
  • միջազգային հարաբերությունների` ազգային պաշտպանության կամ ազգային անվտանգության վրա
  • արդարադատության իրականացման` արդար դատաքննության դիմելու անհատների հնարավորության կամ պետական մարմինների ՝ քրեական կամ կարգապահական քննություններ անցկացնելու ունակության վրա
  • առևտրային և արդյունաբերական տեղեկատվության գաղտնիության վրա
  • մտավոր սեփականության իրավունքների վրա
  • անձնական տվյալների գաղտնիության վրա
  • երրորդ` հայցվող տեղեկատվությունը տրամադրող կողմի շահերի վրա
  • շրջակա միջավայրի վրա, որի հետ կապված են այս տեղեկատվությունը (հազվագյուտ տեսակների բուծման վայրեր)։

Հետաքրքրված հասարակությունը ժամանակին և հասկանալի ձևով տեղեկացվում է շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ որոշումների կայացման առաջին իսկ փուլում։

Ընդհանուր դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրաքանչյուր կողմ ընդունում է անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ միջոցներ, ներառյալ միջոցներ` ուղղված սույն կոնվենցիայի տեղեկատվության մատչելիության, հասարակայնության մասնակցության, արդարադատության մատչելիության դրույթների իրականացումը կարգավորող նորմերի համատեղելիությանը, ինչպես նաև պատշաճ միջոցներ ուղղված այդ դրույթների կիրառման ապահովմանը` Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի նպատակով` հստակ, թափանցիկ և համաձայնեցված դաշտ ձևավորելու համար։
  • Յուրաքանչյուր կողմ պետք է ձգտի ապահովել, որպեսզի պաշտոնատար անձինք և պետական մարմինները շրջակա միջավայրին առնչվող հարցերով ցուցաբերեն աջակցություն հասարակայնությանը և ուղղորդեն նրան տեղեկատվության մատչելիության հարցում, աջակցեն նրան որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության իրականացմանը մասնակցելու գործում։
  • Յուրաքանչյուր կողմ նպաստում է էկոլոգիական կրթությանը և շրջակա միջավայրի հիմնահարցերի կապակցությամբ հասարակայնության իրազեկության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ շրջակա միջավայրին առնչվող հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին մասնակցության և արդարադատության մատչելիության վերաբերյալ։
  • Յուրաքանչյուր կողմ պետք է ապահովի շրջակա միջավայրի պահպանությանը նպաստող միությունների, կազմակերպությունների կամ խմբերի պատշաճ ճանաչումը և ցուցաբերի համապատասխան աջակցություն վերջիններիս, և ապահովի իր ազգային իրավական համակարգի համապատասխանությունը սույն պարտավորությանը։
  • Կոնվենցիայի դրույթները չեն սահամանափակում որևէ երկրի իրավունքը շարունակել իրագործել կամ ձեռք բերել շրջակա միջավայրին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկատվության ավելի լայն մատչելիություն, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության ավելի ակտիվ մասնակցութուն և արդարադատության ավելի լայն մատչելիություն նախատեսող միջոցներ, քան դա նախատեսված է սույն Կոնվենցիայով։
  • Կոնվենցիան չի կարող նախատեսել շրջակա միջավայրին առնչվող հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության գոյություն ունեցող իրավունքների որևէ սահամանափակում։
  • Յուրաքանչյուր երկիր աջակցում է սույն Կոնվենցիայի սկզբունքների կիրառմանը շրջակա միջավայրին առնչվող հարցերով որոշումների ընդունման միջազգային գործընթացներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
  • Յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի, որ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքներն իրականացնող անձինք չենթարկվեն պատժի, հետապնդման կամ հալածանքի՝ անկախ նրանց ներգրավվածության ձևից։
  • Կոնվենցիայի համապատասխան դրույթների շրջանակներում հասարակայնությունն ունի շրջակա միջավայրին առնչվող հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու և արդարադատության մատչելիության իրավունք՝ անկախ քաղաքացիությունից, ազգային պատկանելիությունից կամ բնակության վայրից, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անկախ նրա գրանցման կամ գործունեության հիմնական վայրից։

Օրհուսի կոնվենցիային մասնակից երկրներն են․[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Окружающая среда для Европы Орхус, Дания 23 — 25 июня 1998 года
  2. «ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]