Jump to content

Օրհնված հողը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրհնված հողը

Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՊեռլ Բակ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՑին կայսրություն և Չինաստանի Հանրապետություն
ԿերպարներWang Lung? և O-Lan?
Հրատարակվել էմարտի 2, 1931
ՀաջորդՈրդիներ

Օրհնված հողը (անգլ.՝ The Good Earth) Պեռլ Բաքի պատմական վեպն է՝ հրատարակված 1931 թվականին։ Այն նկարագրում է ընտանեկան կյանքը 20-րդ դարի սկզբին չինական Անհոյ գյուղում։ Այս վեպը Պեռլ Բաքի «Երկրի տուն» եռագրության առաջին գիրքն է, որը շարունակվում է «Որդիներ» և «Մասնատված տուն» գրքերում։ Այն 1931 և 1932 թվականներին Միացյալ Նահանգներում ամենաշատ վաճառված վեպն էր, որը 1932 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի և 1938 թվականին մեծ ազդեցություն ունեցավ Բաքի՝ Նոբելյան մրցանակ ստանալու հարցում։ Բաքը մեծացել է Չինաստանում և ամերկացի միսիոների դուստր է։ Գիրքը գրել է, երբ ապրում էր Չինաստանում, և օգտագործել է չինական գյուղական կյանքի իր առաջին դիտարկումները։ Ֆերմեր Վանգ Լունգի և նրա կնոջ իրական ու կարեկից նկարագրությունը 1930-ականներին օգնեց ամերիկացիներին, որ Չինաստանին դիտարկեն որպես դաշնակից Ճապոնիայի դեմ գալիք պատերազմի ժամանակ[1]։

Վեպը ներառվել է "Life" ամսագրի 100 նշանավոր գրքերի ցանկում[2]։ 2004 թվականին գիրքը կրկին հայտնվեց բեսթսելլերների ցանկում, երբ հաղորդավարուհի Օփրա Ունֆրին այն ընտրեց "Oprah's Book Club"-ի համար[3]։

1932 թվականին Բրոդվեյի Թատերական ասոցացիան թողարկեց մի վերամշակում՝ գրված հայր և որդի Օուենների և Դոնալդ Դեյվիսի կողմից, բայց այն վատ ընդունվեց գրաքննադատների կողմից և ցուցադրվեց ընդամենը 56 ներկայացում։ Սակայն, 1937 թվականին բեմական տարբերակի հիման վրա նկարահանված ֆիլմը՝ Օրհնված հողը, ավելի հաջողված էր։

Պատմությունը սկսվում է Վանգ Լունգի հարսանիքի օրը և շարունակվում է նրա հաջողության վերելքներով և անկումներով։ Հարևան քաղաքում ապրում է հարուստ հողատեր Հվանգների ընտանիքը, որտեղ Օ-Լանը՝ Վանգ Լունգի ապագա կինը, ապրում է որպես ստրուկ։ Սակայն, ափիոն օգտագործելու, մշտական ծախսերի, անվերահսկելի պարտքերի և աշխատանքի հանդեպ ընդհանուր դժկամության պատճառով Հվանգների ընտանիքը աստիճանաբար անկում ապրեց։

Ամուսնությունից հետո Վանգ Լունգը և Օ-Լանը քրտնաջան աշխատում են իրենց ֆերմայում և աստիճանաբար գումար են խնայում Հվանգ ընտանիքից մեկական հողակտոր գնելու համար։ Օ-Լանը ունենում է երեք որդի և երեք դուստր․ առաջին դուստրը մտավոր հետամնացություն ուներ, որն առաջացել էր սովի պատճառով առաջացած թերսնուցումից։ Հայրը խղճում էր նրան և անվանում նրան «Խեղճ հիմարիկ»․ անուն, որով նրան դիմում էին ողջ կյանքի ընթացքում։ Օ-Լանը սպանում է իր երկրորդ դստերը ծնվելու ժամանակ՝ ազատելու նրան այդ դժվար ժամանակներում մեծանալու տառապանքից և ընտանիքի մյուս անդամներին գոյատևելու հնարավորություն տալու համար։

Կործանարար սովի և երաշտի ժամանակ ընտանիքը ստիպված փախչում է Կյանգսու (Ցզյանսու) աշխատանք փնտրելու նպատակով։ Վանգ Լունգի չարամիտ հորեղբայրն առաջարկում է գնել նրա ունեցվածքն ու հողը, բայց դրանց իրական արժեքից զգալիորեն ցածր գնով։ Ընտանիքը վաճառում է ամեն ինչ, բացի հողից և տնից։ Այնուհետև, Վանգ Լունգը երկար ճանապարհորդության է գնում դեպի հարավ՝ մտածելով, թե ինչպես է ընտանիքը դիմանալու քայլելուն, երբ պարզի, որ շոգեքարշ գնացքները մարդկանց տեղափոխում են հարավ՝ վարձավճարով։

Քաղաքում Օ-Լանը և երեխաները մուրացկանություն էին անում, իսկ Վանգ Լունգը ռիքշա էր քշում։ Վանգ Լունգի հայրն էլ էր մուրացկանություն անում, բայց ոչ մի դրամ չէր վաստակում, փոխարենը նստում ու նայում էր քաղաքին։ Նրանք իրենց օտար էին զգում այդ գաղութատիրական քաղաքի բնակիչների մեջ, որոնք տարբերվում էին իրենց արտաքինով և խոսքի արագ արտասանությամբ։ Նրանք այլևս քաղցած չէին մնում՝ ուտելով մեկ ցենտ արժողությամբ բրնձի շիլաների, բայց դեռ ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ։ Վանգ Լունգը ցանկանում էր վերադառնալ իր երկիր։ Երբ զորքերը մոտենում էին քաղաքին, նա միայն գիշերներն էր աշխատում, ապրանքներ էր տեղափոխում, քանի որ վախենում էր բանակ զորակոչվել։ Մի անգամ նրա որդին տուն է բերում գողացած միս: Վանգ Լունգը բարկացած գցում է միսը գետնին՝ չցանկանալով, որ որդին գող մեծանա: Սակայն, Օ-Լանը անվրդով վերցնում է այն և եփում: Երբ սննդի համար խռովություն է սկսվում, Վանգ Լունգը խառնվում է ամբոխին, որը կողոպտում էր մի հարուստ մարդու տուն, և անկյուն է քաշում այդ մարդուն, իսկ այդ մարդն էլ, վախենալով իր կյանքի համար, տալիս է իր ողջ գումարը Վանգ Լունգին՝ ապահովելով իր անվտանգությունը: Օ-Լանն էլ տան մեկ այլ հատվածում գտնում է զարդեր և վերցնում է դրանք իր համար:

Վանգ Լունգը օգտագործում է այդ գումարը ընտանիքին տուն վերադարձնելու համար, գնում է մի ցուլ, նոր գյուղատնտեսական գործիքներ և վարձում է ծառաներ հողը մշակելու համար: Այդ ընթացքում ևս երկու երեխա են ունենում. երկվորյակներ՝ տղա և աղջիկ: Երբ Վանգ Լունգը տեսնում է Օ-Լանի գողացած զարդերը, գնում է Հվանգների ընտանիքի մնացած հողերը: Հետո իր առաջին երկու որդիներին դպրոց է ուղարկում, երկրորդին՝ աշակերտելու վաճառականի մոտ, իսկ երրորդին թողում է, որ հող մշակի:

Երբ Վանգ Լունգը ավելի է հարստանում, գնում է Լոտուս անունով մի հարճ: Օ-Լանը հանդուրժում է ամուսնու դավաճանությունը, մինչև այն պահը, երբ Վանգ Լունգը վերցնում է երկու մարգարիտները, որոնք Օ-Լանը խնդրել էր իր համար, և տանում է, որ ականջօղեր պատրաստի Լոտուսի համար: Օ-Լանի առողջությունն ու բարոյական վիճակը վատթարանում են, և նա ի վերջո ավագ որդու ամուսնությանը ականատես լինելուց անմիջապես հետո մահանում է: Վանգ Լունգը վերջապես գնահատում է կնոջ տեղը իր կյանքում և սգում է նրա մահը:

Վանգ Լունգը և իր ընտանիքը տեղափոխվում են քաղաք և վարձակալում Հվանգների հին տունը: Այժմ, ծերացած Վանգը ցանկանում էր, որ համերաշխություն լինի իր ընտանիքում, բայց նրան բարկացնում են առաջին և երկրորդ որդիների և նրանց կանանց մշտական վեճերը: Վանգ Լունգի երրորդ որդին փախչում է, որ զինվոր դառնա: Վեպի վերջում, Վանգ Լունգը լսում է, որ որդիները ցանկանում են վաճառել հողը, և փորձում է հակառակը համոզել նրանց: Նրանք ասում են ՝ կանեն այնպես, ինչպես հայրը կցանկանա, բայց գիտակցաբար ժպտում են միմյանց:

  • Վանգ Լունգ. աղքատ, աշխատասեր ֆերմեր, որ ծնվել և մեծացել է Անհոյի մի փոքրիկ գյուղում։ Պատմվածքի գլխավոր հերոսն է և դիմանում է դժվարություններին՝ միաժամանակ կուտակելով հարստություն և հաջողություն։ Նա բարոյականության ուժեղ զգացում ունի և հետևում է չինական ավանդույթներին, ինչպիսիք են որդիական բարեպաշտությունը և ընտանիքի հանդեպ պատասխանատվությունը։ Նա հավատում է, որ հողը երջանկության և հարստության աղբյուրն է։ Կյանքի վերջին տարիներին նա դառնում է շատ հաջողակ մարդ և մի մեծ հողամասի սեփականատեր, որը գնել էր Հվանգների ընտանիքից։ Երբ նրա ապրելակերպը փոխվեց, նա իրեն թույլ տվեց հաճուքներ, որոնք կարող էր գնել հարստությամբ․ նա գնեց Լոտուս անունով հարճին։ Փինյինով Վանգի անունը գրվում էր «Վանգ Լոնգ»[4]։ Վանգը հավանաբար սովորական Վանգ ազգանունն է, որը ներկայացված է 王 հիերոգլիֆով։
  • Օ-Լան՝ Վանգ Լունգի առաջին կինը և Հվանգ ընտանիքի նախկին ստրուկը։ Նա լուռ, անկիրթ կին էր, բայց նրա հմտությունները, ողջամտությունը և աննկուն աշխատանքային էթիկան անգնահատելի էին Վանգ Լունգի համար։ Նա համարվում էր անհրապույր և տգեղ։ Վանգ Լունգը երբեմն նշում էր նրա լայն շուրթերի մասին։ Այնուամենայնիվ, նա աշխատասեր էր և անձնազոհ։ Գրքի վերջում նա մահանում է թուլացած ու վնասված օրգանների պատճառով։ Երբ նա պառկած էր մահվան մահճում, Վանգ Լունգը հոգ է տանում նրա մասին և նրա մահից անմիջապես առաջ դագաղ է գնում նրա համար։
  • Վանգ Լունգի հայրը. ծեր, խնայող մարդ, որը միայն թեյ, ուտելիք և թոռներ էր ցանկանում։ Նա երազում է թոռների մասին, որոնք կմխիթարեն իրեն ծերության ժամանակ, և որքան վեպը զարգանում է, նա դառնում է ավելի կաիքավոր ու թշվառ։ Նա ունի ուժեղ և հնացած բարոյական արժեքներ։

Վանգ Լունգի և Օ-Լանի երեխաները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նունգ Էնը (ավագ որդին) բարձրահասակ և բարետես երիտասարդ էր, որով Վանգ Լունգը շատ հպարտ էր։ Նա մեծանում է որպես գիտնական և խռովարար, մինչև Վանգ Լունգ երեք տարով նրան ուղարկեց հարավ՝ ավարտելու ուսումը։ Նա մեծանում է տդառնալով մեծ ու գեղեցկադեմ տղամարդ և ամուսնանում է տեղի հացահատիկ վաճառողի դստեր՝ Լուի հետ։ Որքան իր հոր դիրքը շարունակում է բարձրանալ, Նունգ Էնը ավելի է հրապուրվում հարստությամբ և ցանկանում է ապրել ցոփ ու շվայտ կյանքով։ Նա նաև ֆիլմի քննադատ էր։
  • Նունգ Վեն (միջնեկ որդին). Վանգ Լունգի խելացի որդին։ Նա սուր միտք ուներ գործի համար, բայց նա դեմ էր հոր ավանդապաշտությանը։ Նա նկարագրվում է որպես ճարպիկ, նիհար և իմաստուն՝ փողի հետ աշխատելու հարցում, և շատ ավելի խնայող է քան Վանգ Լունգի ավագ որդին։ Նա դառնում է վաճառական և ամուսնանում գյուղացի աղջկա հետ՝ հավատալով, որ քաղաքի կանայք չափազանց ինքնահավան են։
  • Խեղճ հիմարիկը՝ Օ-Լանի և Վանգ Լունգի առաջին դուստրը և երրորդ երեխան, որը մտավոր հետամնացություն ուներ, ինչն էլ հնարավոր է, որ առաջացել էր մանկուկ հասակում թերսնուցումից։ Տարիների ընթացքում Վանգ Լունգը ավելի ու ավելի է կապվում նրա հետ։ Նա հիմնականում նստում էր արևի տակ և խաղում գործվածքի մի կտորով։ Վանգ Լունգի մահվան ժամանակ նրա խնամքը ստանձնել էր նրա հարճը՝ Փիըր Բլոսոմը (տե՛ս ներքևում)։
  • Երկրորդ դուստրը սպանվում է անմիջապես ծնունդից հետո։
  • Երրորդ դուստրը՝ կրտսեր որդու երկվորյակը: Նա նկարագրվում է որպես գեղեցիկ երեխա՝ նշագույն դեմքով և բարակ կարմիր շուրթերով: Պատմության ընթացքում նրա ոտքերը երիզակապվում են: 9 տարեկանում նա նշանվում է վաճառականի որդու հետ (իր հարսի ընտանիքի), իսկ 13 տարեկանում տեղափոխվում է նրանց տուն իր զարմիկի՝ Վանգ Լունգի, ոտնձգությունների պատճառով:
  • Կրտսեր որդին՝ մինչ ավագ և միջնեկ որդիները դպրոց էին գնում, նրան էր վստահված դաշտերի մշակությունը: Նա մեծանում է՝ դառնալով ինքնուրույն մարդ, և հոր կամքին հակառակ փախչում է տնից զինվոր դառնալու համար:
  • Ավագ որդու կինը հացահատիկ վաճառողի դուստրն էր և քաղաքի կին, որն ատում էր միջնեկ եղբոր կնոջը՝ համարելով նրան ցածր խավի աղջիկ: Նա ամուսնանում է Օ-Լանի մահվանից առաջ, և մահամերձ կինը նրան արժանի է համարում: Նրա առաջնեկը տղա էր:
  • Միջնեկ որդու կինը գյուղացի էր: Նա չէր սիրում ավագ եղբոր կնոջը նրա փառասիրության և կոպտության համար: Նրա առաջնեկը աղջիկ էր:

Վանգ Լունգի հարճերն ու ծառաները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լոտուս Ֆլաուեր՝ ամենաշատ երես առածը և նախկին մարմնավաճառ: Աստիճանաբար դառնում է ծեր, գեր և տգեղ՝ ծխախոտից և գիրացնող ուտելիքից: Օգնում է կազմակերպել ավագ որդու և կրտսեր դստեր հարսանիքները: Սիրված էր Վանգ Լունգի կողմից:
  • Կուսկո՝ Հվանգ ընտանիքի նախկին ստրուկ: Դառնում է թեյարանի տիրուհին, այնուհետև Լոտուսի սպասուհին: Օ-Լանը ատում էր նրան, քանի որ Հվանգների տանը իր հանդեպ շատ դաժան էր:
  • Փիըր Բլոսոմին գնել են երիտասարդության տարիներին, և այժմ նա ծառայում է որպես Լոտուսի ստրուկը: Վեպի վերջում նա դառնում է Վանգ Լունգի հարճը, քանի որ նախընտրում է ծեր մարդու նվիրվածությունը, քան երիտասարդի բացավառ կիրքը:
  • Չինգը Վանգ Լունգի հավատարիմ ընկերն էր և հարևանը: Սովի ժամանակ մի քանի լոբի է կիսում Վանգ Լունգի հետ՝ փրկելու Օ-Լանի կյանքը: Այն բանից հետո, երբ սովը խլում է Չինգի կնոջ կյանքը և ստիպում է հրաժարվել իր աղջկանից, Չինգը վաճառում է իր հողը Վանգ Լունգին և աշխատում է նրա մոտ որպես աշխղեկ: Մահանում է դաշտում դժբախտ պատահարի հետևանքով, երբ մեկ այլ ֆերմերի ցույց էր տալիս, թե ինչպես պետք է կալսել հասահատիկը: Վանգ Լունգը նրան թաղում է ընտանեկան գերեզմանատան մուտքի մոտ՝ դրսի կողմից, և հրամայում է, որ իր գերեզմանն էլ լինի ներսում, բայց որքան հնաավոր է Չինգին մոտ:

Ընտանեկան ընդլայնված կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վանգ Լունգի հորեղբայրը. խորամանկ, ծեր մարդ, որը «Կարմիր մորուք» անվանմամբ գաղտնի կողոպտիչ խմբի ղեկավարներից մեկն է: Տարիներ շարունակ նա անհարմարություն էր պատճառում Վանգ Լունգին և ընտանիքի մյուս անդամներին, մինչև որ Վանգ Լունգը այնքան ափիոն տվեց նրան, որ նա անվնաս թմբիրի մեջ մնա ողջ կյանքի ընթացքում: Նա նկարագրվում է որպես նիհար, վտիտ և ինքնապաշտպանվող: Նա օգտվում է այն ավանդույթից, որը պահանջում է երիտասարդ սերդին հոգ տանել ծերերի մասին, բայց ամբողջովին անտեսում է իր բարոյական պարտավորությունները:
  • Հորեղբոր կինը ընկերանում է Լոտուսի հետ, նաև կախվածություն է ձեռք բերում օփիումից: Նա շատ գեր էր, ագահ և ծույլ։
  • Հորեղբոր որդին վայրի էր և անբան, շատ էր անհանգստացնում Նունգ Վենին, և ի վերջո հեռացավ՝ զինվոր դառնալու: Անհարգալից էր և այցելում էր բազմաթիվ հարճերի:

Քաղաքական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ կարծում են, որ վեպը համակրանք է ստեղծում Չինաստանի հանդեպ Ճապոնիայի դեմ պատերազմից առաջ:

«Եթե Չինաստանը չգրավեր ամերիկյան երևակայությունը, հնարավոր է, որ ավելի գոհացուցիչ քաղաքականություն մշակվեր Հեռավոր Արևելքում», բայց այս վեպի նման աշխատությունները, որոնք «տառապող չինացիների նկատմամբ կարեկցանքով էին լցված, քիչ բան արեցին ամերիկացիերին Ասիայում իրենց սահմանափակ տարբերակների մասին տեղեկացնելու համար[5]: Այնուամենայնիվ, դիվանագետ, պատմաբան Ուոլտեր Լաֆիբերը համաձայնելով, որ ամերիկացիները հիացած են հերոս չինացիներով, որոնց պատկերել են Բաքի նման գրողները, եզրակացրեց, որ «1937 թվականից հետոՉինաստանի այս տեսակետները ԱՄՆ-ի քաղաքականության վրա չեն ազդել: Եթե դա ճիշտ լիներ ամերիկացիները Ասիայում կկռվեին 1941 թվականից շատ առաջ[6]:

Կոլումբիայի համալսարանի քաղաքագետ Էնդրյու Ջ. Նաթանը բարձր է գնահատում Հիլարի Սպերլինգի «Փիըրլ Բաքը Չինաստանում. ճանապարհորդություն դեպի օրհնված երկիր» գիրքը՝ ասելով, որ գիրքը պետք է ընթերցողներին թույլ տա վերագտնել Բաքի աշխատանքը որպես հեղափոխական Չինաստանի և ԱՄՆ-ի փոխազդեցությունները հասկանալու միջոց: Սփրլինգը նշում է, որ Բաքը ամերիկացի միսիոներների դուստր էր, և գիրքը պաշտպանում է այն մեղադրանքներից, որ այն ընդամենը ռասիստական կարծրատիպերի հավաքածու է: Ըստ նրա, Բաքը խորանում է Չինաստանի աղքատների կյանք և հանդես է գալիս կրոնական սկզբունքների, ռասայական նախապաշարմունքների, սեռային խտրականության, սեռական բռնաճնշումների և հաշմանդամների հանդեպ խտրականության դեմ[7]:

Շրջիկ ձեռագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքը վեպը գրել է Նանջինգում․ ձեռագիրը մեկ տարվա ընթացքում ավարտելու համար՝ առավոտներն անցկացնելով իր համալսարանական տան ձեղնահարկում[8]: 1952 թվականին Բաքին պատկանող ձեռագրերը և մի քանի այլ փասթաթղթեր ցուցադրվել է Նյու Յորքի արվեստի և գրականության ամերիկյան այադեմիայի թանգարանում։ Ցուցահանդեսից հետո ձեռագիրը անհետանում է, և իր հուշերում (1966) Բաքը գրում է․ «Գրողը տանի, չեմ հիշում, թե ինչ եմ արել այդ ձեռագրի հետ»[9]։ 1973 թվականին՝ Բաքի մահից հետո, նրա ժառանգները պնդում էին, որ այն գողացել են։ Ի վերջո թվականին այն հայտնվեց Ֆիլադելֆիայի Ֆրիմեն կոչվող աճուրդային ընկերությունում, երբ վաճառքի հանվեց։ Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացավ այդ մասին և հետ վերադարձրեց առաքման միջոցով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Meyer, Mike (2006 թ․ մարտի 5). «Pearl of the Orient». The New York Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. ↑ Canby, Henry Seidel (1944 թ․ օգոստոսի 14). «The 100 Outstanding Books of 1924–1944». Life. Chosen in collaboration with the magazine's editors.
  3. ↑ «Pearl S. Buck's The Good Earth at a Glance». Oprah.com. Արխիվացված է օրիգինալից 2008-10-21-ին.
  4. ↑ «Mandarin Transliteration Chart». mandarintools.com.
  5. ↑ O'Neill, William L. (1993). A Democracy At War: America's Fight At Home and Abroad in World War II (1st Harvard University Press paperback ed.). Harvard University Press. էջ 57. ISBN 9780674197374. OCLC 43939988. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին – via Google Books.
  6. ↑ LaFeber, Walter (1997). The Clash: U.S.-Japanese Relations Throughout History. New York; London: Norton. էջ 206. ISBN 9780393318371. OCLC 1166951536.
  7. ↑ «Pearl Buck in China: Journey to The Good Earth». Foreign Affairs. 2010 թ․ հոկտեմբերի 27.
  8. ↑ Conn, Peter J. (1996). Pearl S. Buck: A Cultural Biography. Cambridge, England; New York: Cambridge University Press. էջ 345. ISBN 9780521560801. OCLC 1120266149.
  9. ↑ Lester, Patrick (2007 թ․ հունիսի 28). «Missing Pearl S. Buck writings turn up four decades later». The Morning Call. Lehigh Valley. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. ↑ «Good Earth Unearthed: Buck's Missing Manuscript Recovered». FBI. 2007 թ․ հունիսի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]