Օրհնված հողը
Օրհնված հողը անգլ.՝ The Good Earth | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1], դրամա[1][2] և վեպի էկրանավորում |
Հիմք | Երկիր |
Թվական | 1937 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սիդնի Ֆրանկլին[1][2][3][…], Վիկտոր Ֆլեմինգ[1] և Gustav Machatý? |
Պրոդյուսեր | Իրվինգ Թալբերգ |
Սցենարի հեղինակ | Թալբոթ Ջենինգս, Tess Slesinger?, Claudine West?, Պեռլ Բակ և Ֆրենսիս Մարիոն[4] |
Դերակատարներ | Լուիզա Ռայներ[3][5], Պոլ Մունի[3][5], Tilly Losch?[5], Ուոլտեր Կոննոլի[3][5], Charley Grapewin?[5], Քեյ Լյուկ[5], Jessie Ralph?[5], Soo Yong?[5], Չարլզ Միդլթոն, Harold Huber?[3][5], Olaf Hytten?[5], Richard Loo?[4], Ֆիլիպ Ան[4] և Kam Tong?[4] |
Օպերատոր | Կառլ Ֆրոյդ |
Երաժշտություն | Հերբերտ Սթոթհարթ |
Մոնտաժ | Basil Wrangell? |
Պատմվածքի վայր | Չինաստան |
Նկարահանման վայր | Լոս Անջելես, Պեկին և Յուտա |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 138 րոպե |
![]() |
«Օրհնված հողը» (անգլ.՝ The Good Earth), 1937 թվականին նկարահանված ամերիկյան դրամատիկ ֆիլմ չինացի ֆերմերների մասին, ովքեր պայքարում էին գոյատևման համար: Ֆիլմի հարմարեցումը՝ ըստ Նոբելյան մրցանակի դափնեկիր Պեռլ Բակի՝ 1931 թվականի համանուն վեպի: Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Սիդնի Ֆրանկլինի կողմից:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապատերազմյան Հյուսիսային Չինաստանում երիտասարդ ֆերմեր Վան Լունը (Պոլ Մունի) ամուսնանում է իրենց գյուղի ամենաազդեցիկ ընտանիքի ստրկուհի Օ–Լանի (Լուիզա Ռայներ) հետ: Պարզվում է Օ—Լանը հիանալի կողակից է՝ աշխատասեր ու խոնարհ: Վան Լունի գործերը լավ են ընթանում, և նա ավելի շատ հողատարածք է գնում: Շատ չանցած՝ նրանց ընտանիքում երկու որդի ու դուստր են ծնվում:
Ամեն բան լավ էր ընթանում, քանի դեռ երաշտը, և նրանից սկսված սովը ընտանիքին չեն հասցնում կործանման: Օ–Լանը երկրորդ դստերն է լույս աշխարհ բերում, բայց շուտով՝ ծնվելուց հետո, սպանում է նրան, որպեսզի ազատի սովից: Հուսահատված Վան Լունը ծանրութեթև է անում իր հոռետես հորեղբոր՝ հողատարծքը ուտելիքի դիմաց վաճառելու խորհուրդը: Սակայն Օ-Լանն առարկում է: Դրա փոխարեն նրանք, աշխատանք որոնելու նպատակով, գնում են հարավում գտնվող քաղաքներից մեկը:
Քաղաքում անհանգիստ իրադրություն է. ապստամբություն է սկսվում: Հանգամանքների բերումով Օ–Լանը հայտնվում է առանձնատուն թալանող ամբոխում: Սակայն նրան գետնին են տապալում, իսկ երբ ուշքի է գալիս, թանկարժեք իրերով քսակ է գտնում, որը ոչ ոք խառնաշփոթի պատճառով չէր նկատել: Այդ հանկարծակի հաջողությունն առիթ է հանդիսանում, որ ընտանիքն իրենց տուն վերադառնա և կրկին ծաղկում ապրի: Օ–Լանը խնդրում է իրեն թողնել միայն երկու մարգարիտ:
Տարիներ են անցնում: Վան Լունի որդիները հասակ են առնում, դառնում կրթված երիտասարդներ, իսկ ինքն այնքան է հարստանում, որ հսկա տուն է գնում: Այնուհետև Վան Լունը սիրահարվում է Լոտոսին՝ տեղի թեյարանի սիրունիկ ու երիտասարդ պարուհուն, նրան իր երկրորդ կինը դարձնում: Նա սկսում է արհամարհանքով վերաբերվել Օ–Լանին և Լոտոսի սիրուն չարժանանալուց հուսալքված՝ Օ–Լանից վերցնում է նրա մարգարիտները:
Ավելի ուշ բացահայտվում է, որ Լոտոսը գայթակղել է Վան Լունի կրտսեր որդուն, ինչը խիստ զայրացնում է Վան Լունին: Դրանից հետո նա հրամայում է կրտսեր որդուն հեռանալ տնից և երբեք չվերադառնալ: Բայց անսպասելիորեն գալիս է մորեխների խմբի տեսքով վտանգը, որը չկանգնեցնելու դեպքում ամբողջովին կոչնչացնի ողջ բերքը: Վան Լունի ավագ որդու կողմից մշակված ռազմավարությունն օգտագործելով՝ բոլորը համախմբվում են, որպեսզի փորձեն փրկել բերքը: Հենց այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, քամին փոխում է ուղղությունը՝ վտանգը տանելով հեռու: Մոտ գտնվող աղետը սթափեցնում է Վան Լունին, և նա հաշտվում է կրտսեր որդու հետ: Որդու հարսանիքի օրը Վան Լունը Օ-Լանին է վերադարձնում մարգարիտները: Վերջինս սպառվել էր ծանր կյանքից ու գտնվում էր մահվան մահճում: Չխախտելով հարսանեկան տոնակատարությունը՝ Վան Լունը տնից լուռ դուրս է գալիս և նայում ծաղկած դեղձենուն, որն իրենց հարսանիքի օրը տնկել էր Օ-Լանը:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոլ Մունի՝ Վան Լուն
- Լուիզա Ռայներ՝ Օ–Լան
- Ուոլտեր Կոնոլի՝ Վան Լունի հայրը
- Թիլի Լոշ՝ Լոտուս
Մրցանակներ և անվանակարգեր[6][խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր առմամբ, ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» հինգ մրցանակի.
- 1938 թվական՝ «Օսկար» լավագույն դերասանուհու համար (հաղթանակ):
- 1938 թվական՝ «Օսկար» լավագույն օպերատորական աշխատանքի համար՝ (հաղթանակ):
- 1938 թվական՝ Օսկար լավագույն ֆիլմ անվանակարգ:
- 1938 թվական՝ Օսկար լավագույն ռեժիսոր անվանակարգ:
- 1938 թվական՝ «Օսկար» լավագույն մոնտաժ անվանակարգ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0028944/
- ↑ 2,0 2,1 http://www.adorocinema.com/filmes/filme-8847/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=8847.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://www.bbfc.co.uk/releases/good-earth-1937
- ↑ «The Good Earth - IMDb»։ Վերցված է 2020-01-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|