Օրիոն (ԱԹՍ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրիոն
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսականօդաչու մարտական ինքնաթիռ
Երկիր Ռուսաստան
ԱրտադրողՍիստեմա
Արտադրված էմոտ 30[1]

Օրիոն (ռուս.՝ Орион), ռուսական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), թռիչքի բարձրությունը՝ միջին, տևողությունը՝ երկար (MALE, Medium Altitude, Long Endurance), մշակել է «Կրոնշտադտ» ընկերությունը (АФК «Система»):

ԱԹՍ ունի միջին քաշ, երկար թռիչքի տևողություն և բեռնունակություն։ Օդանավի սարքավորումները նախատեսված են տեսողական, ռադարային կամ ռադիոտեխնիկական հետախուզության համար՝ տվյալ տարածքում երկարաժամկետ պարեկություն իրականացնելու հնարավորությամբ։ Ունի օդ-ցամաք չորս հրթիռներ տեղափոխելու հնարավորություն[2]։

Օրիոն ԱԹՍ-ի արտահանման տարբերակը կոչվում է Օրիոն-Է (ռուս.՝ Орион-Э

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիոն ԱԹՍ-ի մշակումն իրականացվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պատվերով, 2011 թվականից։ Փորձնական կոնստրուկտորական աշխատանքների շրջանակներում ԱԹՍ-ն անցել է «Иноходец» ծածկագրով։ Աշխատանքի գլխամասային մշակողն ու կատարողը Սանկտ Պետերբուրգի «Տրանզաս» ընկերությունն է։ Ներկայումս հիմնական կապալառուն «Կրոնշտադտ» ընկերությունն է։

Ճշգրիտ գործիքավորման համակարգերի ԳԱԿ ՃԳՀ 2014 թվականի հաշվետվությունից հայտնի է դարձել, որ ՎՊ-ն «Օրիոն» ԱԹՍ–ի համար մշակել է օպտիկա-էլեկտրոնային կայան, իսկ սերիական արտադրությունը պլանավորվել է 2017 թվականին (տարեկան 30 սարք)։

Թռիչքային փորձարկումներ անցկացնելու առաջին փորձանմուշը պատրաստվել է 2015 թվականին։ Նույն թվականին «Օրիոնի» փորձնական նմուշը երևացել է Ռյազանի «Պրոտասովո» օդանավակայնում[3]։

Փորձարկումները սկսվել են Գրոմովի անվան թռիչքների հետազոտական ինստիտուտում, 2016 թվականի առաջին կեսին[4]։

Այս ԱԹՍ -ի արտահանման տարբերակը ներկայացվել է МАКС-2017 Միջազգային ավիացիոն և տիեզերական սալոնի ավիասրահում[5]։

«Արմիա -2018» («Армия-2018») ֆորումում «Կրոնշտադտ» խումբը ներկայացրել է անօդաչու թռչող սարքի սպառազինության ղեկավարման բլոկը[6]։ 2018 թվականին Օրիոնը փորձարկվել է ավիառումբերի կիրառմամբ։ Նույն թվականին անօդաչուն հայտնվել է Սիրիայում, բայց առանց սպառազինության կիրառման։

«МАКС-2019» ավիասալոնում հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարեվերջին ստանալու է մեկ համալիր։ Նոյեմբերին Օրիոնը Ռուսաստանի օդատիեզերական ուժերում փորձարարական ռազմական շահագործման է անցել․ նոյեմբերի 16-ին մեկ սարք ընկել է Ռյազանի մարզում[6]։

2019 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարության կոլեգիալ նիստում Ս.Շոյգուն հայտնել է, որ անօդաչու սարքերի այս՝ հարվածային տարբերակը իրական ռազմական գործողություններում առաջին անգամ փորձարկվել է Սիրիայում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախորդ տարիներին «Օրիոնն» այնտեղ փորձարկվել է առանց սպառազինության կիրառման[7]։

2020 թվականի ապրիլի 20-ին ТАСС լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Կրոնշտադտ» ընկերությունը և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ստորագրել են երեք տրանսպորտային միջոցներից բաղկացած առաջին «Օրիոն» անօդաչու թռչող սարքի համալիր ընդունման ակտը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավառնակը միջին չափի է, նորմալ աերոդինամիկական դասավորությամբ, ունի ուղիղ թև և պոչաթևերը V-աձև են։ Սավառնակի կմախքը (Фюзеляж) երկարությամբ ձգված է՝ ոչ սիմետրիկ լայնակի հատույթով։ Կշիռը նվազեցնելու նպատակով` ամրության ցուցիչները չխախտելով հանդերձ, սավառնակը պատրաստվում է կոմպոզիտային նյութերից։

Թևը միջտեղում է տեղակայված՝ ուղիղ, երկար ձգվածությամբ, փոքր-ինչ նեղացմամբ՝ ժամանակակից մեխանիզացիայով։ Բոլոր հիմնական մեխանիզացված միջոցները ղեկավարվում են էլեկտրակառավարման համակարգերի միջոցով (ЭДСУ

Առջևի հենակի դիմաց և դրա հետևի մասում կան ներքին հատվածներ, որոնք նախատեսված են օգտակար բեռների, անհրաժեշտ սարքավորումների ամրակների և դրանց հոսունության ապահովման համար։

Փորձնական Rotax 914 օրինակի շարժիչի հզորությունը 86 կՎտ է (115 ձիաուժ)։ Այն հագեցած է տուրբոկոմպրեսորով՝ թռիչքի բարձրությունն ավելացնելու համար։ 1,9 մետր տրամագծով AB-115 երկթև պտուտակն արտադրվում է «Աերոսիլա» (Аэросила) ընկերությունը։ Սերիական արտադրության համար «Ագաթ» ընկերությունը ЦИАМ–ի հետ համատեղ մշակում է ռուսական АПД-110/120 շարժիչը։

Ավիացիոն էլեկտրոնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է «KT- անօդաչու համակարգեր» և այլ արտադրողների БРЭО (ավիանիկա) մշակումներ։

ԱԹՍ–ի ավիացիոն ռադիոէլեկտրոնային սարքավորումները բաղկացած են․

  • ինֆորմացիոն-կառավարման համակարգ
  • ավտոմատ կառավարման համակարգեր
  • ընդհանուր սարքավորումների հետ զուգակցման սարքավորումներ
  • օդանավի սարքավորումների հսկման և դիագնոստիկայի համակարգեր
  • իներցիոն-եր։ Արբանյակային նավիգացիոն համակարգ

Օգտակար բեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար բեռը տեղադրվում է կամ ինքնաթիռի կմախքի (ֆյուզելյաժի) ներսում, կամ սավառնակից մասամբ դուրս, ծածկվում հանվող շրջահոսիչներով (обтекатель):

Օգտակար բեռնվածության տարբերակներ․

  • բարձր թույլտվության թվային օդալուսահամակարգ
  • կոմպակտ բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն համակարգ
  • ռադիոտեխնիկական հետախուզական սարքավորումներ
  • օպտիկաէլեկտրոնային համակարգ։

Օգտակար բեռը թույլ է տալիս իրականացնել օդային հետախուզություն և զինված ուժերի գործողությունների տեղեկատվական աջակցություն՝ կրակի ճշգրտում, պարեկություն, թիրախավորում, տարածքի տեղագրական նկարահանում[8]։

Օպտիկա-էլեկտրոնային կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպտիկա-էլեկտրոնային շարժական կայան (МОЭС)
Ըստ նախագծողի տվյալների[9] Հիմնական գործառույթներ[9] Տեղեկատվական ուղիների թվարկում[9]
քաշը՝ 55,5 կգ տարածության զննում՝ տեսանելի և ինֆրակարմիր տիրույթներում ջերմադիտման տեսախցիկ` փոփոխական անկյունային դաշտով
տրամագիծը` 410 մմ ցամաքային և վերգետնյա թիրախների հայտնաբերում և ավտոմատ ուղեկցում հեռուստախցիկ փոփոխական անկյունային դաշտով
բարձրությունը` 550 մմ մինչև թիրախը հեռավորության չափում և լազերային ճառագայթմամբ դրա լուսավորում լայնանկյուն հեռուստախցիկ
լազերային հեռաչափ (աչքի համար անվտանգ)
լազերային հեռաչափ /թիրախավորիչ

Ռադիոտեղորոշման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոլոկացիոն (ռադիոտեղորոշման) համակարգ․ Ռուսաստանի Կառավարության 04/09/2010 թվականի Թիվ 218 որոշման համաձայն, «Ֆազոտրոն-ՆԻԻՐ» (Фазотрон-НИИР) կորպորացիան նշանակվել է «Օրիոն» անօդաչու ինքնաթիռներում ղեկավարման բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն համակարգի X-միջակայքի ստեղծման պատասխանատու[10]։

Համալիրի ամբողջական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի ամբողջական կազմը ներառում է[11]

  • օպերատորի տեղադրման մոդուլ
  • ռադիոտեխնիկակամ միջոցների մոդուլ
  • թռիչքի և վայրէջքի կառավարման մոդուլ
  • 4 - 6 «Օրիոն» ԱԹՍ։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Орион-Э» ԱԹՍ համալիրի բնութագիրը համաձայն նախագծողներիի ներկայացման[11]

  • օգտական բեռի քաշը՝ 200 կգ
  • թռիչքային քաշը՝ 1000 կգ
  • ընդգրկման շառավիղը՝ 250 կմ
  • թռիչքի տևողությունը՝ 24 ժամ
  • թռիչքի բարձրությունը` 7500 մ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.armyrecognition.com/ukraine_-_russia_invasion_conflict_war/russia_uses_kronshtadt_orion_inokhodets_drone_in_ukraine_armed_with_guided_missile.html
  2. «Еще несколько лет: почему отстают российские дроны». Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «В Рязани впервые «засветился» «вживую» новый беспилотник «Орион» (фото) | Defence.Ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. В России начались испытания разведывательно-ударного беспилотника «Орион» // РИА
  5. В бой рвется русский «Орион-Э» // НГ
  6. 6,0 6,1 Компания «Кронштадт» поможет в расследовании падения беспилотника «Орион»
  7. Готовятся контракты на поставки за рубеж уникальных зенитных ракетно-пушечных комплексов и ударных дронов «Орион» // Известия, 24 августа 2020
  8. В бой рвётся русский "Орион-Э" / Воины и Армии / Независимая газета
  9. 9,0 9,1 9,2 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. «Проекты в рамках Постановлений Правительства Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  11. 11,0 11,1 YouTube