Օրեքսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրեքսին A

Օրեքսին (հիպոկրետին), կողմնային հիպոթալամուսի կողմից արտադրվող այս նեյրոպեպտիդներ, որոնք մասնակցում են ցիրկադային ռիթմերի կանոնավորմանը, հիմնական նշանակությունը արթունության պահպանումն է։ Հայտնաբերվել են 1998 թվականին, իրարից անկախ երկու խումբ հետազոտողների կողմից[1][2]։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա հորմոնների երկու տեսակ՝ օրեքսին A (հիպոկրետին-1), որը կազմված է 33 ամինաթթուներից և օրեքսին B (հիպոկրետին-2)՝ կազմված 28 ամինաթթուներից։ Այս երկուսն էլ առաջանում են մեկ ընդհանուր նախահորմոնից։ Հանդիպում են բոլոր ողնաշարավորների մոտ։ Օրեքսինների հիմնական նշանակությունը արթունության պահպանումն է[3][4]։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հորմոնների անբավարարությունն առաջացնում է նարկոլեպսիա[5]։ Արթմնի ժամանակ օրեքսիններ արտադրող նեյրոնները դրդող ազդակներ են ուղարկում կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին, դոֆամին) արտադրող նեյրոններին, որոնք իրենց հերթին հետադարձ բացասական կապով արգելակում են առաջիններին։ Կատեխոլամինները թալամուսն ու գլխուղեղի կեղևը և պահպանում արթմնի վիճակը։

Քնի ժամանակ օրեքսիններ արտադրող նեյրոնները գտնվում են ճնշված վիճակում։ Օրեքսինները մեծացնում են ախորժակն ու հիմային նյութափոխանակությունը[6]։ Արյան միջի գլյուկոզն ու լեպտինը թուլացնում են օրեքսինների արտադրությունը, իսկ գրելինը՝ ընդհակառակը։

Օրեքսինների նկատմամբ ընկալիչներ են հայտնաբերվել նաև մարսողական համակարգում։ Այս հորմոնները խթանում են ստամոքսահյութի արտադրությունն ու աղիների շարժումները։ Օրեքսիններ արտադրող նեյրոններ են հայտնաբերվել նաև ենթաստամոքսային գեղձում։ Ազդելով մակերիկամների կեղևի վրա, խթանում են կորտիկոստերոիդների արտադրությունը։

Oրեքսինները նպաստում են ճարպային բջիջների կոմղից գլյուկոզի կլանմանն ու ճարպերի սինթեզին, միաժամանակ ընկճում ճարպերի տրոհումը[7][8]։

Օրեքսիններն ազդում են նաև հոգեկան ռեակցիաների վրա։ Օրեքսինների նկատմամբ հայտնաբերվել են երկու ընկալիչներ՝ OX1 և OX2, որոնք կապված են G-սպիտակուցի հետ։ Քնելու ընթացքում հիմնականում արգելափակվում են OX2 ընկալիչները, իսկ քնի արագ փուլը կապված է OX1 ընկալիչների հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kousaku Ohno and Takeshi Sakurai, Orexin neuronal circuitry: Role in the regulation of sleep and wakefulness, Frontiers in Neuroendocrinology, Т. 29, № 1, янв. 2008, С. 70—87.
  2. Gautvik KM, de Lecea L; և այլք: (1996). «Overview of the most prevalent hypothalamus-specific mRNAs, as identified by directional tag PCR subtraction». PNAS. 93 (16): 8733–8738. doi:10.1073/pnas.93.16.8733. PMC 38742. PMID 8710940. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  3. Sherin JE, Elmquist JK, Torrealba F, Saper CB (1998 թ․ հունիս). «Innervation of histaminergic tuberomammillary neurons by GABAergic and galaninergic neurons in the ventrolateral preoptic nucleus of the rat». The Journal of Neuroscience. 18 (12): 4705–21. PMID 9614245.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Lu J, Bjorkum AA, Xu M, Gaus SE, Shiromani PJ, Saper CB (2002 թ․ հունիս). «Selective activation of the extended ventrolateral preoptic nucleus during rapid eye movement sleep». J. Neurosci. 22 (11): 4568–76. PMID 12040064.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Lin L, Faraco J; և այլք: (1999). «The sleep disorder canine narcolepsy is caused by a mutation in the hypocretin (orexin) receptor 2 gene». Cell. 98 (3): 365–376. doi:10.1016/S0092-8674(00)81965-0. PMID 10458611. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  6. http://journal.frontiersin.org/Journal/10.3389/fendo.2013.00018/full
  7. Skrzypski M, Le TT, Kaczmarek P, Pruszynska-Oszmalek E, Pietrzak P, Szczepankiewicz D, Kolodziejski PA, Sassek M, Arafat A, Wiedenmann B, Nowak KW, Strowski MZ (2011 թ․ հուլիս). «Orexin A stimulates glucose uptake, lipid accumulation and adiponectin secretion from 3T3-L1 adipocytes and isolated primary rat adipocytes». Diabetologia. 5 (47): 1841–52. doi:10.1007/s00125-011-2152-2. PMID 21505958.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Sellayah D, Bharaj P, Sikder D (2011 թ․ հոկտեմբեր). «Orexin is required for brown adipose tissue development, differentiation, and function». Cell Metab. 14 (4): 478–90. doi:10.1016/j.cmet.2011.08.010. PMID 21982708. {{cite journal}}: Unknown parameter |laysource= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)