Օրեստիաս
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Orestiada Municipality? |
ԲԾՄ | 35 մետր |
Բնակչություն | 18 426 մարդ (2011) |
Սահմանակցում է | Kyprinos? և Դիդիմոտիկա |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 |
Հեռախոսային կոդ | 25520 |
Փոստային ինդեքսներ | 682 00 |
orestiada.gr |
Օրեստիաս[1][2][3] կամ Օրեստիադա (հուն․՝ Ορεστιάς[4] ή Ορεστιάδα), քաղաք Հունաստանի ծայր հյուսիս-արևելքում։ Գտնվում է ծովի մակարդակից 31 կմ բարձրության վրա[5], Թուրքիայի հետ սահմանը ձևավորող Էվրոս (Մարիցա) գետի աջ ափին, Ադրիանապոլսից 20 կմ հարավ, Ալեքսանդրուպոլիսից 92 կմ հյուսիս-արևելք, Ստամբուլից 201 կմ հյուսիս-արևմուտք, Սալոնիկից 315 կմ հյուսիս-արևելք և Աթենքից 459 կմ հյուսիս-արևելք։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է Արևելյան Մակեդոնիա և Թրակիա ծայրամասի Էվրոս ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 18426 մարդ է[6]։
Քաղաքի արևմտյան ծայրամասով է անցնում Արդանիոն-Կաստանե ազգային ճանապարհ 51-ը, եվրոպական E85 երթուղու մասն է։ Քաղաքում՝ Ալեքսանդրուպոլիս-Սվիլենգրադ գծի վրա է գտնվում Օրեստիաս երկաթուղային կայանը։
Քաղաքում աշխատում է Օրեստիասի և պերիֆերիայի բանահյուսության և արվեստի պատմության թանգարանը(Μουσείο Λαογραφίας και Ιστορίας Τέχνης Ορεστιάδας και Περιφέρειας)[7]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը բնակեցվել է 1923 թվականին Փոքրասիական աղետից հետո, հիմնականում Ադրիանոպոլ քաղաքի Օրեստիաս արվարձանի գաղթականներով (ներկայումս Թուրքիայի Էդիրնե քաղաքի Կարագաչ արվարձանն է)։
Օրեստիասի միություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրեստիասի միությունը ստեղծվել է 1924 թվականին[4]։ Միության մեջ մտնում է 5 բնակավայր։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 20 211 մարդ է[6]։ Մակերեսը 105, 799 կմ² է[5]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[6], մարդ |
---|---|
Լեպտի | 641 |
Նեոս Պիրգոս | 943 |
Օրեստիաս | 18 426 |
Պալեա Սայնի | 15 |
Սաքոս | 186 |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական մասը հույներ են, հարակից գյուղերում շատ են գագաուզները։
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 13 296[8] |
2001 | 15 438[8] |
2011 | 18 426[6] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 412. — ISSN(⎘ ISSN) 1106-5761}}
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 314.
- ↑ Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
- ↑ 4,0 4,1 «Δ. Ορεστιάδος (Έβρου)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-11-08
- ↑ 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝pl
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 6,0 6,1 6,2 6,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝stat
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Π. Μαυρίδης (2012)։ «Μουσείο Λαογραφίας και Ιστορίας Τέχνης Ορεστιάδας και Περιφέρειας» (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2018-11-09
- ↑ 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22
|