Օրեստես Ռոդրիգես Վարգաս
Արտաքին տեսք
| Օրեստես Ռոդրիգես Վարգաս | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 4, 1943[1] |
| Ծննդավայր | Լիմա, Պերու |
| Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 17, 2024[2] (81 տարեկան) |
| Մահվան վայր | Բարսելոնա |
| Կոչում | գրոսմայստեր[3] և միջազգային վարպետ |
| ՖԻԴԵ համար | 2203189 |
| 365chess | Orestes_Rodriguez_Vargas |
| Chesstempo համար | 178633 |
| ICCF համար | 178633 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1964[4], Շախմատային օլիմպիադա 1970[4], Շախմատային օլիմպիադա 1972[4], Շախմատային օլիմպիադա 1978[4], Շախմատային օլիմպիադա 1986[4], Շախմատային օլիմպիադա 1988[4] և Շախմատային օլիմպիադա 1992[4] |
Օրեստես Ռոդրիգես Վարգաս (իսպ.՝ Orestes Rodríguez Vargas, հուլիսի 4, 1943[1], Լիմա, Պերու - նոյեմբերի 17, 2024[2], Բարսելոնա)[5]իսպանացի շախմատիստ, գրոսմայստեր (1978), Պերուի շախմատի առաջնության հնգակի հաղթող, 1978 թվականի շախմատ Օլիմպիադայի անհատական արծաթե մեդալակիր (1978), շախմատի համաամերիկյան առաջնության մեդալակիր (1970)։
Ապրել է Իսպանիայում։ Պերուի հավաքականի կազմում մասնակցել է վեց օլիմպիադայի, իսկ մեկ օլիմպիադա՝ Իսպանիայի հավաքականի կազմում։ 1960-ականների կեսերից մինչև 1980-ականների առաջին կեսը եղել է Պերուի առաջատար շախմատիստներից մեկը։ 1972 թվականին Օրեստես Ռոդրիգես Վարգասը արժանացել է ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի կոչման, իսկ 1978 թվականին՝ գրոսմայստերի կոչման։
Օրեստես Ռոդրիգես Վարգասը մահացել է 2024 թվականի նոյեմբերի 17֊ին։
Լավագույն արդյունքներ միջազգային մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սան Պաուլո (1972)-4-6-րդ տեղ
- Ալիկանտե (1974)-1-ին տեղ, 1975- 2-4-րդ տեղ, 1977 և 1981-2-4-րդ տեղեր
- Ռեջո նել Էմիլիա (1974/1975) - 1-2-րդ տեղ
- Ourense, Առեսիֆե (Կանարյան կղզիներ) և Լանսարոտե (1977)-1-ին տեղ
- Լաս Պալմաս դե Գրան Կանարիա (1978)-1-2-րդ տեղ
- Բարսելոնա (1977 և 1979)- 1-ին տեղ, 1978-1-3-րդ տեղ, 1980-4-5-րդ տեղ, 1985-2-3-րդ տեղ
- Տորեմոլինոս (1980 և 1984)-2-րդ և 4-րդ տեղեր
- Հռոմ (1980)- 4-5-րդ տեղ
- Մադրիդ (1981)-1-ին տեղ
- Մեդինա դել Կամպո (1981 և 1983)-3-րդ և 1-2-րդ տեղեր
- Սալամանկա (1987)-2-3-րդ տեղեր
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 337. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- 1 2 García L. Orestes Rodríguez (1943-2024) (իսպ.) — 2024.
- ↑ FIDE Ratings and Statistics
- 1 2 3 4 5 6 7 OlimpBase
- ↑ García, Leontxo (2024 թ․ նոյեմբերի 19). «Orestes Rodríguez (1943-2024)». El País (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ֊ի կայքում
- Օրեստես Ռոդրիգես Վարգաս շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Личная карточка Ореста Родригеса на сайте 365chess.com
- Личная карточка Ореста Родригеса Արխիվացված 2008-01-06 Wayback Machine на сайте OlimpBase.org
|