Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին, ընդունել է Հայկական ԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի ութերորդ նստաշրջանը 1988 թվականի նոյեմբերի 22-ին։ Օրենքում ասված է. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

  • 1. Դատապարտելով 1915 թվականին օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանության գոհերի հիշատակի օր։
  • 2. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահություն առաջարկություն ներկայացնել հայերի 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին։
  • 3. Օրենքի վերջին կետով հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդին հանձնարարվել է քննության առնել և լուծել ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու հարցը։

Օրենքը գոհունակությամբ ընդունվեց ինչպես Հայաստանի բնակչության, այնպես և արտասահմանի հայ հասարակայնության լայն շրջանների կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։