Օրեխովո (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Օրեխովո
աբխ.՝ Арасаху, վրաց.՝ ორეხოვო
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ350 մ
Բնակչություն88 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Օրեխովո (գյուղ) (Աբխազիա)##
Օրեխովո (գյուղ) (Աբխազիա)

Օրեխովո կամ Արասախու (աբխազերեն՝ Арасаху, վրաց.՝ ორეხოვო) գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 78 մարդ, հիմնականում հայեր[2][3], աբխազներ և վրացիներ։ 1989 թվականին գյուղն ուներ 88 բնակիչ[4], մեծամասնությունը հիմնականում հայեր[5]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։

Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից` 1917 թվականին։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեխովո գյուղը 1948-1955 թվականներին կոչվել է Կակլիանի, իսկ 1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, վերանվանվել է Արասախու[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По законам Грузии — в Гагрском муниципалитете Автономной Республики Абхазия
  2. Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
  3. Этнокарта Абхазской АССР 1959
  4. Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
  5. Этноязыковые карты Абхазии в 1989 г. Коряков Ю.Б.
  6. «Официальный интернет-ресурс Национального Новоафонского историко-культурного заповедника "Анакопия"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։