Օրելսան
| Օրելսան | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ֆրանսերեն՝ Orelsan |
| Նաև հայտնի է որպես | Orelsan |
| Ծնվել է | օգոստոսի 1, 1982[1] (44 տարեկան) Ալենսոն |
| Երկիր | |
| Ժանրեր | French hip-hop? |
| Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, դերասան, երաժշտական պրոդյուսեր, ռեժիսոր, կինոռեժիսոր և սցենարիստ |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Wagram Music? |
| Կրթություն | École de management de Normandie? |
| Անդամակցություն | Casseurs Flowters? |
| Պարգևներ | |
| Կայք | orelsan7th.com orelsan.show |
Օրելսան (օգոստոսի 1, 1982[1], Ալենսոն[2]), ֆրանսիացի ռեփեր[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահաս տարիքում լսել է ռոք, բայց տարիքի հետ հետաքրքրությունները թեքվել են դեպի ռեփը[2]:
2000-ական թվականների կեսերին նա սկսել է համացանցում տեղադրել իր անդերգրաունդային ձայնագրությունները։ Նրա վաղ շրջանի գործերից են «Ramen»-ը (2006) և «Saint-Valentin»-ը (2007), որոնք նա տեղադրել է YouTube-ում և Dailymotion-ում[2]:
Նա թողարկել է իր առաջին կոմերցիոն սինգլը՝ «Changement»-ը, 2008 թվականի հոկտեմբերին՝ ֆրանսիական ռեփ-լեյբլ «7th Magnitude»-ի միջոցով։ Այս երգը հետագայում ընդգրկվել է նրա դեբյուտային՝ Perdu d’avance ալբոմում (պրոդյուսերը՝ Skread), որը թողարկվել է 2009 թվականին և Ֆրանսիայում ընդգրկվել է լավագույն 20-ի մեջ։ Ալբոմից թողարկվել է ևս մի քանի սինգլներ, այդ թվում՝ «No Life»-ը, «Different»-ը և «Soirée ratée»-ն[2]:
Օրելսանի դեբյուտային ալբոմի բռնի և կնատյաց բնույթի երգի բառերը վրդովմունքի մեծ ալիք են բարձրացրել ինչպես ձախ, այնպես էլ աջ թևի քաղաքական գործիչների շրջանում։ Բացի այդ, մինչև ալբոմի թողարկումը լույս է տեսել «Sale pute» երգը, որը Ֆրանսիայի մշակույթի նախարար Քրիստին Ալբանելը փորձել է հեռացնել YouTube-ից: Այդ հարձակումների շնորհիվ հանրության աչքում Օրելսանը վերածվել է օրենքից դուրս գտնվող ըմբոստ հերոսի[2]:
2011 թվականին թողարկվել է հաջորդ ալբոմը՝ Le Chant des sirènes-ը, ավելի քիչ հակասություններ է առաջացրել. մի քանի երգում Օրելսանը պատմել է դեպի փառք տանող իր ուղու մասին[2]:
Օրելսանի երրորդ սոլո ալբոմը՝ La fête est finie, թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին։ Նրա մի քանի երգ թողարկվել են որպես սինգլներ, այդ թվում՝ «Basique» (ալբոմի թողարկումից ուղիղ մեկ ամիս առաջ), «Tout va bien», «Défaite de famille» և «La pluie» (Stromae-ի մասնակցությամբ)։
2018 թվականի նոյեմբերին թողարկվել է երրորդ ալբոմի թարմացված տարբերակը՝ La fête est finie: Épilogue վերնագրով։ Այս վերաթողարկմանը ավելացվել է տասնմեկ նոր ստեղծագործություն։
Տեքստերի թեմատիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրելսանի երգերի թեմաներն անսովոր են ֆրանսիական ռեփի համար՝ մի ժանրի, որում կատարողների մեծ մասն ունի ներգաղթյալի ծագում և իր ստեղծագործություններում անդրադարձել է սոցիալական անարդարության խնդիրներին։ Մինչդեռ Օրելսանը միջին խավի ներկայացուցիչ է՝ ծագումով Հյուսիսային Ստորին Նորմանդիայից, որը ռեփ է կատարել գավառական կյանքի ձանձրույթի մասին։ Այս առումով նրան համեմատել են Մայք Սքիների՝ The Streets բեմական անունով հանդես եկող բրիտանացի ռեփերի հետ[2]:
Ավելին, նրա առաջին ալբոմի շրջանում, երբ Օրելսանի երգերի տեքստերում առկա բռնությունն ու կնատյացությունը ստիպել են թե՛ ձախ, թե՛ աջ թևի քաղաքական գործիչներին միավորվել նրա դեմ, երաժշտական քննադատները նրան համեմատել են Էմինեմի հետ[2]:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս «Discographie d'Orelsan» հոդվածը ֆրանսերեն բաժնում։
Ստուդիական ալբոմներ
- Perdu d'avance (2009)
- Le chant des sirènes (2011)
- La fête est finie (2017)
- Civilisation (2021)
Casseurs Flowters-ի հետ թողարկված ալբոմներ և հավաքածու
- Fantasy: Épisode -1 (2003)
- Orelsan et Gringe sont les Casseurs Flowters (2013)
- Саундтрек фильма Comment c'est loin (2015)
Այլ
- The Experience совм с. Diversidad (2011)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MTV Europe Music Awards:
- 2009 թվականի «Լավագույն ֆրանսիացի արտիստ»
- 2012 թվականի «Տարվա բացահայտում»
- «Տարվա լավագույն ռեփ/հիփ-հոփ (և այլն) ալբոմ»՝ 2012 թվական, Le chant des sirènes ալբոմի համար
- 2018 թվականի «Տարվա լավագույն կատարող»
- «Տարվա լավագույն ռեփ/հիփ-հոփ (և այլն) ալբոմ» 2018 թվականին La fête est finie-ի համար
- «Տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակ»՝ 2018 թվական, Basique-ի համար
- 2019 թվականի «Տարվա լավագույն համերգը»
- 2022 թվականի «Տարվա լավագույն կատարող»
- «Տարվա լավագույն տեսահոլովակ» 2018 թվականին Montre jamais ça à personne-ի համար
- 2022 թվականի լավագույն օրիգինալ երգ՝ «L'odeur de l'essence»-ի համար
- GQ:
- 2018 թվականի «Տասնամյակի արտիստ»[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 «Orelsan | Biography & History». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2019-06-07-ին. Վերցված է 2019-12-02-ին.
- ↑ «OrelSan sacré artiste de la décennie par GQ | virginradio.fr». Արխիվացված օրիգինալից 2021-12-23-ին. Վերցված է 2022-03-03-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրելսան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||