Օրդուբադի գետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որդուար (այլ կիրառումներ)
Օրդուբադի գետ
Բնութագիր
Երկարություն19 կմ
Ավազանի մակերես24 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳողթնասար
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳանձակ
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՕրդուբադի շրջան

Օրդուբադի գետ, Որդվատաա գետ, Որդվատի գետ, Որդուարի գետ, Ոդուբաթ, Որտվատի գետ, Օրդուբադ, Օրդուբադու գետ, Օրդուփարա գետ, գետ Արաքսի ձախկողմյան վտաակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Գողթնասար լեռան հյուսիս–արևմտյան լանջերից և, հոսելով Օրդուբադ քաղաքի միջով, միանում է Արաքսին։ Ունի 19 կմ երկարություն։ Սակավաջուր գետ է։ Սակայն շրջապատված լինելով լերկ ու թեքադիր լանջեր ունեցող լեռներով հորդ տեղումների ժամանակ արագորեն վեր է ածվում հեղեղող գետի։ Այս գետի ավերիչ հեղեղումներից հայտնի են 1931, 1943 թ. հեղեղները[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 497 — 916 էջ։
  2. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։