* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Օրբելի Համբարձումյան (մարտի 26, 1996(1996-03-26)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Ուլիս»ՖԱ-ի հարձակվող։ Մասնակցում է Հայաստանի պրեմիեր լիգային, հանդես է գալիս Հայաստանի պատանեկան թիմում, (Մինչև 17 տարեկան)։
«Ուլիս»ՖԱ-ի սան։ 16 տարեկանից հանդես է գալիս «Ուլիս»ՖԱում։ Երկար ժամանակ Համբարձումյանը գտնվում էր պահեստայինների նստարանին։ Ամռանը Համբարձումյանին բախտը ժպտաց և 2012 թվականի հունիսի 16-ին դուրս եկավ խաղադաշտ, «Իմպուլս» ՖԱ-ի դեմ խաղում։ Համբարձումյանը փոխարինման դուրս եկավ 89-րդ րոպեին։ Մինչ այդ թիմը հաղթում էր 4։0 խոշոր հաշվով[2]։ Հաջորդ խաղում նույն «սցենարը» կրկնվեց, ֆինալում «Ուլիսը» հաղթեց 3։2 հաշվով[3]։ Մեկ ամիս անց «Ուլիս» ՖԱ-ը շանս ունեցավ նշելու իր նորամուտը չեմպիոնների լիգայում։ ՉԼյում նրանք խաղացին «Շերիֆ» ՖԱ-ի հետ, բայց Համբարձումյանը մնաց պահեստայինների նստարանին։