Օրասիո Կարտես
Օրասիո Կարտես | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կոլորադո կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | sports executive |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1956[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Ասունսյոն, Պարագվայ |
Քաղաքացիություն | ![]() |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա, Արժանիքների ազգային շքանշան, Հարավային Խաչի շքանշան և Վաստակի շքանշան |
Օրասիո Մանուել Կարտես Խարան (իսպ.՝ Horacio Manuel Cartes Jara, հուլիսի 5, 1956[1][2][3], Ասունսյոն, Պարագվայ), պարագվայցի քաղաքական գործիչ և գործարար, Պարագվայի նախագահ 2013 թվականի օգոստոսի 15-ից (այդ պաշտոնում ընտրվել է 2013 թվականի ապրիլի 21-ին) մինչև 2018 թվականի մայիսի 28-ը[4]: Նախագահական ընտրություններում ներկայացրել է Կոլորադոյի Պահպանողական կուսակցությունը[5]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում է ծխախոտի, խմիչքների և մսամթերքի հետ կապված բիզնեսով, նրան է պատկանում մոտ 12 ընկերություն: 1989 թվականին Կարտեսը դատապարտվել էր ֆինանսական մեքենայությունների համար, սակայն հետագայում մեղադրանքը հանվել էր։ 2000 թվականին ոստիկանությունը նրա կալվածքում թմրանյութերով (մարիխուանա և կոկաին) բեռնված ինքնաթիռ էր ձերբակալել, սակայն Կարտեսը խուսափել էր պատժից՝ պնդելով, որ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել: Ես չէի կարող թույլ տալ մահանալ նման քանակությամբ թմրանյութերով: Մեկնաբանելով այս խնդիրը՝ նախագահը հայտարարել է, որ չէր կարող թույլ տալ տուժել տեղի արտադրողին։ Այսպիսով, որոշում է կայացվել նարկոինքնաթիռը վայրէջք կատարել դաշտերում, որը գտնվում էր պետության ապագա ղեկավարի վերահսկողության տակ։ Օրասիո Կարտեսը նախագահի պաշտոնը ստանձնել է 2013 թվականի օգոստոսի 15-ին[6]:
Կարտեսի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը երկրի հյուսիսում գործող Պարագվայի ժողովրդի բանակի ձախ պարտիզանների դեմ պայքարն էր երկրի ամենաաղքատ շրջաններից մեկում: Պարտիզաններին հակազդելու համար ստեղծվել են մահվան էսկադրոններ՝ բանակի և ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ[7]:
Երկրորդ ժամկետով վերընտրվելու փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարագվայի պատմության մեջ արդեն եղել են դեպքեր, որ որոշ նախագահներ, ինչպես Ալֆրեդո Ստրեսները, այնպես են արել, որ նախագահի պաշտոնում իրենց պաշտոնավարման ժամկետը շատ մեծ է եղել: Այդ պատճառով երկրի Սահմանադրության մեջ մտցվել է օրենք այն մասին, որ նախագահի պաշտոնում առաջադրվել կարելի է միայն մեկ անգամ, սակայն երկրի խորհրդարանի վերին պալատ է մտցվել նոր օրինագիծ, որը թույլ է տալիս երկրի գործող նախագահ Օրասիո Կարտեսին առաջադրվել երկրորդ անգամ: Օրինագիծն ընդունվել է մի շարք խախտումներով։ Նրա հնարավոր ընդունումը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել ինչպես հայտնի քաղաքական գործիչների, այնպես էլ հասարակ մարդկանց մոտ։ Այս ամենը հանգեցրել է սովորական քաղաքացիների փողոցային բախումների ոստիկանության հետ, երկու կողմից էլ վիրավորվել են։ 2017 թվականի մարտին երկրի քաղաքացիները սկսեցին բարիկադներ կառուցել Սենատի մոտ, իսկ հետո շենքը գրոհով վերցրին: Դրանից հետո հրկիզել են Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկած կոնգրեսականների բոլոր կաբինետները։ Այդ դեպքերից հետո Պարագվայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակը հայտարարել է, որ 2017 թվականի ապրիլի 1-ի նիստը, որտեղ պետք է լուծվեր օրինագծին աջակցելու հարցը, չի կայանա:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Президент Парагвая ушел в отставку
- ↑ Paraguay: Presidential Candidate Horacio Cartes Rolls Up Sleeves To Win Electoral Support. Eurasia Review, March 18, 2013
- ↑ «Избирательная комиссия Парагвая: На президентских выборах победил О. Картес.»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-04-22
- ↑ Кармен Вильяльба։ ««Вооружённый защитник беднейшего народа»»։ "Сен-Жюст"
|