Օրենջ բոուլ մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stadium.svg
Օրենջ բոուլ մարզադաշտ
Orange Bowl.jpg
Տեսակ կառույց և American football field
Մարզաձև Ամերիկյան ֆուտբոլ
Ամբողջական անվանում Մայամի Օրենջ բոուլ
Նախկին անվանումներ Բերդին Ստեդիում
Տեղագրություն Մայամի
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված 1936
Բացված 1937 դեկտեմբերի 10
Փակված 2008 մայիսի 14
Կառուցման գին $340,000 USD
Սեփականատեր Մայամի
Տարողություն 74 000
Տնային թիմ Miami Hurricanes (NCAA) (1937-2007)
FIU Golden Panthers (NCAA) (2007)
Miami Tropics (football) (SFL) (2000)
Miami Seahawks (AAFC) (1946)
Miami Dolphins (AFL / NFL) (1966–86)
Miami Toros (NASL) (1972–76)
Miami Freedom (ASL / APSL) (1988–92)
Կոորդինատներ: 25°46′41″ հս․ լ. 80°13′11″ ամ. ե. / 25.77806° հս․. լ. 80.21972° ավ. ե. / 25.77806; 80.21972
Օրենջ բոուլ մարզադաշտը գտնվում է ԱՄՆում
Օրենջ բոուլ մարզադաշտ
Miami Orange Bowl Վիքիպահեստում

Մայամի օրենջ բոուլ մարզադաշտը (անգլ.՝ Miami Orange Bowl) մարզադաշտ էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում, որը նախատեսված էր ռեգբիի և ֆուտբոլային հանդիպումների անցկացման համար։ Մարզադաշտը տեղավորում էր ավելի քան 74 հազար հանդիսականի։ 2005 թ. Օրանժ Բոուլը խիստ տուժեց Վիլմա փոթորկի պատճառով, և 2008 թ. մայիսի 14-ին քանդման ենթարկվեց։ 2009 թ. հուլիսի 1-ից քանդված մարզադաշտի տարաշքում սկսվեց նոր բեյսբոլային մարզադաշտի կառուցման շինարարությունը, որը նախատեսված է ավարտել 2012 թ. ապրիլին։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի կառուցումը սկսվեց 1936 թ.։ Բացումը տեղի ունեցավ 1937 թ. դեկտեմբերի մեկին։ Նրան տրվեց Բերդին Ստեդիում (Burdine Stadium) անվանումը՝ ի պատիվ Մայամիի պատվավոր քաղաքացի Ռոբի Բերդինի։ 1939 թ. մարզադաշտն ստացավ Օրենջ բոուլ անվանումը ամերիկյան ֆուտբոլի «Օրենջ բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարի ամենամյա անցկացման շնորհիվ։ Մարզադաշտում անց են կացվել Ֆուտբոլի ազգային լիգայի՝ NFL-ի ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ, Ֆուտբոլի բարձրագույն լիգայի՝ MLS-ի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունների, 1996 թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներ, 1990 թ. բեյսբոլի Կարիբյան սերիան։ Օրենջ բոուլը մելն է այն երկու մարզադաշտերից, որտեղ անց են կացվել հինգ Սուպեր Բոուլներ (1968, 1969, 1971, 1976, 1979)։ Այստեղ անց են կացրել իրենց տնային հանդիպումները Մայամիի բազմաթիվ սպորտային ակումբներ և թիմեր։ Մասնավորապես մինչև 1987 թ. այն հանդիսանում էր Ֆուտբոլի ազգային լիգայի «Մայամի Դոլֆինս» ակումբի տնային մրցավայրը։ Այստեղ անց են կացվել բազմաթիվ համերգներ, տեղի են ունեցել գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներ։ 2008 թ. հունվարի 4-ին անցկացվեց վերջին մարզական միջոցառումը Օրենջ բոուլ մարզադաշտում. տեղի ունեցավ բարձրագույն դպրոցի սաների ամերիկյան ֆուտբոլի աստղերի թիմերի հանդիպումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]