Օրակարգ խաղաղության համար
Օրակարգ խաղաղության համար, կանխարգելող դիվանագիտություն, խաղաղարարություն և խաղաղապահություն, ավելի հայտնի է որպես «Օրակարգ խաղաղության համար» տերմինով, ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի՝ 1992 թ. գրված հաշվետվությունն է ՄԱԿ-ի համար[1]: Այնտեղ նա պատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցմանը խաղաղարարության և խաղաղապահության ամրապնդման մասին վերլուծության և խորհրդատվությունների վերաբերյալ: Փաստաթուղթը ներկայացնում է Բուտրոս Բուտրոս-Ղալիի մտորումներն այն մասին, թե ՄԱԿ-ն ինչպես պետք է արձագանքեր Սառը պատերազմից հետո առաջացած հակասություններին:
Ընկալելով խաղաղապահության սահմանափակումները և հատկապես այն փաստը, որ այսպիսի ջանքերը գերակշռող էին 1990-ականներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1992 թվականին առաջին անգամ համաժողով գումարեց երկրների ղեկավարների մակարդակով: 15 անդամները հանդես եկան հայտարարությամբ, որով այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարին կոչ արեցին հաշվետվություն գրել հետագա բարեփոխումների հանձնարարականների մասին: Իրենց հայտարարության մեջ նրանք ընդունեցին, որ.
![]() |
Երկրների միջև պատերազմի կամ ռազմական բախումների բացակայությունն ինքնին չի երաշխավորում միջազգային խաղաղություն և անվտանգություն: Անկայունության ոչ-ռազմական աղբյուրները տնտեսական, սոցիալական, մարդասիրական և էկոլոգիական բնագավառներում դարձել են իրական վտանգ խաղաղության և անվտանգության համար: ՄԱԿ-ի անդամակցությունը լիովին, գործելով համապատասխան մարմինների միջոցով, կարիք ունի ամենաբարձր առաջնայնություն տալ այսպիսի հարցերի լուծմանը[2]: | ![]() |
Անվտանգության խորհուրդը փաստեց, որ խաղաղապահության շատ քննադատներ առաջարկել են, իսկ որոշ վերջին ձախողումներն էլ փաստել են հետևյալ ակնհայտությունը, որ խաղաղապահությունն առանձին կիրառելիս անբավարար է երկարատև խաղաղության երաշխավորման համար:
Բուտրոս Բուտրոս-Ղալին իր պատասխանը ներկայացրեց մի քանի ամիս անց «Օրակարգ խաղաղության համար» հաշվետվության տեսքով: Վերջինումս նա կարևորեց կանխարգելող դիվանագիտության մի շարք հավելյալ գործընթացներ, որոնք միջազգային հանրությունը կարող էր օգտագործել խաղաղապահությունից առաջ կամ միաժամանակ: Նա նաև առաջարկեց հստակ սահմանումներ խաղաղարարության և խաղաղապահության համար և հղում արեց ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխին՝ ռազմական մասնակցությունն առանց երկու կողմի համաձայնության արդարացնելու նպատակատով[3]:
Նախկինում այս հայեցակարգերը պաշտոնապես չէին դարձել քննարկման առարկա ՄԱԿ-ի ղեկավարության կողմից: Համենայն դեպս, «Օրակարգ խաղաղության համար»-ը խաղաղության արդի ընկալման ամենանշանակալի աջակցությունն է ետհակամարտային խաղաղաշինության հայեցակարգի ներկայացման համար: Բուտրոս-Ղալին սահմանում է ետհակամարտային խաղաղաշինությունը որպես «այն կառույցների բացահայտմանն ու օժանդակությանն ուղղված գործողություն, որը կձգտի ամրապնդել խաղաղությունը՝ հակամարտության չվերսկսման նպատակով»[4]:
Ետհակամարտային խաղաղաշինության հայեցակարգը հատկապես կարևորվել է խաղաղության ու հակամարտությունների ուսումնասիրությունների ակադեմիական շրջանակներում: Այն ընդունում են մի շարք գիտնականներ, ովքեր առաջարկում են խաղաղության համար շրջանակ, որը կվերաբերի ոչ միայն ֆիզիկական բռնության թաքնված տեսակներին, այլ նաև հասարակության այն հայեցակետերին, որոնք կառուցվածքայնորեն բռնի են և կարող են հանգեցնել կրկին բախման:
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրակարգ խաղաղության համար, անգլերեն բնագիր տեքստ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բուտրոս - Ղալի Բուտրոս (1993)։ Օրակարգ խաղաղության համար: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը ըստ Անվտանգության խորհրդի գագաթաժողովի 1992 թ. հունվարի 31 - ին ընդունած հայտարարության։ Երևան: Ա.հ
- ↑ UN Department of Public Information, Yearbook of the United Nations 1992, 34.
- ↑ Michael W. Doyle, "Discovering the Limits and Potential of Peacekeeping," 2-3.
- ↑ Boutros Boutros-Ghali, "An Agenda for Peace,” II.21.