Օտրոկովիցե
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
չեխ․՝ Otrokovice[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Kvítkovice?[2] և Q56415002? | ||||
Առաջին հիշատակում | 1141 | ||||
Մակերես | 19,626638 կմ² | ||||
ԲԾՄ | 190 մետր | ||||
Բնակչություն | ▲17 634 մարդ (հունվարի 1, 2023)[3] | ||||
Փոստային դասիչ | 765 02[4] | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZL | ||||
Պաշտոնական կայք | otrokovice.cz | ||||
| |||||
Օտրոկովիցե ([ˈotrokovɪtsɛ]; գերմ.՝ Otrokowitz), Չեխիայի Զլին շրջանի երկրորդ ամենամեծ քաղաքը։ Տեղակայված է Մորավիա կոչվող լեռնային տարածքում՝ Զլին շրջանից 10կմ դեպի արևմուտք Մորավա, Դրեվնիցե և Մոժարա գետերի միախառնվելու վայրում։
Քաղաքը կապված է «Bata Shoes» ընկերության հետ, որին պատկանում են բազմաթիվ տեղական արդյունաբերություններ, ներառյալ կոշիկի մեծ գործարանը, որը ստեղծեց իր սկզբնական հարստությունը:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանսպորտի պայմանական եղանակներից բացի, Օտրոկովիցեն նաև ունի մասնավոր օդանավակայան և նավամատույց Բատա նավարկելի ջրանցքում։
Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտրոկովիցեն Պրահայի երկաթգծի գլխավոր կանգառն է, որտեղով գնացքն անցնում է շատ արագ և երեք ժամը մեկ: Գնացքները Զլինով գնում են դեպի արևելք և Սթեյր Մեստոով դեպի հարավ:
Խճուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
55 ճանապարհները քաղաքը կապում են Չեխիայի գլխավոր մայրուղուն։ Դեպի Պրահա ճանապարհի տևողությունը մոտավորապես 2 ժամ 40 րոպե է, իսկ դեպի Բռնոն 50 րոպե։
Ավտոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն ունի ավտոբուսի կանոնավոր սպասարկում, որը կապում է հիմնական վայրերը քաղաքին։ Տրոլեյբուսի գիծը կապում է Օտրոկովիցեն Զլինի հետ։
Ճանապարհաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր ճանապարհը, որը հարմար է նաև չմշկասահքի համար կառուցվել է 2014թ․ և ձգվում է Դրեվնիցե գետից դեպի Զլին։
Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը չունի հիմնական կենտրոն, փոխարենն ունի բազմաթիվ վաճառասրահներ և այլ բիզնեսներ մի քանի ոլորտներում։ 2014 թվականին քաղաքի հարավային մասում բացվեց խոշոր հիպերմարկետ: Այս տարածքը դարձել է առևտրային կենտրոն, ներառյալ զբաղվում է ընտանի կենդանիների, խաղալիքների և էլեկտրական իրերի վաճառք:
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարումն Օտրոկովիցեում ունի արտադրական հաստատություն, որը աշխատանք է ապահովում քաղաքի բնակչության մեծ մասի համար։ Մեկ ուրիշ կարևոր արտադրական հաստատություն է Տոման, որտեղ տեղակայված են տարբեր արդյունաբերությունների տարբեր ընկերություննր, ներառյալ Զլին ավիաընկերությունը, որը գործում է Բարամ գործարանի հարևանությամբ գտնվող օդանավակայանից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2023.
- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
|