Օտրադնոյե (Աբխազիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Օտրադնոյե
աբխ.՝ Адзапщ, վրաց.՝ ოტრადნოე
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ80 մ
Բնակչություն1055 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Օտրադնոյե (Աբխազիա) (Աբխազիա)##
Օտրադնոյե (Աբխազիա) (Աբխազիա)

Օտրադնոյե կամ Աձափշ (նախկինում՝ Սիխարուլո, աբխազերեն՝ Адзапщ, վրաց.՝ ოტრადნოე), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 3 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին գյուղն ուներ 214 բնակիչ, հիմնականում հայեր[2][3]։ 1989 թվականին գյուղն արդեն ուներ 1055 բնակիչ[4], մեծամասնությունը հայեր, նաև վրացիներ և աբխազներ[5]։

Բնակիչներն զբաղվում են ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց և բուժկայան։

Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից` 1900 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։