Օտտո Նագել
Օտտո Նագել գերմ.՝ Otto Nagel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Wedding, Միտտե, Բեռլին, Գերմանական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 12, 1967[4][1][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Biesdorf, Մարցան Հելերսդորֆ, Բեռլին, Արևելյան Գերմանիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Պաշտոն | ԳԴՀ Ժողովրդային պալատի անդամ և նախագահ |
Կուսակցություն | Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
![]() |
Օտտո Նագել (գերմ.՝ Otto Nagel, սեպտեմբերի 27, 1894[1][2][3][…], Wedding, Միտտե, Բեռլին, Գերմանական կայսրություն - հուլիսի 12, 1967[4][1][3][…], Biesdorf, Մարցան Հելերսդորֆ, Բեռլին, Արևելյան Գերմանիա[5]), գերմանացի նկարիչ և գրաֆիկ, ԳԴՀ-ի ամենահայտնի նկարիչներից մեկը, Գերմանիայի արվեստի ակադեմիայի (ԳԴՀ) կազմակերպիչը և ղեկավարը, քաղաքային բնանկարի և ժանրային տեսարանների վարպետ։ Առավել հայտնի է Բեռլինին նվիրված իր նկարներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտտո Նագելը ծնվել է Բեռլինի Վեդդինգ շրջանում, սոցիալ-դեմոկրատական շարժման մասնակից հյուսնի ընտանիքում։ Հետագա ամբողջ կյանքում ունեցել է ձախամետ քաղաքական հայացքներ։ «Ժողովրդական» դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է խճանկարի և վիտրաժային արվեստի դպրոց, սակայն կարելի է ասել, որ նկարչություն նա ինքնուրույն է սովորել։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նագելը հայտնվել է զինվորական ծառայությունից խուսափողների համար նախատեսված տուգանային ճամբարում։ 1919 թվականին նա ստեղծել է յուղաներկով իր առաջին նկարն Ավգուստ Մակեի ստեղծագործության ազդեցությամբ։ Նույն ժամանակահատվածում Նագելը դարձել է Գերմանիայի Կոմունիստական կուսակցության անդամ։ 1922 թվականին նա Էրվին Պիսկատորի հետ համատեղ կազմակերպել է Նկարիչների օգնության միությունը։
1925 թվականին Օտտո Նագելն ամուսնացել է ռուս երգչուհի, դերասանուհի Վալենտինա (Վալլի) Նիկիտինայի հետ[6]։
1933 թվականին Նագելին ընտրել են Նկարիչների համագերմանական միության նախագահ, սակայն դրանից գրեթե անմիջապես հետո այդ կազմակերպությունը լուծարվել է իշխանության եկած նացիստների կողմից։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նագելը նախ ապրել է Պոտսդամի մոտ, իսկ 1950 թվականից՝ Արևելյան Բեռլինում։
1950 թվականին Նագելին շնորհվել է ԳԴՀ Ազգային մրցանակ։ Նույն թվականին նա մասնակցել է Բեռլինի Գերմանական արվեստի ակադեմիայի ստեղծմանը։ 1956-1962 թվականներին նա զբաղեցրել է ակադեմիայի նախագահի պաշտոնը։
Օտտո Նագելը մահացել է 1967 թվականի հուլիսի 12-ին Բեռլինի Բիսդորֆ թաղամասում։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leben und Werk (Geleitwort von М. Schroeder). B., 1952.
- Отто Нагель. Кете Кольвиц. М.: Изобразительное искусство, 1971
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Otto Nagel (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Нагель Отто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118586300 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bernd-Rainer Barth։ «Nagel, Otto * 27.9.1894, † 12.7.1967 Maler, Präsident der Deutschen Akademie der Künste»։ Bundesstiftung zur Aufarbeitung der SED-Diktatur: Biographische Datenbanken։ Վերցված է նոյեմբերի 15, 2014
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Марченко Е., Отто Нагель, М., 1960.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1967 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- ԳԴՀ ազգային մրցանակի դափնեկիրներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի նկարիչներ
- Գերմանացի գրաֆիկներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ