Օտտավա (Իլինոյս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Օտտավա
Ottawa IL Downtown1.jpg
Կոորդինատներ: 41°21′4″ հս․ լ. 88°50′16″ ամ. ե. / 41.35111° հս․. լ. 88.83778° ավ. ե. / 41.35111; 88.83778
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1853 թ.
Մակերես34,893301 կմ²
ԲԾՄ147 մետր
Բնակչություն18 786 մարդ
Փոստային ինդեքսներ61350
Պաշտոնական կայքcityofottawa.org
##Օտտավա (Իլինոյս) (ԱՄՆ)
Red pog.png
Վաշինգթոնի անվան այգու այս հատվածում են տեղի ունեցել Լինքոլնի և Դուգլասի առաջին բանավեճերը։
Լինքոլնի և Դուգլասի արձանները Վաշինգթոնի անվան այգում։
Ջոն Հոսսակի տունը
Ֆիշեր-Նեշ-Գրիգսի տունը

Օտտավա(անգլ.՝ Ottawa), քաղաք ԱՄՆԻլինոյս նահանգի Լա-Սելլ շրջանի Իլինոյս և Ֆոքս գետերի միախառնման վայրում։ Ըստ 2010 թվականի տվյալների` քաղաքում ապրել է 18.786 մարդ։ Քաղաքը Լա-Սելլի ադմինիստրատիվ կենտրոնն է և մտնում Օտտավա-Ստրիկտոր միկրոպոլիսի կազմի մեջ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտավան եղել է 1858 թվականին Աբրահամ Լինքոլնի և սենատի ընտրություններում նրան հաղթած Սթիվեն Դուգլասի բանավեճի առաջին փուլի անցկացման վայրը. վերջինս Լինքոլնին մեղադրել է աբոլիցիոնիզմը վերացնելու նպատակով դավադրությանը մասնակցելու համար[2]։

Ջոն Հոսակի տունը եղել է «ստորգետնյա երկաթուղու» «կայարաններից» մեկը (ցանց, որն ստեղծվել էր փախած ստրուկներին ստրկատերերից փրկելու համար)։ Օտտավան եղել է այդ կապի հանգույցներից մեկը՝ շնորհիվ երկաթուղային ճանապարհի, սովորական ճանապարհի և գետային փոխադրման միջոցների[3]։ Քաղաքի շատ բնակիչներ ակտիվ աբոլոցիոմիստներ են եղել։ Այստեղ 1859 թվականին հենց դատարանից քաղաքացիական ակտիվիստների կողմից առևանգվել է փախուստի դիմած սպիտակամորթ ստրուկ Ջիմ Գրեյը՝ սեփականատիրոջը վերադարձնելու նպատակով։ Ավելի ուշ ակտիվիստներից երեքը՝ Ջոն Հոսակը, Ջոզեֆ Սթաութը եւ Ջեյմս Սթաութը 1850 թվականին փախած ստրուկների մասին օրենքը խախտելու համար Չիկագոյում դատարանի առաջ են կանգնել[4]։

Օտտավան նաև կարևոր կետ է եղել Օտտավայից գրեթե 20 կմ դեպի արևմուտք գտնվող Լա Սալ քաղաքում ավարտվող Իլինոյս-Միչիգան ջրանցքի համար։ 19-րդ դարում ջրանցքը կապող օղակ է եղել Միսսիսիպի գետի, Չիկագո քաղաքի և Միչիգան լճի միջև։

Սկաուտական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականի փետրվարի 8-ին Օտտավայում ապրող Ուիլյամ Դիկսոն Բոյսն այստեղ հիմնել է Ամերիկայի Բոյսկաուտների կազմակերպությունը (անգլ.՝ Boy Scouts of America), իսկ 5 տարի անց հիմնադրել է «Ամերիկայի միայնակ սկաուտներ» (անգլ.՝ Lone Scouts of America) կազմակերպությունը, որն էլ ավելի ուշ ձուլվել է առաջին կազմակերպությանը։ Բոյսը թաղվել է Օտտավայում, որտեղ նրա հիշատակին ստեղծվել է սկաուտական շարժման թանգարան[5]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ սիլիկատներներով հարուստ ավազի (որը նույնիսկ աղետի ենթարկված «Կոլումբիա» տիեզերանավով տիեզերք էր ուղարկվել` փորձարկումների համար) Օտտավան 19-րդ դարի վերջին խոշոր վայր է ծառայել ավազի արդյունահանման և ապակու արտադրության համար։ Տեղական խոշոր աշխատատեղերից մեկը LOF ձեռնարկության ժառանգորդ Պիլինգսթոնի ապակե գործարանն է։

Նախկինում ավտոմոբիլային կարիքների համար ապակու արտադրության վրա կենտրոնացած գործարանն այժմ արտադրում է մասնագիտացված ապակի և հղկաքար, և 2006 թվականին իրականացրել է 50 մլն դոլար արժողությամբ կապիտալ վերակառուցում:

Քաղաքում կա նաև պլաստիկ արտադրության խոշոր գործարան, որը պատկանում է Sabic կորպորացիային:

Ռադիացիոն սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Պերուից Իլինոյս նահանգի Օտտավա է տեղափոխվել Radium Dial Company (RDC) ընկերությունը։ Այնտեղ աշխատում էին բազմաթիվ երիտասարդ կանայք, որոնք Westclox ընկերության համար ժամացույցների թվահարթակ էին ներկում։ 1936 թվականին RDC ընկերությունը փակվում է. դա տեղի է ունեցել 2 տարի անց այն բանից հետո, երբ ընկերության նախագահ Ջոզեֆ Քելլի ավագը լքում է ընկերությունը և մոտակա մի քանի թաղամասերում հիմնում մրցակից Luminous Processes Inc․ ընկերությունը։

1986 թվականին էկրան է բարձրանում ռեժիսոր Քերոլ Լենջերի վավերագրական ֆիլմը, որը պատմում է ընկերությունում աշխատող և հետագայում ներկի մեջ առկա ռադիոակտիվ նյութերի պատճառով ճառագայթային հիվանդությամբ տառապող մի աղջկա ճակատագրի մասին։ Աղջիկներից շատերը մահացել են երիտասարդ հասակում։

Ռադիացիայի տարածումը ամբողջ քաղաքով հանգեցնում է նրան, որ գործարանի փակումից հետո շատ քաղաքացիներ իրենց տուն են տանում գործարանային իրեր։ Ֆիլմի նկատմամբ հասարակական արձագանքից հետո ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն սկսում է վարակված նյութի հեռացումը գործարանի նախկին տարածքից, և այդ աշխատանքները շարունակվում են մինչև օրս[6]։

Օտտավայի որոշ տարածքներ դեռևս ռադիակտիվ են[7]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2000 թվականի ամերիկյան մարդահամարի տվյալների՝ քաղաքում ապրում է 18.307 մարդ, կա 7510 տուն և 4889 ընտանիք։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերը նշված սկաուտական թանգարանից, որը հայտնի է նահանգի սահմաններից դուրս, քաղաքում կա տեղահանված սկանդինավցիների ժառանգության թանգարան, որը գտնվում է հին Լյութերական եկեղեցում[8], ինչպես նաև` մի քանի պատմական կալվածքներ և այգիներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Annual Estimates of the Population of Metropolitan and Micropolitan Statistical Areas: April 1, 2000 to July 1, 2007 (CBSA-EST2007-01)» (CSV)։ 2007 Population Estimates։ United States Census Bureau, Population Division։ 2008-03-27։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-03-ին։ Վերցված է 2008-06-03 
  2. «First Debate with Stephen A. Douglas at Ottawa, Illinois»։ Lincoln Home National Historic Site։ National Park Service։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2008-11-01 
  3. «List of Sites for the Underground Railroad»։ Aboard the Underground Railroad։ National Park Service։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2008-11-01 
  4. «The Jim Gray Case»։ John Hossack website։ Jay W. Preston։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2008-11-01 
  5. «Ottawa Scouting Museum»։ Ottawa Scouting Museum website։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2008-11-02 
  6. Error Occurred While Processing Request
  7. http://www.atsdr.cdc.gov/HAC/pha/OttawaRadiationAreas/OttawaRadiationAreasPHA072506.pdf
  8. «1834 settlement at Norway, Illinois (Illinois History)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-27-ին։ Վերցված է 2012-06-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]