Օտտո Օլենդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օտո Օլենդորֆից)
Օտտո Օլենդորֆ
գերմ.՝ Otto Ohlendorf
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1907(1907-02-04)[1][2][3]
ԾննդավայրHoheneggelsen, Հիլդեսհայմ, Հանովեր նահանգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհունիսի 7, 1951(1951-06-07)[2][5] (44 տարեկան)
Մահվան վայրԼանդսբերգի բանտ, Լեխի Լանդսբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
ԿրթությունԳյոթինգենի համալսարան, Լայպցիգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ և իրավաբան
ԱշխատավայրReich Main Security Office?[6]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[1][7]
Պարգևներ և
մրցանակներ
ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան
ԱնդամությունՍՍ[1], ՍԱ[4], Sicherheitsdienst?[4][8], Einsatzgruppen?[8] և Einsatzgruppe D?[9]
 Otto Ohlendorf Վիքիպահեստում

Օտտո Օլենդորֆ (գերմ.՝ Otto Ohlendorf, փետրվարի 4, 1907(1907-02-04)[1][2][3], Hoheneggelsen, Հիլդեսհայմ, Հանովեր նահանգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - հունիսի 7, 1951(1951-06-07)[2][5], Լանդսբերգի բանտ, Լեխի Լանդսբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ՍՍ-ական գրուպենֆյուրեր, ոստիկանության գեներալ-լեյտենանտ, 3-րդ վարչության պետ (ՆԳՎ ներքին ծառայություն) կայսերական անվտանգության գլխավոր վարչությունում (ԳՀԽ), Այնզացգրուպենի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Օլենդորֆը ծնվել է 1907 թվականի փետրվարի 4-ին, Հոենենգելսենում, Հենրիխ Օլենդորֆի ընտանիքում[10]։ Հաճախել է Հիլդեսհայմի գիմնազիա։ 1928-1931 թվականներին Լայպցիգի և Գյոթինգենի համալսարաններում ուսումնասիրել է իրավունք և ժողովրդական տնտեսություն։ 1931 թվականին իրավունքի առաջին պետական քննությունը հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում սովորել է ֆաշիստական Իտալիայի թագավորության Պավիայի համալսարանում, որտեղ նույնպես սովորել է կորպորատիվիզմ և սինդիկալիզմ։ 1933 թվականի հոկտեմբերին դարձել է Յենս Յենսենի օգնականը Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտում։ 1934 թվականից եղել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանին կից կիրառական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ։

1925 թվականին ընդունվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն (կուսակցական տոմս № 6531): 1926 թվականին ընդունվել է ՍՍ (№ 880): 1936 թվականին աշխատանքի է ընդունվել անվտանգության ծառայությունում, որտեղ դարձել է գլխավոր վարչության II/23 (կրթություն) բաժնի պետ։ 1937 թվականից գլխավորել է ՆԳ նախարարության ներքին ամբողջ ծառայությունը` Ռեյնհարդ Հեյդրիխի անմիջական ղեկավարությամբ[10]։ Նրա պարբերական զեկույցները ժողովրդական զանգվածների տրամադրությունների մասին կառավարման, մշակույթի, իրավունքի, տնտեսության և առողջապահության ոլորտների վերաբերյալ պետք է տեղեկացնեին նացիստական ղեկավարությանը[10]։ 1939 թվականին դարձել է կայսերական անվտանգության գլխավոր վարչության 3-րդ պետը։ Այդ պաշտոնում տեղեկություններ է հավաքել երկրի ներսում տիրող իրավիճակի մասին։

1941 թվականի հունիսին Հեյդրիխն Օլենդորֆին նշանակել է «D» այնզացգրուպենի հրամանատար, որը հետևում էր Վերմախտի 11-րդ բանակին և գործում էր Ուկրաինայի հարավում, Բեսարաբիայում, Ղրիմում և Կովկասում։ Այնզացգրուպենի խնդիրը եղել է հրեաների, գնչուների և կոմունիստների նպատակաուղղված ոչնչացումը։ Օլենդորֆի ստորաբաժանումը, մասնավորապես, պատասխանատու է եղել Սիմֆերոպոլում զանգվածային սպանության համար, որտեղ 1941 թվականի դեկտեմբերի 13-ին սպանվել է 14.300 մարդ, որոնց մեծ մասը հրեաներ են եղել։

Օլենդորֆը չի սիրել կրակել ծոծրակին. փոխարենը նա նախընտրել է սկզբում զոհերին կանգնեցնել, իսկ հետո կրակել է նրանց վրա հեռու տարածությունից՝ անհատական պատասխանատվության մեղմացման համար[11]։ Կրակող ջոկատի և զոհերի միջև շփման բոլոր ձևերը սահմանափակ են եղել, Օլենդորֆի պնդմամբ, մինչև վերջին պահը, երբ յուրաքանչյուր սպանվածի համար կար երեք կրակող[12]։ Օլենդորֆը նաև արգելել է որևէ առանձին գործողություն կատարել և վերցնել սպանվածների ունեցվածքը[13]։ Նրա ենթականերից մեկը՝ գաուպշտուրմֆյուրեր ՍՍ-ական Լոթար Հայմբախը մի անգամ հայտարարել է. «Մարդը կյանքի ու մահվան տիրակալն է, երբ նա 300 երեխաների գնդակահարելու հրաման է ստանում, նա անձամբ սպանում է 150 երեխաների»[14]։

Գործողություններից շատերը Օլենդորֆը անձամբ է վերահսկել, ցանկանալով, որ դրանք կատարվեն «ըստ ռազմական բնույթի» և «մարդասեր» լինել տվյալ հանգամանքներում[15]։ 1941 թվականի օգոստոսի 1-ին Օլենդորֆը շեֆ գեստապոյի կողմից հրահանգ է ստացել Ադոլֆ Հիտլերին տեղյակ պահել «Արևելքում առաջընթացի» մասին, ինչպես նաև կոչ է արել նրան շուտափույթ ուղարկել գործողությունների արդյունքների լուսանկարները[16]։ 1941 թվականի սեպտեմբերի ընթացքում Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում 22.467 հրեա և կոմունիստ է սպանվել[17]։ 1942 թվականից սկսել են կիրառել գազվագեններ[18]։ 1941 թվականիի հունիսից մինչև 1942 թվականի հունիսը այնզացգրուպենի «D»-ն ոչնչացրել է 90.000 մարդ[19]։

1943 թվականի նոյեմբերից եղել է տնտեսության կայսերական նախարարության պետական քարտուղարի տեղակալ, որտեղ համակարգել է Գերմանիայի հետպատերազմյան տնտեսության զարգացման ծրագրերը։ Դրա համար նա ներգրավել է Լյուդվիգ Էրհարդին` Գերմանական տնտեսական հրաշքի ապագա հորը և Գերմանիայի կանցլերին։ 1945 թվականի մայիսին Գիմլերի հետ փախել է Ֆլենսբուրգ[20], սակայն նրա հետ ձերբակալվել է Լյունեբուրգում։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլենդորֆը Նյուրնբերգյան գործընթացում
Օտտո Օլենդորֆը (ձախից) 1948 թվականի փետրվարի 9-ին, Նյուրնբերգյան դատավարության ժամանակ

1946 թվականին գլխավոր ռազմական հանցագործների դեմ Նյուրնբերգյան դատավարությանը Օլենդորֆը, լինելով մեղադրանքի գլխավոր վկաներից մեկը, պատմել է Խորհրդային Միության շրջափակված տարածքում այնզացգրուպենների գործունեության մասին։ Այնուհետև կանգնել է ամերիկյան տրիբունալի առջև` այնզացգրուպպենների գործով դատավարության ժամանակ։ Դատարանում պաշտպանությունը փորձել է փաստերին հակառակ ներկայացնել Օլենդորֆին՝ որպես ընդդիմադիր և սպանություն չկատարած հրամանատար[21]։ 1948 թվականի ապրիլի 10-ին կախաղանի միջոցով մահապատժի Է դատապարտվել[19]։ Չնայած եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների և Գերմանիայի կառավարության անդամների բարեխոսությանը, ներման խնդրագրերը մերժվել են[22]։ 1951 թվականի հունիսի 7-ին դատավճիռն ի կատար Է ածվել Լանդսբերգի բանտում[19][23]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան
  • Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան
  • Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ոսկե նշան
  • Հին մարտիկի հեծանակ
  • Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունում ունեցած վաստակի համար
  • ՍՍ-ում երկարամյա ծառայության համար
  • «Մեռած գլուխ» մատանի
  • ՍՍ-ական ռեյխսֆյուրերի պատվո սուր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Dienstaltersliste der Schutzstaffel der NSDAP, Stand vom 1. Dezember 1936 — 1936.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 TracesOfWar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Nuremberg Trials Project — 2016.
  5. 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
  6. Nuremberg Trials Project — 2016.
  7. Nuremberg Trials Project — 2016.
  8. 8,0 8,1 Nuremberg Trials Project — 2016.
  9. Nuremberg Trials Project — 2016.
  10. 10,0 10,1 10,2 Heinz Boberach. «Ohlendorf, Otto». deutsche-biographie.de (գերմաներեն). Deutsche Biographie. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  11. Hilberg, 1985, էջ 126
  12. Weale, 2012, էջ 319
  13. Rhodes, 2003, էջ 166
  14. Rhodes, 2003, էջ 169
  15. Hilberg, 1985, էջ 127
  16. Rhodes, 2003, էջ 122
  17. Rhodes, 2003, էջ 172
  18. Reitlinger, 1979, S. 207
  19. 19,0 19,1 19,2 Klee, 2007, S. 443
  20. Link, 2015, S. 21
  21. Richter, 2011, S. 84ff
  22. Joachim Käppner Ein Abschied von Legenden und Lebenslügen(գերմ.) // Süddeutsche Zeitung. — 2011.
  23. Earl, 2009, էջ 292

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմաներեն
  • Ilka Richter SS-Elite vor Gericht. Die Todesurteile gegen Oswald Pohl und Otto Ohlendorf. — Marburg: Tectum, 2011. — ISBN 978-3-8288-2563-5
  • Christian Ingrao Hitlers Elite. Die Wegbereiter des nationalsozialistischen Massenmordes. — Berlin: Propyläen Verlag, 2012. — ISBN 9783549074206
  • Jason Weber Normalität und Massenmord. Das Beispiel des Einsatzgruppenleiters Otto Ohlendorf // NS-Täter in der deutschen Gesellschaft / Joachim Perels, Rolf Pohl. — Hannover: Offizin-Verlag, 2002. — S. 41—68. — ISBN 3930345374
  • David Kitterman Otto Ohlendorf – «Gralshüter des Nationalsozialismus» // Die SS: Elite unter dem Totenkopf / Ronald Smelser, Enrico Syring. — Paderborn, 2000. — S. 379 ff. — ISBN 3-506-78562-1
  • Ernst Klee Das Personenlexikon zum Dritten Reich. — 2. Auflage. — Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag, 2007. — ISBN 978-3-596-16048-8
  • Stephan Link «Rattenlinie Nord». Kriegsverbrecher in Flensburg und Umgebung im Mai 1945 // Mai ’45. Kriegsende in Flensburg / Gerhard Paul/Broder Schwensen. — Flensburg: Gesellschaft f. Flensburger Stadtgesch, 2015. — ISBN 978-3925856754
  • Gerald Reitlinger Die Endlösung: Hitlers Versuch der Ausrottung der Juden Europas 1939–1945. — 5. Auflage. — Berlin: Colloquium-Verlag, 1979. — ISBN 3767804662
  • Andrej Angrick Besatzungspolitik und Massenmord. Die Einsatzgruppe D in der südlichen Sowjetunion 1941–1943. — Hamburg: Hamburger Edition, 2003. — S. 181. — ISBN 3-930908-91-3
Անգլերեն
  • Raul Hilberg The Destruction of the European Jews. — New York: Holmes & Meier, 1985. — ISBN 0-8419-0910-5
  • Adrian Weale Army of Evil: A History of the SS. — New York: Caliber Printing, 2012. — ISBN 978-0451237
  • Richard Rhodes Masters of Death: The SS-Einsatzgruppen and the Invention of the Holocaust. — New York: Vintage, 2003. — ISBN 978-0-37570-822-0
  • Hilary Earl The Nuremberg SS-Einsatzgruppen Trial, 1945–1958: Atrocity, Law, and History. — Cambridge: Cambridge University Press, 2009. — ISBN 978-0-521-45608-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Օլենդորֆ» հոդվածին։