Օտոմո Տաբիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օտոմո Տաբիտո
ճապ.՝ 大伴旅人
Otomo Tabito.jpg
Ծնվել է665[1][2]
Վախճանվել է731
Վախճանի վայրՆարա, Ճապոնիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուճապոներեն
ՔաղաքացիությունՃապոնիա

Օտոմո Տաբիտո (ճապ.՝ 大伴 旅人, մոտ 662/665 - 731, օգոստոսի 31), 8-րդ դարի ճապոնացի հինգ խոշոր բանաստեղծներից, պալատական պաշտոնյա, պոետ Օտոմո Յասումարոյի որդին և հայտնի պոետ Օտոմո Յակամուտիի հայրը։

Զբաղեցրել է բարձր պաշտոններ, սակայն ենթարկվել է շնորհազրկման և տարիներ շարունակ եղել Կյուսյու կղզում աքսորված։ Միայն կյանքի վերջին տարիներին է նրան թույլատրվել վերադառնալ մայրաքաղաք։

Նրա բանաստեղծություններից առավել հայտնի են գինուն ձոնված երգերի շարքը, որոնցում ծաղրում է բուդդիստական կոնֆուցիոսական սխոլաստիկներին։ Շատ են նրա երգերում հարազատ վայրերի կարոտը և մահացած կնոջ համար թախիծը։

Aquote1.png Ողբ նվիրված կնոջը

Ահա և տունդարձի

Ժամանակն անցավ,

Սակայն հեռու մայրաքաղաքում

Ու՞մ թևքն ինձ համար

Կդառնա բարձ քնքշաբույր։

Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Faceted Application of Subject Terminology
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]