Օտա Բենգա
Օտա Բենգա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1883[1] |
Ծննդավայր | Congo Free State |
Մահացել է | մարտի 20, 1916[2][3] |
Մահվան վայր | Lynchburg, Վիրջինիա, ԱՄՆ[4][5] |
Մասնագիտություն | sideshow performer |
Ota Benga Վիքիպահեստում |
Օտա Բենգա (անգլ.՝ Ota Benga, 1883[1], Congo Free State - մարտի 20, 1916[2][3], Lynchburg, Վիրջինիա, ԱՄՆ[4][5]), Բելգիական Կոնգոյի պիգմեյ մբուտի ցեղից, ով հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ուրիշ աֆրիկացի բնիկների հետ տեղափոխվել է ԱՄՆ և օգտագործվել որպես «կենդանի ցուցադրանմուշ» 1904 թվականին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում անցկացրած Համաշխարհային ցուցահանդեսին մարդաբանական էքսպոզիցիայում: 1906 թվականին Օտա Բենգային տեղափոխում են Նյու Յորքի Բրոնքսի կենդանաբանական այգու տարածքում գտնվող «մարդկային կենդանաբանական այգի» բաժինն ու օգտագործում որպես ցուցանմուշ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտա Բենգան ծնվել է մոտավորապես 1883 թվականին գաղութացված Կոնգոյում: Նա պիգմեյ էր մբուտի ցեղից: Վերջինս ազատվել է Կոնգոյում ստրկավաճառների ձեռքից Սեմյուել Ֆիլիփս Վերների կողմից և տեղափոխվել Միացյալ Նահանգների Միսսուրի նահանգ: Բենգան ապրում էր Նյու Յորքի Բրոնքսի կենդանաբանական այգում՝ կապիկների ազատավանդակի տարածքում նրանց հետ և որպես ցուցանմուշ օգտագործվում: Օտա Բենգան պահվում էր կապիկների ազատ վանդակում այն պատճառով, որպեսզի մարդիկ տեսնեն էվոլյուցիայի երևույթը, թե ինչպես է Օտան իբր թե գտնվում էվոլյուցիայի վաղ փուլում:
Աֆրոամերիկացի խմբագիրները Ամերիկայի ամբողջ տարածքում անցկացրին բողոքի ուժեղ ակցիաներ ընդդեմ երկրի կառավարության, որպեսզի Օտա Բենգային դուրս հանեն կենդանաբանական այգուց: Դոկտոր Մակարթուրը՝ սևամորթների եկեղեցու ներկայացուցիչը դիմեց Նյու Յորքի քաղաքապետին խնդրանքով, որ ազատ արձակեն Բենգային: Արդյունքում քաղաքապետը ազատություն շնորհեց Օտա Բենգային: Դրանից հետո Օտային տեղափոխել են Վիրջինիա նահանգ, որտեղ սկսել են զբաղվել նրա ատամների ձևափոխությամբ, քանի որ Կոնգոյում դրանք ձևափոխել էին հատուկ ծիսակարգերի ժամանակ: Արդյունքում ատամնաշարը կարգավորվում է, որպեսզի Բենգան դառնա հասարակության լիիրավ ներկայացուցիչ: Բենգան սկսել է անգլերեն սովորել և աշխատանքի է անցնել:
Մի քանի տարի հետո սանձազերծվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Սրա արդյունքում արգելվում է օվկիանոսային երթևեկությունը և Օտա Բենգան խիստ դեպրեսիայի մեջ է ընկնում այդ փաստից, քանի որ չէր կարողանալու վերադառնալ հայրենիք:
1916 թվականին, երեսուներկու տարեկան հասակում Օտա Բենգան ինքնասպանություն է գործում[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.mediaite.com/tv/neil-degrasse-tyson-gets-his-own-late-night-talk-show/
- ↑ 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 4,0 4,1 4,2 http://muse.jhu.edu/journals/research_in_african_literatures/v039/39.2.lawal.pdf
- ↑ 5,0 5,1 5,2 http://muse.jhu.edu/journals/research_in_african_literatures/v039/39.2.lawal.html
- ↑ Evanzz Karl (1999)։ The Messenger: The rise and fall of Elijah Muhammad։ New York: Pantheon Books։ ISBN 067944260
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Adams Rachel (2001)։ Sideshow U.S.A: Freaks and the American Cultural Imagination։ Chicago: University of Chicago Press։ ISBN 0-226-00539-9
- Bradford Phillips Verner, Blume Harvey (1992)։ Ota Benga: The Pygmy in the Zoo։ New York: St. Martins Press։ ISBN 0-312-08276-2
- McCray Carrie Allen (2012)։ Kevin Simmonds, ed.։ Ota Benga under My Mother's Roof։ Columbia: University of South Carolina Press։ ISBN 978-1-61117-085-6
- Newkirk Pamela (2015)։ Spectacle: The Astonishing Life of Ota Benga։ New York: Amistad։ ISBN 978-0-06-220100-3
- Parezo Nancy J., Fowler Don D. (2007)։ Anthropology Goes to the Fair: The 1904 Louisiana Purchase Exposition։ Lincoln, Nebraska: University of Nebraska Press։ ISBN 0-8032-3759-6
- Smith Ken (1998)։ Raw Deal: Horrible and Ironic Stories of Forgotten Americans։ New York: Blast Books։ ISBN 0-922233-20-9
- Spiro Jonathan Peter (2008)։ Defending the Master Race: Conservation, Eugenics, and the Legacy of Madison Grant։ Burlington, VT: University of Vermont Press։ էջեր 43–51։ ISBN 978-1-58465-715-6
- Weaver Jace (2003)։ «When the Demons Came: (Retro)Spectacle among the Savages»։ in Karl Kroeber; Clifton B. Kroeber։ Ishi in Three Centuries։ Lincoln: University of Nebraska Press։ էջեր 35–47։ ISBN 0-8032-2757-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "From the Belgian Congo to the Bronx Zoo", September 8, 2006, National Public Radio
- Ota Benga Folk Opera, 2010 recording of a suite of songs based on the life of Ota Benga and the history of Congo
- Cecil Adams answer to "Are Pygmies really human?", The Straight Dope, February 20, 2004, discusses history of Ota Benga
- Ota Benga Alliance for Peace, Healing and Dignity, Official Website
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օտա Բենգա կատեգորիայում։ |