Օվսաննա Սարգիսբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օվսաննա Սարգիսբեկյան
Ծնվել էօգոստոսի 10, 1897(1897-08-10)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 30, 1989(1989-04-30) (91 տարեկանում)
Մահվան վայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Օվսաննա Սմբատի Սարգիսբեկյան (օգոստոսի 10, 1897(1897-08-10), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1989(1989-04-30), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1957)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվսաննա Սարգիսբեկյանը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 10-ին Շամախիում։ 1917 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի օրիորդաց գիմնազիան: 1918 թվականից աշխատել է Դոնի Ռոստովի ռուսական, 1925 թվականից` Բաքվի հայկական, իսկ 1936 թվականից` Ստեփանակերտի թատրոններում[1]:

Մահացել է 1989 թվականի ապրիլի 30-ին Բաքվում[1]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ալեքսանդր Շիրվանզադե Նամուս Սանամ
Ալեքսանդր Շիրվանզադե Չար ոգի Զառնիշան
Ալեքսանդր Շիրվանզադե Պատվի համար Ռոզալիա
Նաիրի Զարյան Աղբյուրի մոտ Պայծառ
Ուիլյամ Շեքսպիր Համլետ Գերտրուդ
Ալեքսանդր Օստրովսկի Անմեղ մեղավորներ Գալչիխա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]