Օվկիանոսն արահետի վերջում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օվկիանոսն արահետի վերջում
անգլ.՝ The Ocean at the End of the Lane և ֆր.՝ L'Océan au bout du chemin
ՀեղինակՆիլ Գեյման
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրmirabilia?, մութ ֆենթեզի, ֆենթեզի, magic realist fiction? և սարսափ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Նկարագրում էԱնգլիա
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչMiskal Publishing and Distribution?
Հրատարակման տարեթիվհունիսի 18, 2013
OCLC813286810
Պարգև(ներ)
Կայքneilgaiman.com/works/Books/The+Ocean+at+the+End+of+the+Lane/

«Օվկիանոսն արահետի վերջում» ստեղծագործությունը բրիտանացի գրող Նեյլ Գեյմանի 2013 թվականին գրված վեպն է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 2013 թվականի հունիսի 18֊ին։ Գրքում պատմվում է անանուն մարդու մասին, ով վերադառնում է իր հայրենի քաղաք և տարվում է քառասուն տարի առաջ տեղի ունեցած դեպքերի հիշողություններով։

«Օվկիանոսը արահետի վերջում» վեպի թեման ներառում է ինքնության որոնումները և «մանկության և հասունության միջև ճեղքվածությունը»[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը սկսվում է անանուն հերոսի վերադարձով իր մանկության քաղաք։ Այնտեղ նա այցելում է այն տունը, որտեղ նա և իր քույրը մեծացել են և հիշում է մի փոքր աղջկա՝ Լեթի Հեմփսթոք անունով, ով պնդում էր, որ իր տան հետևում գտնվող ջրամբարը օվկիանոս է։ Նա կանգ է առնում տանը, որտեղ Լեթին ապրում էր իր մոր և տատիկի հետ, հանդիպում է նրա ընտանիքի անդամներին և սկսում է վերհիշել անցյալի մոռացված դեպքերը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյմանը հիշատակել է, որ Հեմփսթոք ընտանիքը հանդիպում է նրա գործերից ևս մի քանիսում, օրինակ՝ «Աստղային փոշի», «Գերեզմանային պատմություն» վեպերում։ Նա «Օվկիանոսը» սկսել է գրել իր կին Ամանդա Փալմերի համար և մտադիր էր վիպակ գրել, այլ ոչ թե վեպ։ Գրելու ընթացքում նա սկսեց զետեղել այնպիսի բաներ, որոնք Փալմերը կհավաներ, քանի որ նա «իրականում չի սիրում ֆանտաստիկա»[2]։ Գրքում որոշ դեպքեր փոխառված են Գեյմանի մանկությունից, օրինակ՝ հերոսի հոր ավտոմեքենայի գողությունն արտացոլում էր նմանատիպ իրադարձություն, երբ նրա հոր ավտոմեքենան գողացել էին և գողը ինքնասպանություն էր գործել դրա մեջ[2]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի քննադատությունը լիովին դրական էր։ Նյու Յորք Թայմս֊ը դրական արձագանք է տվել «Օվկիանոսը արահետի ծայրին» վեպը՝ մեկնաբանելով, որ գիրքը կհետաքրքրի տարբեր տարիքային խմբերի։ USA Today֊ը գրել է, որ վեպը իր թեմատիկայով նման է հեղինակի 2002 թվականի «Քորալայն» մանկական վեպին և 2005 թվականի «Հայելային դիմակ» ֆիլմին այն բանով, որ թշնամին «ավելի մոտ է, քան նրանք կմտածեին», ինչը «իր հրեշներին դարձնում էր շատ ավելի ահասարսուռ, երբ Ուրսուլայի պես կինը ներքևի հարկում էր»[3]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարին Focus Features ընկերությունը ձեռք է բերել վեպի էկրանիզացման իրավունքները։ Թոմ Հենքսը պետք է հովանավորի ֆիլմը և Ջո Ռայթը պետք է հանդես գա որպես ֆիլմի ռեժիսոր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Byatt, AS (2013 թ․ հուլիսի 3). «The Ocean at the End of the Lane by Neil Gaiman – review». Guardian. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  2. 2,0 2,1 Liegl, Andy. «GAIMAN TALKS "SANDMAN," WALKS TO "THE OCEAN AT THE END OF THE LANE"». CBR. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  3. Truitt, Brian (2013 թ․ հունիսի 15). «Dive into Neil Gaiman's 'Ocean at the End of the Lane'». USA Today. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Focus Features, Playtone Acquire Neil Gaiman's New Novel For Joe Wright To Helm». deadline.com. 2013 թ․ փետրվարի 28. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.