Օվիեդոյի Մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օվիեդո տաճարից)
Օվիեդոյի Մայր տաճար
իսպ.՝ Catedral Metropolitana Basílica de San Salvador
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և հուշարձան
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունOviedo City?
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Oviedo?
Հիմնական ամսաթվերը8-րդ դար
Մասն էMonuments of Oviedo and the Kingdom of the Asturias? և Cathedral of San Salvador and Cámara Santa?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՃարտարապետՌոդրիգո Գիլ Հոնտանյոն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված8-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Oviedo Վիքիպահեստում
catedraldeoviedo.com
Օվիեդոյի հուշարձաններ և Աստուրիայի թագավորություն
Monuments of Oviedo and the Kingdom of the Asturias*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Օվիեդո տաճարի ինտերիեր
Երկիր Իսպանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (անհայտ նստաշրջան)
Համար 312
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Օվիեդո տաճար կամ Սան Սալվադորի տաճար (իսպ.՝ Catedral de San Salvador de Oviedo), Հռոմեական կաթոլիկ եկեղեցի և փոքր բազիլիկ Օվիեդոյի կենտրոնում, Իսպանիայի հյուսիսում՝ Աստուրիայի շրջանում։

Օվիեդոյի Սան Սալվադորի տաճարը ներկայումս ցուցադրում է ճարտարապետական ոճերի մի շարք՝ նախառոմանական ճարտարապետությունից մինչև բարոկկո, ներառյալ` ռոմանական, գոթական և Վերածննդի ճարտարապետությունները։ Տաճարը սկզբում կառուցվում էր որպես հսկայական նախառոմանական բազիլիկ, ներկայիս գոթական տաճարի տեղում, սակայն Աստուրիայի թագավոր Ալֆոնսո II-ի հրամանով կառուցված առաջին շինության մասին ոչինչ հայտնի չէ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը հիմնադրվել է 781 թվականին Աստուրիայի թագավոր Ֆրուելա I-ի կողմից և 802 թվականին ընդարձակվել է նրա որդու՝ Ալֆոնսո II Աստուրիացու կողմից։ Վերջինս Օվիեդոն դարձրեց Աստուրիա թագավորության մայրաքաղաք։ Նա 810 թվականին ստեղծեց Օվիեդոյի Կաթոլիկ արքեպիսկոպոսությունը։ Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1388 թվականին Տոլեդոյի եպիսկոպոս Գուտիերեյի (Gutierre of Toledo ) կողմից, իսկ 1528 թվականին Ֆրանցիսկո Մենդոսա դե Բոբադիլլան ավելացրեց աշտարակը։

Տաճարը վերականգնվել է 12-րդ դարում Օվիեդոյի արքեպիսկոպոս Պելագիուսի կողմից։ Եպիսկոպոս Ֆեռնանդո Ալֆոնսոն (1296-1301 թվականներ) ձեռնամուխ եղավ գլխամասի մեկ այլ վերականգնմանը, իսկ նրան հաջորդող Ֆեռնանդո Ալվարեսը (1302-1321 թվականներ) սկսեց սյունաշարերով բակի կառուցումը։ 13-րդ դարի վերջում Գուտիեր դե Տոլեդոն սկսեց նոր գոթական բազիլիկի վերակառուցումը, սակայն կառուցումը ավարտվեց իր հաջորդի՝ Գուիլենի կողմից։ Դիեգո Ռամիրես դե Գուսմանը (1421-1441 թվականներ) կառուցեց հարավային տրանսեպտի երկու մատուռները, եկեղեցու հին մուտքն ու սյունաշարի սրահը՝ մատուռի հարևանությամբ։ Ալոնսո դե Պալենսուելան (1470-1485 թվականներ) ավարտին հասցրեց մյուս տրանսեպտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվիեդոյի Մայր տաճար» հոդվածին։