Օվերթոնի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օվերթոնի կամուրջ
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղանքԱրևմտյան Դանբարտոնշիր[2]
Տեսակճանապարհային կամուրջ
Հատում էOvertoun Burn?[3]
Ժառանգության կարգավիճակՇոտլանդիայում Բ կատեգորիայով գրանցված շենք[1]
Քարտեզ
Քարտեզ

Օվերթոնի կամուրջ (կամ «Օվերթաունի կամուրջ»; անգլ.՝ Overtoun Bridge), հետիոտն կամուրջ Շոտլանդիայի Ուեսթ Դանբարթոնշիրի Դանմբարթոն բնակավայրի մոտ։ Նախագծել է և 1895 ավարտել է կառուցումը Հենրի Էռնստ Միլները (1845-1906)։ Անվանումը ստացել է կամրջի մոտ գտնվող Օվերթոն առանձնատնից։ Կամուրջը երեք կամար ունի՝ մեծ կենտրոնականը, որով անցնում է Օվերթոն Բորն գետակը, իսկ երկու կողմից ավելի փոքր կամարներ են[4][5]։

Ինքնասպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել շների պատճառով, որոնք նետվում են կամրջի 15 մետր բարձրությունից և սատկում ընկնելով ժայռին[6]։ Շնային առաջին ինքնասպանությունը արձանագրվել է 1951 թվականին, իսկ 1955 թվականին ինքնասպան եղած շների քանակը անցել է 50-ը։ Կամրջի գոյության ընթացքում կամրջից միջին հաշվով ցած է նետվել ամսական առնվազն մեկ շուն[7].։ Որոշ դեպքերում, երբ շները նետվելուց հետո չեն սատկել, ապա ապաքինվելուց հետո նետվել են նորից։ Բոլոր շները ցած նետվելու համար ընտրում են կամրջի նույն՝ աջ կողմի երկու թռիչքների միջև ընկած հատվածը։ Հետաքրքիր է, որ բոլոր ինքնասպան եղած շները երկար մռութով են և նետվում են միայն պայծառ եղանակին[8]։ Օվերթոն կամրջից նաև մարդու ինքնասպանության փորձի մեկ դեպք է գրանցվել։

Պատճառների հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կենդանիների հետ դաժան վարմունքը կանխարգելող շոտլանդական ընկերության» փորձագետ Դեյվիդ Սեքսթոնը գտնում է, որ կենդանիների տարօրինակ վարքի բացատրությունը պարզ կենդանական բնությունն է։ Փորձագետը հայտնաբերել է, որ կամրջի տակ ապրում են բազմաթիվ ջրաքիսներ, և շներին գրավում է նրանց մեզի հոտը[7][8]։ Տեղաբնակ որսորդ Ջոն Ջոյսը, որը կամրջի հարևանությամբ ապրել է ավելի քան 50 տարի՝ մերժելով Սեքսթոնի վարկածը, 2014 թվականին հայտարարել է, որ կամրջի տակ ջրաքիսներ չեն ապրում[9]։ Տեղաբնակ բիհեյվիորիստ Սթեն Ռոուլինսոնը 2006 թվականին ասել է, որը շները գունային կուրության պատճառով են պատահաբար ընկնում կամրջից[10]։

Շների ինքնասպանությունը կամրջի հետ կապված պարանորմալ ակտիվություն է ստեղծել[11][12][13]։ 1994 թվականին մի տղամարդ իր երկու ամսական որդուն կամրջից նետել և սպանել է, պնդելով թե նա սատանայի մարմնացումն է եղել։ Սպանությունից հետո տղամարդը մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել, նախ՝ նետվել է կամրջից, իսկ հետո կտրել է դաստակների զարկերակները[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Historic Environment Scotland ID
  2. Historic Environment Scotland ID
  3. https://explore.osmaps.com/pin?lat=55.9526&lon=-4.52522&zoom=16.0000&overlays=&style=Standard&type=2d
  4. Midgley, Dominic (2015 թ․ հունիսի 25), «What's caused 600 dogs to hurl themselves off this bridge?», Daily Express
  5. OVERTOUN HOUSE, BRIDGE AT GARSHAKE DRIVE OVER OVERTOUN BUR(անգլ.)
  6. Why have so many dogs leapt to their deaths from Overtoun Bridge?(անգլ.)
  7. 7,0 7,1 В Шотландии есть мост собак-самоубийц
  8. 8,0 8,1 «Overtoun: Site history», An Inventory of Gardens and Designed Landscapes in Scotland, Historic Scotland, Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին, Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին
  9. Williams, Zoe (2006 թ․ հոկտեմբերի 19). «The doggy bridge of sighs». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  10. «Father who threw 'devil' baby from bridge sent to Carstairs». The Herald. 1995 թ․ փետրվարի 1.
  11. «What is Listing?», Historic Scotland, Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին
  12. «Overtoun House, Bridge at Garshake Drive (Ref:24908)», Historic Scotland, Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին, Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին
  13. Khan, Maria. «Scotland: 600 dogs mysteriously jump off haunted suicide Overtoun bridge». International Business Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  14. «Overtoun House», West Dunbartonshire Council, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին, Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին