Օսրիկ Չաու
Օսրիկ Չաու | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 20, 1986 (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 1859543 |
osricchau.com |
Օսրիկ Չաու (չին.՝ 周逸之, հուլիսի 20, 1986, Վանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան, որն ավելի հայտնի է Գերբնականը հեռուստասերիալում կատարած Քևին Թրենի դերով:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
8 տարեկանում հաճախել է իր առաջին դերասանական դասընթացներին և սկսել է զբաղվել մարտական արվեստով: Սկզբում դա թեորեմ և ինքնապաշտպանության պրակտիկա էր, շուտով նա դառնում է լավագույն մարտիկներից մեկը, սակայն կանգնել այդ աստիճանում նա չէր պատրաստվում։ Այդ պատճառով 2001 թվականին ուշիյով է զբաղվում չինական վարպետի Չժեն Չժիի մոտ՝ ուսումնասիրելով Տայ-չին և ուշուի ավելի ավանդական ձևերը:
4 տարի անց նրա ուսուցիչը հեռանում է է Չինաստան և Օսրիկը անցնում է Բրյուս Ֆոնտեյնի խումբ, որտեղ նա շարունակում է ուսումնասիրել ժամանակակից արվեստը, զարգացնելով իր ունակությունները և ցույց տալով դրանք ակրոբատիկայում:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 | Cold Squad | Vic Dnang |
2007 | Dragon Boys | Teen |
2008 | Մարտական արվեստների դպրոցը (Kung Fu Killer) | Lang Han |
2009 | Հրեշների որսորդները (The Troop) | Hector |
2009 | 2012 | Nima |
2010 | Ինչ են ուզում կանայք (I Know a Woman’s Heart) | Chen Er Dong |
2011 | Լավագույն խաղացողը (Best Player) | Ash’s Buddy |
2012-2013 | Գերբնական (Supernatural) | Kevin Tran |
2012 | Halo 4: Forward Unto Dawn | JJ Chen |
2012 | Ծիծաղելի չափ (Fun Size) | Peng |
2012 | Մետաղե բռունցք (The Man with the Iron Fists) | Blacksmith’s Assistant |
2014 | Հարյուրավորները (The 100) | 1-ին եթերաշրջան |
2016 | Դիրկ Ջենթլիի դետեկտիվ գործակալությունը | Բոգլ |
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա մեդալների հավաքածուն արագ է աճում: 2006 թվականի գարնանը նրան ճանաչում են որպես տարվա լավագույն աշակերտ և նա զբաղեցնում է հրահանգչի դերը, մի քիչ ավելի ուշ նա Կանադայի ուշուի հավաքականի կազմում է ընդգրկվում: Մարտական արվեստը նրան շատ է օգնում դերասանական կարիերայում։ Նա սկսել է իր կարիերան և կատակերագործել իր ունակությունները կանադական «Dragon Boys» և «Cold Squad» հեռուստաշոուներում: 2008 թվականին Օսրիկը ստանում է իր առաջին գլխավոր դերը Դևիդ Կերրադայնի «Kung Fu Killer» ֆիլմում, որը նկարահանվել է Չինաստանի Գենգդիան քաղաքում, իսկ 2009 թվականին 2012 ֆիլմում խաղացել է Նիմա անունով տիբեթական վանականի դերը:
Չաուն նաև նկարահանվում է «Hillywood show» անունը կրող Youtube-շոույում: Այս շոուն պարոդիայի տեսքով ներկայացնում է ոչ հայտնի ֆիլմերը և սերիալները: Այդ շոուն նկարահանում է երկու քույրեր՝ Հինդին (ռեժիսոր, դերասանուհի, այդ շոուի սցենարիստը) և Հիլլին (դերասանուհի, սցենարիստ): Օսրիկը նկարահանվել է Քայլող մեռյալները (Գլեննի դերում), Գերբնականը (Սեմ Վինչեստերի դերում) և Շեռլոկը (Ջիմ Մորիարտիի դերում) հեռուստասերիալների պարոդիաներում:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Осрик Чау (անգլ.) Internet Movie Database կայքում
- Осрик Чау Թվիթթերում
|