Օստրով (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Օստրով
Остров
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Պսկովսկի շրջանՊսկովսկի շրջան
ՂեկավարԲիստրով Դմիտրի Միխայլովիչ
Հիմնադրված է1341 թ.
Տվյալ կարգավիճակում1341 թվականից
ԲԾՄ60 մ
Բնակչություն20568 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 81152
Փոստային ինդեքս181350
Փոստային դասիչ181350
Ավտոմոբիլային կոդ60
Պաշտոնական կայքostrov.reg60.ru
Օստրով (քաղաք) (Ռուսաստան)##
Օստրով (քաղաք) (Ռուսաստան)

Օստրով (ռուս.՝ Остров), քաղաք (1341-ից[1]), Պսկովի մարզում, Օստրովսկի շրջանի վարչական կենտրոն։ Օստրովի սահմաններում կազմում է քաղաքային բնակավայր[2]։ Ունի մոտ 20568 բնակչություն (2017)[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Վելիկոյե գետի երկու ափերին, Պսկովից 43 կմ դեպի հարավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստրովի հիմնադրման ճշտգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն XIII դարում գոյություն է ունեցել։ Քաղաքի առաջին հիշատակումը վերաբերվել է 1341 թվականին։ Այդ ժամանակ քաղաքը պատերազմում էր Լիվոնիայի դեմ։ Ըստ հետազոտողների ենթադրության բերդը փայտե էր և արդեն XV դարի կեսերին չէր կարողանում դիմադրություն ցույց տալ։

Զբաղեցնելով սահմանամերձ դիրքը, նախ հանդիպել է ռազմատենչ հարևանների հետ։ 1348 և 1406 թվականներին Օստրովի բնակչությունը կանգնեցրել է Լիվոնիայի զավթիչներին։ 1426 թվականին բերդի պաշտպանները խոշոր հաղթանակ տարան[4]։

Միայն 1501 թվականի ռուս-լիտվական պատերազմից հետո՝ սեպտեմբերի 7-ին կարողացան գրավել ամրոցը։ Գրոհի ժամանակ նրանք բաց են թողել կրակե նետեր։ Շուտով քաղաքը մաքրվեց զավթիչներից[4]։

1851 թվականի օգոստոսին Լեհաստանի թագավոր Ստեֆան Բատորին իր զորքը տեղափոխեց Օստրով քաղաքի մոտև սկսվեց եռօրյա կատաղի հարձակում։ Չնայած ռազմական ուժի և տեխնիկայի գերազանցությանը Օստրովի բնակչությունը չկարողացավ դիմադրել թշնամու ուժրին։ Արդյունքում քաղաքը և բերդը վերածվեց ավերակների։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կործանումից հետո Օստրով քաղաքը ամայացավ։ 17-րդ դարում էական փոփոխություններ չի եղել։ Քաղաքը մնացել է արտահաստիքային ռազմական քաղաք։ 18-րդ դարի սկզբին՝ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո Օստրովը կորցրել է իր երբեմնի պաշտպանական նշանակությունը։ 1719 թվականին այն դարձավ Պսկովի նահանգի քաղաք, իսկ 1777 թվականին մտավ նահանգի կազմի մեջ։ 1778 թվականի դեկտեմբերի 15-ին Եկատիրինա II-ը հաստատվեց Օստրով քաղաքում։ 1781 թվականի մայիսի 28-ի հրամանագրով քաղաքին շնորհվել է զինանշան։

Տնտեսության զարգացման գործում զգալի դեր ունեն վաճառականները։ Քաղաքացիները ստեղծել են կոմիտե, ըստ որի նրանք կառուցապատել են քաղաքը։

Հայրենական մեծ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 թվական-ճակատամարտ քաղաքի համար։
  • 1944 թվական հուլիսի 17 - Օստրովի հարավային գիծ՝ «Պանտերա»։ 1944 թվականի հուլիսի 21-ին քաղաքը ազատագրվել է[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության քանակով քաղաքը գտնվում էր 658-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության[6] 1112[7] քաղաքների շարքում։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երթուղի Երթուղի Ճանապարհ (աշխատանքային շրջանակ) Երկարություն Աշխատանքի ռեժիմ Ինտերվալ Նշում
1 ԽՊՊ (ХПП) — Կայարան — Զ–Դ «ՍՕՄ» (З-Д «СОМ») — Պուշկինի փողոց — Մսի կոմբինատ — Հին գերեզմանատուն — Փոստ — Կլավի Նազարովի հրապարակ — Դեղատուն — Մանկապարտեզ — Գերեզմանոց — Զագորոդնի փողոց —Խաչեր — Օստրով-2 — Լենինի փողոց — Զանկովո 55 րոպե 9.7 կմ 7.10-20.40 60 րոպե Առաջին չվերթը հրապարակից մինչև Լենինի փողոց
2 'ԽՊՊ (ХПП) — Կայարան — Զ–Դ «ՍՕՄ» (З-Д «СОМ») — Պուշկինի փողոց —Մսի կոմբինատ — Հին գերեզմանատուն — Փոստ — Կլավի Նազարովի հրապարակ — Դեղատուն — Գոսբանկ — Դատաղազություն — Կտավատի գործարան — Պրոխովսկոե— Լապինկա — Գորոդիշե 60 րոպե 8.6 կմ 6.25-19.05 60 րոպե Առաջին չվերթը կայարանից մինչև վերջին հրապարակ
4 Կարպովո — А/К 1452 — Բազա Ռայպո— Ավտոկայարան — Հիվանդանոց — Կլավի Նազարովի հրապարակ — Դեղատուն — Մանկապարտեզ—Կլադբիշե — Զագորոդի փողոց — Խաչեր - Օտրով-2 - Լենինի փողոց - Օստրով-2 - Խաչեր — Պատերազմի Վետերանների փողոց — Միկրոշրջան Շինարար — Գյուղապետարան — Գրիզավինո — Գրիզավինո-2 90 րոպե 12 կմ 6.40-18.45 90-110 րոպե Ավտոշարասյունից մինչև ավտոշարասյուն
5 Օստրով-3 — Սպաների տուն — ԽՊՊ (ХПП) — Կայարան — Զ–Դ «ՍՕՄ» (З-Д «СОМ») — Պուշկինի փողոց — Մսի կոմբինատ —Հին գերեզմանատուն — Փոստ — Կլավի Նազարովի հրապարակ — Հիվանդանոց —Ավտոկայարան — Բազա Ռայպո — А/К 1452 50 րոպե 7.8 կմ 5.50-22.00 60 րոպե

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի սկզբին և հատկապես 19-րդ դարում կառուցվել է բնակելի քարե տներ։ Կառուցվել է հսկայական Տրոիցկի տաճարը, բացվել են առևտրային կենտրոններ։

Տրոիցկի տաճարը Պոլոցկո փողոցում

Օստրովսկի ամրոցը սկսել է փլվել 17-րդ դարում։ Քաղաքում ամենագեղեցիկ տուն-տաճարը եղել է Վալուևիխ-Նեկլյուդովիխը։

Թանգարան, կամուրջ, Նիկոլայի եկեղեցի

Քաղաքի շրջանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտեջի շրջան

Քաղաքը բաժանված է 5 մասի։ Օստրով-1(կենտրոն), հանդիսանում է քաղաքի կենտրոնական մասը։ Օստրով-2, այստեղ գտնվում է զորամասը։ Օստրով-3, գտնվում է երկրի հյուսիս արևմուտքում։ Օստրով-4, գտնվում է քաղաքի հարավ արևմուտքում։ Օստրով-5, գտնվում է սահմանից մի քանի կմ հեռավորության վրա։

Մեծ գետի տեսքը Օտել Օստրով հրապարակից

Քաղաքի խոշոր մասերում գոյություն ունեն ոչ պաշտոնական անվանումներ՝ «Պրիգորոդնայա», «Սոմ», «Կոտեջի», «Ավտոկոլոնա» և այլն։

Նախկին Իրական ուսումնարան
Քաղաքի ծովափ

Օստրովի տաճարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Չուդոնվորցա եկեղեցի(1542)։ Վանահայր՝ Գեորգի։
  • Մայր տաճար։
  • Պոկրովա Բոգորոդիցի եկեղեցի։
  • Ժեն Միրոնոսից եկեղեցին գերեզմանատանը(1819)։ Վանահայր՝ Անդրե
  • Սիմանսկի վանք

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլավդի Նազարովի հուշարձանը Կլավդի Նազարովի հրապարակում։ Հուշարձանը տեղական արվեստում ունի մեծ նշանակություն[8]։
  • Պավել Մորոզովի հուշարձանը։
  • Եղբայրական գերեզման

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сведения на сайте Псковстата
  • Город Остров: история, информация для путешественников
  • Остров в энциклопедии «Мой город»
  • История герба Острова
  • Карта Островского уезда Псковской губернии. 1903
  • Ostrów (m. pow. gub. pskowskiej (польск.) в Географическом словаре Царства Польского и других стран славянских, том VII (Netrebka — Perepiat) от 1886 года
  • Список памятников культурного наследия города Острова в Викигиде

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. СССР. Административно-территориальное деление союзных республик на 1 января 1980 года / Составители В. А. Дударев, Н. А. Евсеева. — М.: Известия, 1980. — 702 с. — С. 202.
  2. Закон Псковской области «Об установлении границ и статусе вновь образуемых муниципальных образований на территории Псковской области» Поправки от 03.06.2010 № 984-ОЗ.
  3. Оценка численности постоянного населения по муниципальным образованиям Псковской области на 1 января 2017 года. Проверено 26 марта 2017.
  4. 4,0 4,1 Город Остров: история, информация для путешественников. Врев.ру
  5. Война в Псковской области. Освобождение
  6. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года. Таблица «31. Численность населения городов и пгт по федеральным округам и субъектам Российской Федерации на 1 января 2016 года». RAR-архив (1,0 Mб)
  7. с учётом городов Крыма
  8. Приложение N 4 к Постановлению Псковского областного Собрания депутатов от 30 января 1998 г. N 542. Государственный список недвижимых памятников искусства местного значения.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստրով (քաղաք)» հոդվածին։